ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՌՎԵԼ ԻՐԵՆՑ ՏԱՆ ՇԵՄԻՆ
![]() «Հայ-ուկլրաինական համագործակցություն» ՀԿ նախագահ, ՈՒԿՐԱԻՆԱ Վաղուց չեմ գրել Ուկրաինայի շուրջ: Երեք օր առաջ եմ դուրս եկել Պրագայից ու, հիմա նստած եմ «խորհրդային» տիպի մի գնացքի կուպեում ու անցնում եմ նոր առաջացած ռուս ուկրաինական Ղրիմի սահմանը: Շատ ծանր երևույթ է նոր առաջացած այս կորդոնը:
Ես դադարել եմ այս մասին գրելուց մի պատճառով: Երկու կողմում էլ մարդկային ճակատագրեր են, մեռնում ու զոհվում են, նորություն երևույթն ավարտված է: Թե արևելքում, թե արևմուտքում նոր իրականություն են ստեղծում նորություն արտադրող մեքենաները: ![]() Երեկ Լուցկում էի: Սա Արևմտյան Ուկրաինա է աշխարհագրորեն, բայց Լեհաստանից տուժած և, նախկինում, ուժեղ ռուսոֆիլ տրամադրություններով: Հիմա քաղաքի կենտրոնում մայդանում զոհված Երկնային Հարյուրյակի լուսանկարներն են, որ սկսվում են Նիգոյան Սերգեից ու նրա խոսքերից: Մի քիչ կանգնեցի: Մարդիկ գալիս են անընդհատ, կանգ առնում, լալիս ու գնում: Հետո մեքենայով եկա Կիև: Որոշ տեղերում բլոկ պոստեր են, սակայն արևմուտքում ավելորդ լարվածություն չի զգացվում: Խոսում եմ տարբեր ուկրաինացիների հետ: Նրանց հայրենիքի զգացումը տարբերվում է մերից: Մեզ համար Հայստանը պատմական սահմանների մեջ է: Ռուսը նույն ձևով է մոտենում այս պարագային: Ուկրաինացիները պատրաստ են կռվելու իրենց տան շեմին: Արևելքն ու Ղրիմը իրենց հոգևոր սահմանի հետ չեն համապատասխանում: Հարցը նրանում է, որ Արևելքում ապրողների համար Հայրենիքը ԽՍՀՄ-ն է և երեկվա խորհրդային նվաճումներն են` Գագարինից մինչև Կոսմոդեմյանսկայա: ![]() Մենք գործ ունենք մի ժողովրդի հետ, որը խոր ողբերգություն է ապրում՝ բաժանված լինելով երկու արժեհամակարգի: Ես ուզում եմ իմ ընկերներին խնդրել, ձեռնպահ մնալ այս կամ այն ջրաղացին ջուր լցնելուց: Մտածենք միայն մեր մասին: Մենք այստեղ 400.000 ենք, թիկունքում էլ Հայաստանն է: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1862 reads | 15.05.2014
| |