ԲԱՑ ՆԱՄԱԿ ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
![]() Շնորհավորում եմ պատվավոր, ավելի քան, պատասխանատու, պարտավորեցնող պաշտոնը ստանձնելու առիթով և ցանկանում բեղմնավոր գործունեություն։ Վստահ եմ, թե յուրաքանչյուր հայաստանաբնակ, ոչ պակաս սփյուռքահայ, նախանձախնդիր է Գյումրիի բարօրության ու բարգավաճման հարցում, սակայն ավելի սրտցավ անձս ներկայացնեմ որպես մայրական կողմից գյումրեցի և Գյումրիի պատմությունը գրած պատմաբան հոր որդի, էլ չասեմ, “հայրաքաղաքում” տարիներ աշխատած երջանիկ օրերի հայ մը։ Արդ, մի խնդրանք ու ցանկություն Ձեզ և բոլոր գյումրեցիներին։ Երբ ես կարդում եմ կամ լսում Գյումրիի սեռական հոլովի «ու» հոլովումը, որը հնչում է՝ Գյումրու, ճիշտն ասած, թրքահոտ եմ առնում, հիշելով Ղամարլու, Դավալու, Ջամշլու, Զնջռլու, Դոստլու անունները: Եթե գյումրեցիք հրաժարվեցին Ալեքսանդրապոլից, որ ռուսական «հոտ» չգա, Լենինականից, որ կոմունիստական «հոտ» չգա, արդյո՞ք ճիշտ չի լինի առանց մեղանչելու հայոց լեզվի դեմ, գործածենք Գյումրիի տարբերակը, «ու»-ն թողնելով, ասենք, որդի բառի սեռական հոլովին, որ այդ «ու-ն պարապ չմնա»; Եթե Լեզվի Տեսչությունն այս առաջարկիս համաձայնվի ու, նաև, բոլոր հեռուստաալիքներին և մամուլին բացատրի, թե ինչ է նշանակում հավաքագրել, երևի էլ չլսենք «բյուջեի համար հավաքագրվեց X գումար», գիտնականը հավաքագրեց Y նյութ … Հ.Գ. Եթե ընթերցողին կհետաքրքրի կառուցել ու կառուցապատել կամ նորոգել ու հիմնանորոգել բառերի իմաստն ու տարբերությունը և արդյունքի չհասնելու դեպքում, նա՝ ընթերցողը «կողաշրջվի», տողերիս հեղինակին չվերագրեք… Ռ. Կ. 12 հոկտեմբերի, 2016թ. -- Մեծարգո քաղաքապետ, «Ազգ» շաբաթաթերթի 10 հոկտեմբերի, 2016թ. հերթական համարում մի կարճ առաջարկ - ցանկություն էի հայտնել, որի «թիրախը» հիմնականում Դուք էիք և որպեսզի տեղ հասնի, ուղարկել էի նաև քաղաքապետարանի կայքին։ Անցել է բավական ժամանակ, սակայն ոչ մեկ արձագանք, որևէ մեկի կողմից, ինչն էլ պատճառ դարձավ հարցի վերանայմանը։ ![]() Քանի որ ապրում ենք ազատ ու անկախ երկրում, ես ոչ մեկ բարոյական իրավունք ունեմ պահանջելու սիրել կամ չսիրել, այս կամ այն «հոտը» ուստի, հատկապես «ու» սիրողների համար մի ծաղկաբույլ սարքեմ ու թվարկեմ. Ումուդլու, Բարաունլու, Էմողլու, Ամեդլու, Բորչալու, Խոջալու, Ղամառլու, Դոստլու, Համամլու, Չիբուխլու, Կարակօյունլու, Թաջալու, Կորչանլու, Դավալու, Ջամշլու, Դոստլու… դեն դնելով Գյումրիի «ի»-ն, տեղը դնեմ «ու», որ Կումայրին, Ալեքսանդրապոլը, Լենինականը, այլ ծաղկաբույլի մեջ մնան, չխառնվելով թրքահոտ ծաղկաբույլին։ Ռոմեն Կոզմոյան 12.12.2016թ. | |
ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ | |
2002 reads | 25.12.2016
| |