ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՄԱԶ-Ի ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՄԵՐՉ-Ի ԹԻՐԱԽԸ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() Բելառուսը ուկրաինական բանակին վաճառել է 44 հատ ՄԱԶ զինվորական մեքենաներ՝ նախատեսված զորքի տեղափոխման համար: Չնայած պաշտոնական Մինսկը հայտարարել էր, որ Ուկրաինային զենք վաճառելու մտադրություն չունի, բայց ռուսական կողմը դժգոհ է իր դաշնակցի պահվածքից՝ նշելով, թե հակառակորդին ռազմական նշանակության տեխնիկայի վաճառքը չի բխում ռազմավարական գործընկերության պայմաններից:
Բելառուսական արտադրության ռազմական ՄԱԶ տեխնիկան նախատեսված է զինամթերքի և զորքի տեղափոխման համար: Դրա ռազմական նշանակությունը հենց այդքանով էլ ավարտվում է: Ուկրաինայի կառավարության առաջարկով Մինսկի ավտոգործարանը որոշեց 44 հատ ՄԱԶ վաճառել մոտ 3.5 մլն դոլար արժողությամբ: Բելառուսները դեռ չէին էլ հասցրել Կիևին հանձնել բեռնատարները, երբ ռուսական կողմից եղավ պետական ու տեղեկատվական դժգոհության իսկական փոթորիկ: Մինսկ պաշտոնական այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 7-ին հայտարարեց. «Ռուսաստանն ու Բելառուսը դաշնակիցներ են և պետք է շարունակեն բարիդրացիական հարաբերություններն ամրապնդել: Մենք խորացնում ենք մեր գործընկերությունը նաև Եվրասիական տնտեսական Միության կազմում: Մեր երկրների կայունությունն ու փոխվստահությունը զարգացման միակ երաշխիքն են, և մենք պետք է հավատարիմ մնանք դրանց»: ![]() Ավելի ուշ գործի դրվեց Կրեմլի ամբողջ քարոզչամեքենան, իսկ հետո ռուսական ԿԱՄԱԶ-ը հայտ ներկայացրեց՝ գնելու ՄԱԶ գործարանը: Ինչքան համառ էր Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի հետ բանակցության ժամանակ, նույնքան կոշտ էր նրա պատասխանը ռուսների առաջարկին: «Առանց նախագահի համաձայնության ռազմավարական նշանակության որևէ կառույց չի կարող վաճառվել, եթե նույնիսկ դա մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է: Եթե նրանք ուզում են գնել ՄԱԶ գործարանը, ապա մենք ունենք նախապայման՝ առայժմ չի կարող լինել խոսք ամբողջական վաճառքի մասին: Եկեք բաժնեմասեր վաճառենք իրար՝ մենք ձեզ կտանք ՄԱԶ-ի, դուք մեզ կտաք ԿԱՄԱԶ-ի բաժնետոմսեր, կմիանանք, աշխատենք, կտեսնենք արդյունքները: Երբ այդ տարբերակն ընդունելի լինի ռուսների համար, ես կկարողանամ հանգիստ խղճով ՄԱԶ-ի որոշ բաժնետոմսեր վաճառել ռուսներին, իսկ քանի դեռ սա մեր արտադրանքն է, մենք ենք որոշելու ինչ անել»,-ասաց Ալեքսանդր Լուկաշենկոն: ![]() | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
3420 reads | 19.07.2014
| |