ԲԱՔՎԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ` ՍՏԵՂԾԵԼ ՆԱԽԱՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ
06.08.2014 \ 23:11 Reads: 2997
Հայկական բանակը գերսթափ վիճակում է եւ ձախողեցնում է Բաքվի ձեռնարկած ներթափանցման բոլոր գործողությունները։ Հայկական կողմը շարունակում է ընդգծել իր եւ միջնորդական կառույցների կողմից առաջարկված եւ ադրբեջանական կողմից մերժված կարգավորման խաղաղ ճանապարհները, միաժամանակ պարզ դարձնելով, որ հետզհետե ավելի պիտի խստացնի նման սադրանքներին պատասխանելու իր ոճը։
ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
01.08.2014 \ 15:22 Reads: 1714
«Սաբահը» նաև հաղորդել էր, որ Էվինչի այցը «մաս է կազմել անգլո-թուրքական սփյուռքի համագործակցության ավելի լայն ծրագրի, որով Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Նյու Ջերսիի թուրքերը փոխանակում են իրենց լավագույն փորձը` հիմնված ընդհանուր իրավագիտական և քաղաքական ժառանգության վրա»:
ԵԿԵՔ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ. ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
26.07.2014 \ 01:26 Reads: 2563
Ցեղասպանության թանգարանը միլիոնավոր այցելուների հավերժ կհիշեցնի ոչ միայն սարսափելի ողբերգության մասին, որ պատուհասել էր հայ ժողովրդին 1915 թվականին, այլև, որն ավելի կարևոր է՝ նրա աննկուն ոգու գոյատևման և բագավաճման մասին: Հետևաբար, ավելի ճիշտ կլինի թանգարանը անվանել «Ցեղասպանությունից Հայ ժողովրդի վերապրումի հուշահամալիր»:
ԴԵՂԻՆ ՔԱՐՏ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻՆ, ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՔԱՐՎԱՃԱՌԻ ԴԻՎԵՐՍԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
22.07.2014 \ 01:56 Reads: 2094
Ստանալով ՀՀ Պաշտպանության նախարարի կոշտ մերժում-պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անցավ այլ տակտիկայի՝ խոստովանելով, որ դիվերդանտներին ինքն է ուղարկել, բայց դրանում որևէ վատ բան չկա. ո՞վ է ասել, որ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է:
ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԱԶ-Ի ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՄԵՐՉ-Ի ԹԻՐԱԽԸ
19.07.2014 \ 13:23 Reads: 3420
Բելառուսի նախագահի պատասխանը հայերիս համար գուցե տարօրինակ ու շատ ռիսկային հնչեց, բայց Լուկաշենկոն շեշտեց, որ ռազմավարական գործընկեր լինելը չի նշանակում մտածել միայն դիմացինի շահերի մասին, առաջին տեղում սեփական երկրի շահն է: Վերջին 2 տարում մեր դաշնակից Ռուսաստանը ավելի քան 1 մլրդ դոլարի զինամթերք, այդ թվում մասսայական ոչնչացման զենք է վաճառել Ադրբեջանին, որը չի թաքցնում՝ դրանք կօգտագործի Ռուսաստանի դաշնակից Հայաստանի դեմ հնարավոր պատերազմի ժամանակ:
ԱՈՒԴԻՈԱՆԱԼԻՏԻԿԱ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ 21-ՐԴ ԴԱՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ
13.07.2014 \ 15:42 Reads: 2938
Ինչո՞ւ են 21-րդ դարում բազմաթիվ երկրներ իրենց անվտանգության ապահովումը կապում միջուկային զինանոցի հետ: Ինչո՞ւ որոշ երկրներ կրճատում կամ հրաժարվում են միջուկային զենքից, իսկ մյուսները, դուրս գալով Միջուկային զենքի չտարածման պայմանագրից, ստեղծում են սեփականը: Որո՞նք են միջուկային զենքի և տեխնոլոգիաների տարածման հնարավոր սպառնալիքները:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ, ԵՎՐՈՊԱՆ՝ ԱՂԱՂԱԿՈՒՄ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ
11.07.2014 \ 00:43 Reads: 3771
120 մմ տրամաչափի «Սանի» տեսակի ականանետ, «Մստա-С» և «Վենա» տեսակի 36 ինքնագնաց հաուբից, ТОС-1А 18 ծանր հրանետ, «Սմերչ» տեսակի 18 համազարկային ռեակտիվ համակարգ: Այսքան զենք ադրբեջանցիները վերջին մեկ տարում ջեռք են բերել Ռուսաստանից: 12 հատ Սմերչ Ադրբեջանը գնել է նաև Ուկրաինայից: Միջազգային ռազմական փորձագետները շեշտում են՝ հարևան պետության իշխանությունն այնքան ցինիկ է, որ...
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՑՈՒՄ Է ԴՈՒՌԸ». ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՅԾԵՐԸ
06.07.2014 \ 23:11 Reads: 2677
«Հայաստանը բացում է դուռը»: Այսպիսի վերնագրով հոդված է տպագրվել թուրքական Թարաֆ թերթում, որտեղ բացահայտվում է, թե իբրև Ռեջեփ Էրդողանը հանձնարարել է սեպտեմբերից բացել Հայաստանի հետ սահմանը և բանակցել դիվանագիտական հարաբերություններ սկսելու համար: Վերլուծաբանները չեն կասկածում՝ նախագահի ընտրությունից առաջ սա...
ԷՐԲԻԼԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԹԵՀՐԱՆԻՆ ԿՏԱՆԻ ՏԻԶԲՈՆ
03.07.2014 \ 15:40 Reads: 1723
Մինչ ԱՄՆ-ը Իրաքի քրդերին հորդորում է մասնակցել համաիրաքյան գործընթացներին և շատ սառը վերաբերում քրդերի կողմից սեփական անկախության մասին պարբերական բնույթ կրող կոչերին, Մերձավոր Արևելքում նրա դաշնակից Իսրայելն ամենաբարձր մակարդակով արվող հայտարարություններով սատարում է, եթե չասենք հրահրում է քրդական ինքնավարության առաջնորդներին փլուզելու միասնական Իրաքը և ստեղծելու քրդական պետություն:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԲԱՔՎՈՒՄ ՈՒ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՓՈՒՉԻԿ ՓՉԵՑ
26.06.2014 \ 20:57 Reads: 1696
Մինչև Ադրբեջան մեկնելը՝ Սերգեյ Լավրովը քարոզչական դաշտ ուղարկեց փորձնական փուչիկ, թե Բաքվում ռուս ու ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկելու են Եվրասիական տնտեսական միության շարքերը Ադրբեջանի համալրելու հարցը, մանավանդ որ երկու կողմն էլ ունի այդ ցանկությունը: Բաքվում, սակայն, բանակցություններից հետո Լավրովը պաշտոնապես արեց այլ հայտարարություն:
ՕԲԱՄԱՆ ԷԼ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԻԶՈՒՐ ԺԱՄԱՆԱԿ Է ԿՈՐՑՐԵԼ
25.06.2014 \ 02:26 Reads: 1936
Հենց այս համատեքստում է, որ հավանաբար ԱՄՆ-ի նախագահը հնարավորին մեղմ ձևակերպմամբ ստիպված է ընդունելու սեփական երկրի քաղաքականության տապալումն առնվազն սիրիական ուղղությամբ և անուղղակի ուղերձ հղելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, ում բանակն, ինչքան էլ պարադոքսալ թվա, «ԻԱԻՊ»-ի դեմ ընթացող պայքարում սակավաթիվ տարածաշրջանային իրական ուժերից է, ընդ որում՝ ինչպես սիրիական պատերազմի ընթացքն է ցույց տալիս, քանիցս ավելի արդյունավետ, քան նույնիսկ հենց ամերիկացիների վարժեցրած և զինած իրաքյան զորամիավորումները:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅՐԵՐԻ ՈՒ ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ Է
23.05.2014 \ 12:23 Reads: 2095
Մեկը մյուսին վերացնում են, սպանում, խոշտանգում, իրականում կռվելով Արևմուտքի կամ Ռուսասատանի դեմ: Սա անեծքից այն կողմ է: Աստված հեռու պահի մեզանից նման հանգուցալուծում: Երեկ 16 զինվոր են սպանել: Մարդկային կյանքը գրեթե արժեք չունի: Ընտրություններ են, դեբատներ: Լացակումած Յուլյան ու ջղային Պորոշենկոն իրենց էշն են քշում, մարդիկ էլ կոտորում են իրար:
ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ ԻՆՉՈՒ՞ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻՆԱՑԻՆԵՐԻՆ
15.05.2014 \ 12:50 Reads: 3799
Ժամանակակից Չինաստանն ազատ երկիր է, զարգանում են քաղաքական ու վերլուծական դպրոցները, վերլուծաբաններն ու մամուլը գործում են առանց խոչընդոտների, հետազոտական կենտրոնները սերտորեն համագործակցում ու մտքերի փոխանակում են կատարում արտասահմանյան առաջատար բուհերի հետ: Վերոհիշյալ հարցերն առաջ մղելու համար կարելի է ներգրավել Սփյուռքի ու Հայաստանի վերլուծաբաններին ու ուղեղային կենտրոններին:
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՌՎԵԼ ԻՐԵՆՑ ՏԱՆ ՇԵՄԻՆ
15.05.2014 \ 12:26 Reads: 1862
Ինձ հետ Կիևում մի ուրախ արտասահմանցի էր նստել գնացքը, որը Դնեպրոպետրովսկում տխուր, շատ տխուր իջավ, որովհետև մտել էր վագոնի զուգարան ու չէր հասկացել՝ ինչպես է օգտվելու: Ես էլ չգիտեի՝ լացեմ, թե՞ ծիծաղեմ: Նոր առաջացած սահմանը դժվար թե նպաստի վագոնների ու մարդկանց տուալետի բարեկարգմանը:
« 1 2 ... 26 27 28 29 30 ... 36 37 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com