ՕԲԱՄԱՆ ԷԼ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ԻԶՈՒՐ ԺԱՄԱՆԱԿ Է ԿՈՐՑՐԵԼ
![]() Իրականում, այսպես կոչված, «արաբական գարնան» սկզբից ի վեր էլ պարզ էր, որ ո՛չ Եգիպտոսում, ո՛չ էլ առավել ևս Լիբիայում և Սիրիայում չկան այնպիսի չափավորական ուժեր, որոնք ունակ են լիարժեք այլընտրանք հանդիսանալու այդ երկրների իշխող վարչակարգերին, և եթե «թռիչքազերծ գոտու» պատրվակով չլիներ արևմտյան ռազմական ներխուժումն, ապա գնդապետ Մուամմար Կադդաֆին ևս հաջողությամբ կհաղթահարեր Լիբիային պարտադրված քաոսը: Մերձավոր Արևելքի վզին փաթաթված «արաբական գարնան» հիմնական արդյունքը փաստացիորեն «Իրաքի և Ասորիքի իսլամական պետություն» ահաբեկչական կես կազմակերպության և կես պետության ի հայտ գալն էր, որի շոշափուկներն աստիճանաբար հասնում են նաև Հորդանան, ինչը չեն կարող չտեսնել նաև Արևմուտքում: Հենց այս համատեքստում է, որ հավանաբար ԱՄՆ-ի նախագահը հնարավորին մեղմ ձևակերպմամբ ստիպված է ընդունելու սեփական երկրի քաղաքականության տապալումն առնվազն սիրիական ուղղությամբ և անուղղակի ուղերձ հղելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, ում բանակն, ինչքան էլ պարադոքսալ թվա, «ԻԱԻՊ»-ի դեմ ընթացող պայքարում սակավաթիվ տարածաշրջանային իրական ուժերից է, ընդ որում՝ ինչպես սիրիական պատերազմի ընթացքն է ցույց տալիս, քանիցս ավելի արդյունավետ, քան նույնիսկ հենց ամերիկացիների վարժեցրած և զինած իրաքյան զորամիավորումները: ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
1936 reads | 25.06.2014
| |