ԻՍՐԱՅԵԼԸ ԵՎՍ ԿՊԱՏԺԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆԼրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ Ադրբեջանի նկատմամբ սկսված միջազգային պատժամիջոցներին ու ճնշումներին միացել է Իսրայելը: Թել-Ավիվը իր քաղաքացիներին նախ կոչ է արել զերծ մնալ Ադրբեջան այցելելուց, ապա խորհրդարանի մակարդակով ընդունել է բանաձև, որով Բաքվին մեղադրել է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու և հարևանների նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար: Ադրբեջանը չարդարացրեց հրեաների սպասելիքներն ու զենք կուտակեց ոչ թե տարածաշրջանային գերտերություն դառնալու, այլ դրանք հակասեմիտական տրամադրություններ ստեղծող ահաբեկչական կազմակերպություններին հանձնելու համար: Սա Իսրայելի խորհրդարանում արտահայտված հիմնական մտքերից մեկն է: Հրեա պատգամավորները պահանջում են չեղյալ համարել ադրբեջանա-հրեական ռազմական պայմանագրերն ու դադարեցնել զենքի վաճառքը: Պատգամավոր Օֆիր Ակինուսը ելույթում նշել է. «Դուք հիշում եք, որ 2011-ի փետրվարին ահաբեկչական սպառնալիքի պատճառով Բաքվում Իսրայելի դեսպանատան աշխատանքը կասեցվեց: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իսրայելի կառավարության ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնակայանը զգուշացրեց իսրայելցիների դեմ հարձակումներ կազմակերպելու ծրագրերի մասին: Այսօր էլ նույն պատմությունն է, Ադրբեջանը երբեք չի եղել մեզ համար ապահով կամ վստահելի գործընկեր»: Հրեաներին հանգստացնելու համար Ադրբեջանը դիմեց փոքրիկ խորամանկության՝ սեպտեմբերի կեսին կազմակերպելով հակաիրանական գաղափարախոսություն քարոզող «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» նիստ և Իրանի հյուսիսային նահանգները հռչակելով «Հարավային Ադրբեջան»: Թեհրանից ստանալով առավել քան կոշտ ռազմական պատասխան՝ ադրբեջանցիները չէին կարող ենթադրել, որ միջազգային պատժամիջոցների շքերթին կմիանան իրենց վաղեմի դաշնակից ու ռազմական գործընկեր հրեաները: Ամռանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների սահմանին սանձազերծած բախումների ժամանակ կրած պարտությունից հետո Ադրբեջանի նկատմամբ բացահայտ անվստահություն հայտնեց նաև Իսրայելի արգործնախարարությունը՝ հայտարարելով, որ այդ երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը հաճախ է անհեռատես որոշումներ կայացնում, հետևաբար հրեաները պետք է զերծ մնան Ադրբեջան այցելելուց և իրենց կյանքը հավանական վտանգի ենթարկելուց: «Հրեական Ռոշ ա Շանի, Յոմ Կիպուրի, Սիմհատ Տորի տոների ժամանակ ահաբեկչական գործողությունների վտանգ կա արտերկրում իսրայելաբնակ և մյուս հրեաների համար: Խորհուրդ է տրվում հրաժարվել Ադրբեջան այցելելու մտքից, քանի որ այնտեղ չկան անվտանգության համապատասխան երաշխիքներ: Ադրբեջանցի ահաբեկիչները մասնակցում են մարտական գործողությունների Սիրիայում, Աֆղանստանում ու Պակիստանում գործող տարբեր ահաբեկչական խմբավորումների կազմում»,-նշված է Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Իսրայելի հարված միակը չէր: Ադրբեջանից երես թեքեց նաև Միացյալ Նահանգները՝ հրաժարվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունից, որի համաձայն, Աֆղանստանից դուրս բերվող ամերիկյան զենքը պետք է էժան գնով տրամադրվեր Ադրբեջանին: | |
| ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
| 1808 reads | 01.10.2014
| |


Պատգամավոր Օֆիր Ակինուսը ելույթում նշել է. «Դուք հիշում եք, որ 2011-ի փետրվարին ահաբեկչական սպառնալիքի պատճառով Բաքվում Իսրայելի դեսպանատան աշխատանքը կասեցվեց: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Իսրայելի կառավարության ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնակայանը զգուշացրեց իսրայելցիների դեմ հարձակումներ կազմակերպելու ծրագրերի մասին: Այսօր էլ նույն պատմությունն է, Ադրբեջանը երբեք չի եղել մեզ համար ապահով կամ վստահելի գործընկեր»: 

