ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ և ԿՈՉ ԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԹԱՓԱՆՑԻԿ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
02.10.2014 \ 15:20 Reads: 1323
ԵՄ-ն ընդգծում է միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում երկու կողմերի ունեցած պարտավորությունները, մասնավորապես նրանց, որոնք վերաբերում են քաղաքացիական անձանց և հակամարտությունների ժամանակ կալանավորված անձանց հետ վարվելուն և ԵՄ-ն կոչ է անում նման միջադեպերի լիարժեք և թափանցիկ հետաքննությունների անցկացում։
ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎՍ ԿՊԱՏԺԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
01.10.2014 \ 10:32 Reads: 1803
Պատգամավոր Օֆիր Ակինուսը ելույթում նշել է. «Դուք հիշում եք, որ 2011-ի փետրվարին ահաբեկչական սպառնալիքի պատճառով Բաքվում Իսրայելի դեսպանատան աշխատանքը կասեցվեց: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իսրայելի կառավարության ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնակայանը զգուշացրեց իսրայելցիների դեմ հարձակումներ կազմակերպելու ծրագրերի մասին: Այսօր էլ նույն պատմությունն է, Ադրբեջանը երբեք չի եղել մեզ համար ապահով կամ վստահելի գործընկեր»:
ԴԱԵՇ-Ն ՍԿՍԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՅԱՐՈՒԲԻԱ ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ
29.09.2014 \ 20:09 Reads: 1496
Սիրիա-Իրաք սահմանագոտում գտնվող Յարուբիա քաղաքից ստացվել է հաղորդագրություն, որ ԴԱԵՇ-ի (ISIS) զինյալները սկսել են շրջափակել քաղաքը: العربية سوريا - Al Arabiya Syria‎-ն լուր է տարածել, որ ծայրահեղական զինյալները Յարուբիայում սպանել են 30 տղամարդու, ովքեր արաբական Շամար ցեղին պատկանող «Ալ-Քարամա» անունը կրող բանակի մարտիկներ էին:
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ, ԱՄԲԻՈՆ ԵՎ ԱՌԻԹ
27.09.2014 \ 21:39 Reads: 1571
ՄԱԿ-ի գլխավոր համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը իրավամբ բոլոր պատճառներն ունի առանձնանալու այդ ամբիոնից հնչած նախորդ ելույթներից: Յուրահատկությունը ունի թե բովանդակային, թե կառուցվածքային, թե շեշտադրումային և թե ոճաբանական հիմնավորումներ: Այստեղ առիթը օգտագործվել է առավելագույն ձևով ամուր, կարծր դիրքերից ուղերձներ փոխանցելու:
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՍԵՆԱՏՈՐ ԺԱՆ ԲԻԶԵԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
26.09.2014 \ 16:00 Reads: 1443
Մանշի սենատոր, Եվրոպական հարցերով հանձնաժողովի և Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության /ԵԱՀԿ/ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության փոխնախագահ Ժան Բիզեն սեպտեմբերի 7-12-ը Լեռնային Ղարաբաղում էր:
ԱԴՐԲԵՋԱՆԸ 3500$ Է ՎՃԱՐՈՒՄ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԽՈՋԱԼՈՒԻ ՆՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ
24.09.2014 \ 22:39 Reads: 1813
Կալգարիի քաղաքային իշխանությունները թույլ չեն տվել տեղադրել նստարանի գրության ամբողջական ադրբեջանական տարբերակը` ներառյալ հայերի նկատմամբ մեղադրանքներով հանդերձ, ցուցանակներին ուղղակի գրված է «Խոջալուի ողբերգությունը»: Ադրբեջանական մամուլն, իհարկե, փորձում է ներկայացնել վճարովի նստարանների անվանակոչումը որպես մեծ հաղթանակ:
ՍԻՐԻԱՅԻ ՔՐԴԱԲՆԱԿ ԿՈԲԱՆԻԻ ՇՐՋԱՆԸ՝ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ԶՈՀ
23.09.2014 \ 17:12 Reads: 1440
Սիրիայի «Մարդու իրավունքների ինստիտուտը» հայտարարել է, որ «Իսլամական պետություն» կազմակերպությունն իր գերակայությունը Սիրիա-Թուրքիա սահմանային գոտում հաստատելու նպատակով սեպտեմբերի 21–ին շրջափակման մեջ է առել քրդաբնակ Կոբանիի տարածաշրջանը:
«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՈՎ
19.09.2014 \ 15:36 Reads: 3216
Սիրիայի «Մարդու իրավունքների ինստիտուտը» տարածել է հաղորդագրություն, որ անցյալ շաբաթվանից ի վեր, երբ Բարաք Օբաման հայտարարեց ԴԱԵՇ-ի՝ Սիրիայի հյուսիսային և արևելյան հատվածներում ունեցած դիրքերն առավելագույնս ռմբակոծելու իր մտադրության մասին, «Իսլամիստական պետություն» կազմակերպությունը սկսեց համալրվել նոր զինյալներով: Սեպտեմբերի 10-ից մինչև 18-ը արդեն 162 մարդ է անդամագրվել «Իսլամիստական պետության» հալեպյան ճամբարներին:
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՎԱԽԻՑ
17.09.2014 \ 22:39 Reads: 2312
Այդ մասնագետները, հավատարիմ լինելով գիտական անաչառության պահանջներին, գիտեն, որ Ղարաբաղի հայության կողմից ինքնորոշման իրավունքի իրացման օրինականությունը խարսխվում է նաև ստուգելի փաստաթղթերում արձանագրված այն փաստի վրա, որ հանրաքվեի նախապատրաստման և անցկացման գործընթացում իրավահավասար կերպով ներգրավված էր նաև ադրբեջանական փոքրամասնությունը:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԳՐԱՎԻ՞ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ. ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ
15.09.2014 \ 13:32 Reads: 1627
Բացահայտ պատերազմի վերսկսումը Ռուսաստանին առիթ կտա լրացուցիչ ուժեր ուղարկել՝ խաղաղարար առաքելության անվան ներքո: Հարավային Կովկասի ապակայունացումը կարող է նաև խափանել գազատարի կառուցման խոշոր նախագիծը, որի համաձայնությունը ձեռք է բերվել 2013-ի դեկտեմբերին, և որը կարող է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական վառելիքից:
ԱՄՆ-Ը ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԱՏԵՐԱԲԵՄ Է ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄ ԹՐԾՎԱԾ ԳԵՆԵՐԱԼԻՆ
14.09.2014 \ 23:05 Reads: 1416
Արտգործնախարարության խոսնակն իրազեկելով լրագրողներին, որ Ջոն Ալենը նշանակվել է նախագահի հատուկ ներկայացուցիչ Դաշինքում, մատնանշել է, որ նրան այդ պաշտոնում նշանակել է ԱԳ նախարար Ջոն Քերին:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ
12.09.2014 \ 12:18 Reads: 2730
Ներկայումս այնպիսի հարցեր, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները, Հայոց ցեղասպանության, սփյուռքի և ընդհանրապես Հայաստանին ու Հայությանը վերաբերող քաղաքական, ռազմավարական նշանակության հիմնախնդիրները, բացի ակադեմիական կառույցներից, դարձել են նաև թուրքական վերլուծական հաստատությունների հետազոտությունների առարկա։
LE MONDE. ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ԴՆԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
11.09.2014 \ 23:42 Reads: 1420
Իլհամ Ալիևի վարչակազմը մեր մոլորակի հիրավի ամենառեպրեսիվ վարչակազմերից է: Այն պարբերաբար աչքի է ընկնում այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Amnesty International-ը, Human Rights Watch-ը և Reporters sans Frontières-ը: Այն սպառնալիք է իր իսկ քաղաքացիների, նույնիսկ էթնիկ ադրբեջանցիների համար, ինչի մասին են վկայում վերջերս Լեյլա և Արիֆ Յունուսների և Ռասուֆ Ջաֆարովի ապօրինի ձերբակալությունները:
ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՋՈՐԴՈՒՄ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐՈՀՆԵՐԸ. ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՒՃԱՊ Է
06.08.2014 \ 23:29 Reads: 3540
Հանրության խուճապային տրամադրությունները ցրելու համար հրապարակվեցին ֆանտաստիկ փաստեր՝ իբր հայկական կողմի տված հարյուրավոր զոհերի ու ավերակ դարձած բնակավայրերի մասին: Ձեռքի հետ էլ իզոլացվեցին ադրբեջանցի այն գործիչները, որոնք հարց տվեցին՝ ինչո՞ւ չեն երևում հայերի կորուստները, ինչո՞ւ է ցանկալին ներկայացվում իրականության տեղ:
« 1 2 ... 25 26 27 28 29 ... 36 37 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com