ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԳՐԱՎԻ՞ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ. ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հակամարտությունը, որը Ռուսաստանն անվանում է «սառեցված հակամարտություն», ռուսական զորքերի համար արդարացում է՝ տարածաշրջան մտնելու և երկու կողմերին էլ պարտավորեցնելու համար: Ամերիկյան «The New York Times» պարբերականում գրել է Հայֆայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Բրենդա Շաֆերը: News.am-ը թարգմանել է հոդվածը, որտեղ հեղինակը գրում է, թե «հենց որ ռուսական զորքերը տեղում լինեն, կողմերից ոչ մեկը չի կարողանա սերտորեն համագործակցել Արևմուտքի հետ՝ առանց մտահոգվելու Մոսկվայի կողմից վրեժի լուծումից: Բացահայտ պատերազմի վերսկսումը Ռուսաստանին առիթ կտա լրացուցիչ ուժեր ուղարկել՝ խաղաղարար առաքելության անվան ներքո: Հարավային Կովկասի ապակայունացումը կարող է նաև խափանել գազատարի կառուցման խոշոր նախագիծը, որի համաձայնությունը ձեռք է բերվել 2013-ի դեկտեմբերին, և որը կարող է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական վառելիքից: Սակայն զարմանալի է, որ ամերիկյան պաշտոնյաները, ![]() արձագանքելով ընթացիկ մարտական գործողություններին, ասացին, որ «ողջունում են» Ռուսաստանի հովանու ներքո բարձր մակարդակի հանդիպումը: Մի՞թե Վաշինգտոնը ոչինչ չսովորեց Վրաստանի և Ուկրաինայի օրինակով: Կովկասում հակամարտության սրումը կանխելու և Պուտինին նոր հողեր գրավելու առիթից զրկելու համար ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին պետք է հրավիրի Վաշինգտոն և ցույց տա, որ Ամերիկան չի լքել Հարավային Կովկասը: Արևմուտքը ռազմավարության կարիք ունի, որպեսզի դիմակայի Մոսկվայի կողմից ևս մեկ տարածաշրջանի գրավմանը: Լեռնային Ղարաբաղը, որքան էլ հեռավոր լինի, Ռուսաստանի ջանքերում հաջորդ ճակատն է՝ կորցրած կայսրությունը վերականգնելու համար: Եթե թույլ տրվի, որ Հարավային Կովկասը կորցնի Ռուսաստանի հանդեպ իր ինքնիշխանությունը, ապա այդ մահացու հարված կլինի Ամերիկայի՝ նախկին Խորհրդային Միության տարածքում և նրա սահմաններից դուրս դաշինքներ կնքելու և դրանք պահպանելու արդեն կրճատված հնարավորությունների համար»: | |
| ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
| 1631 reads | 15.09.2014
| |

Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հակամարտությունը, որը Ռուսաստանն անվանում է «սառեցված հակամարտություն», ռուսական զորքերի համար արդարացում է՝ տարածաշրջան մտնելու և երկու կողմերին էլ պարտավորեցնելու համար: Ամերիկյան «The New York Times» պարբերականում գրել է Հայֆայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Բրենդա Շաֆերը: 


