ԱՄՆ-Ը ՊԱՏԵՐԱԶՄԻ ԹԱՏԵՐԱԲԵՄ Է ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄ ԹՐԾՎԱԾ ԳԵՆԵՐԱԼԻՆ
![]() Արտգործնախարարության խոսնակն իրազեկելով լրագրողներին, որ Ջոն Ալենը նշանակվել է նախագահի հատուկ ներկայացուցիչ Դաշինքում, մատնանշել է, որ նրան այդ պաշտոնում նշանակել է ԱԳ նախարար Ջոն Քերին: Խոսնակը նաև տեղեկացրել է, որ Արտգործնախարարության՝ Իրաքի և Իրանի հարցերի պատասխանատու դիվանագետ Բրեթ Մաքգորքը նշանակվել է գեներալ Ալենի տեղեկալ: 2011-2013 թթ.-ին գեներալ Ջոն Ալենին է վստահվել Աֆղանստանում Միջազգային կոալիցիայի հրամանատարի բարձր պաշտոնը: 2012թ.-ի հոկտեմբերին նա նշանակվել է ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն հրամանատար՝ զբաղեցնելով ամենաբարձր պաշտոններից մեկն ամերիկյան բանակում: Կարճ ժամանակ անց պաշտոնազուրկ է արվել՝ անանուն զրպարտանքի պատճառով: Սակայն շուտով արդարացվելով՝ անցել է թոշակի (/2013 թ.-ի փետրվարին): Aljazeera -ն հիշեցնում է, որ գեներալ Ալենը նախքան Աֆղանստան մեկնելն աշխատել է որպես հրամանատարի տեղակալ ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունում՝ իր դերակատարումն ունենալով ամերիկյան ռազմական գործողություններում՝ կատարված Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում: 2006-2008 թթ առանձնակի հռչակ են բերել գեներալին. այդ ժամանակ նա ղեկավարում էր ամերիկյան ուժերն Իրաքի արևմուտքում՝ միաժամանակ հաջողված հարաբերություններ հաստատելով տեղի սուննի ցեղապետների հետ, որոնց հետ ձևավորված խորհուրդների և ամերիկյան ուժերի միասնական գործողությունների շնորհիվ, ի վերջո, Ալ-Կաիդան դուրս հանվեց սուննիներով բնակեցված շրջաններից: ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1416 reads | 14.09.2014
| |