ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
12.02.2015 \ 12:28 Reads: 1985
Դիվանագետի կարծիքով, նախ պետք է լուծել 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հարցը՝ չվնասելու 100-ամյակի հռչակագրին. «Պետք է ցյուրիխյան արձանագրությունները հետ կանչվեն, որովհետև ստացվում է երկու փաստաթղթերի՝ հռչակագրի և արձանագրությունների դիսոնանս, ասիմետրիա, որը կարող է մեզ խանգարել»:
ԳԱԼԻՊՈԼԻ. ՀԱԿԱՔԱՅԼ` ԵՐԿՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
09.02.2015 \ 12:50 Reads: 3856
Անկարան Գալիպոլիի հակաքայլով պարզ դարձրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումների չեզոքացման միտող իր քաղաքականությունը: Գալիպոլիի 100-ամյակի նշման պաշտոնական հայտարարությունից հետո էր միայն, որ պաշտոնական Անկարան հստակեցրեց՝ չպիտի ընդունի Հայոց ցեղասպանության 100-ամյակի երևանյան նշմանը ներկա լինելու ՀՀ նախագահի հրավերը: 
ԻՍԼԱՄՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
06.02.2015 \ 21:03 Reads: 3606
Ադրբեջանը շիա բնակչության թվով երկրորդ տեղն է զբաղեցնում Իրանի Իսլամական Հանրապետությունից  հետո։ Շիայադավան է երկրի բնակչության մեծամասնությունը՝ ադրբեջանցիները, որոնք թյուրքախոս շիա մուսուլմաններ են: Ադրբեջանի տեղաբնիկների մի մասը՝ իրանալեզու և իրանական ծագում ունեցող մուսուլմանները շիայադավան են, մյուս մասը սուննիադավան է:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ
05.02.2015 \ 13:46 Reads: 2598
Հռչակագիրը չի ներկայացնում հայկական պահանջների մանրամասները, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած իրավական խումբը վերջնական տեսքի է բերում Թուրքիայի դեմ հայկական պահանջների մանրակրկիտ վերլուծությունը: 
«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԱՐԴԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ
03.02.2015 \ 14:23 Reads: 3565
ԻՇԻՊ-ը ձևավորվեց «ալ-Կաիդա-ն Իրաքում» կառույցի հիման վրա, որն իր սկզբնավորումը սկսում է դեռևս 2003թ., երբ Իրաքում Սադամ Հուսեյինի իշխանության տապալումից հետո երկրում հայտնվեցին արևմտյան կոալիցիոն ուժեր: Հորդանանցի Աբու Մուսաբ ազ-Զարկաուիի կողմից ղեկավարվող այդ կառույցը նպատակ էր հետապնդում պայքարել արևմտյան ուժերի դեմ` Իրաքում ստեղծելով իսլամական պետություն:
ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԼՂ-ՈՒՄ, ԳՅՈՒՄՐԻԻ ԴԵՊՔՆ ՈՒ ՓԱՐԻԶՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵԿ ՍՑԵՆԱՐԻ ՏԱՐԲԵՐ ՕՂԱԿՆԵՐ ԼԻՆԵԼ
03.02.2015 \ 13:22 Reads: 3506
Շրջանառվող մի քանի վարկած, ըստ իս՝ կարելի է ընդունել՝ որպես սկզբնակետ: Եկեք սկզբից սկսենք: Ինչո՞ւ հանկարծ սրվեց իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Գործոններից մեկն Ադրբեջանի ներքին խնդիրներն են: Բավականին լարված իրավիճակ է նավթի հարցի շուրջ, ապա արաբական արմատականությունն է համառ կերպով մուտք գործում Ադրբեջան, և այս ուղղությամբ Իլհամ Ալիևի բոլոր հաշվարկները սխալ են դուրս գալիս, ինչը մեծ խնդրի է վերածվում Ադրբեջանի համար: 
«ԵՐԿՈՒ ԴԵՄՔԵՐԻ» ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԱՑ ՌԵՎԱՆՇԻ
26.01.2015 \ 16:05 Reads: 3009
Պարզվում է՝ Բարակ Օբաման 2009-ի հայ-թուրքական սիրախաղերի ժամանակ Իլհամ Ալիևին հրավիրել է Ստամբուլ՝ համոզելու, որ չվիժեցնի հաշտեցման գործընթացը, բայց ինչպես նշում է ադրբեջանական թերթը, Ալիևի ամուր կամքը խափանեց թուրքերի համար հայերի և ամերիկացիների լարած այդ նենգ թակարդը: Ահա թե ինչու ՄՆ նախագահը չի ներում Ալիևին ու հետևողականորեն դավեր է նյութում նրա դեմ:
ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՆՈՐ ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄՆԵՐԸ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
26.01.2015 \ 15:48 Reads: 1931
Դեռ պիտի ականատես լինենք այս ներկայացման արարների զարգացմանը:  Զուգահեռ, ազգայնական տարրերը դեր ունեն կարծր անհանդուրժողականությամբ հատկանշվող հայտարարություններով հանդես գալու, որպեսզի իշխանությունները միջազգային ընտանիքին ապացուցեն, որ ի գին մեծ դժվարությունների և ներթուրքական բողոքի հսկայական ալիքների բարձրացման «ձիթենու ճյուղ» են երկարում հայկական կողմին:
ԶՎԱՐԹ ՍՈՒՋՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ՝ ՎԵՐՍՏԱՆԱԼՈՒ ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
23.01.2015 \ 00:48 Reads: 1838
Ես խոսեցի 94-ամյա տիկին Սուջյանի հետ, որ բնակվում է Նյու Յորքում (և ոչ թե Կալիֆորնիայում, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը): Նա պատմեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո, բռնագաղթելով Դիարբեքիրից, նրա ընտանիքն սկզբում տեղափոխվել է Լիբանան, այնուհետև Կուբա (ոչ թե Կորեա՝ ըստ թուրքական մամուլի) և վերջապես հաստատվել Միացյալ Նահանգներում:
ՕՋԱԼԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ԹՄՆ
20.01.2015 \ 11:53 Reads: 3139
«Իմ պլանի եզրափակիչ՝ 4-րդ կետը փաստական նշանակություն ունի: Պետք է վերաշարադրվի թուրք-քրդական հարաբերությունների պատմությունը, քրդերը չպետք է ներկայացվեն որպես ահաբեկիչներ, իսկ ժամանակակից Թուրքիայի տարածքը չպետք է լինի միայն թուրքերի հայրենիք, որովհետև քրդերն էլ այստեղ պետք է ունենան իշխանություն և երկիրը կառավարելու հավասար լիազորություններ»:
ՁԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ Է. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆԻՆ
17.01.2015 \ 12:16 Reads: 2013
Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելովե պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ, ԹՈՒՐՔԱԿԱՆԸ` ՀԱԿԱԶԴՈՂ
16.01.2015 \ 22:52 Reads: 2191
Կասկած չկա, որ Դարդանելը հակազդեցություն է Ցեղասպանության 100-ամյակին: Կասկած չկա նաեւ, որ 100-ամյակը լրջագույն մարտահրավեր-մղձավանջ է դարձել Անկարայի համար, որ պետական ամենաբարձր մակարդակով եւ աշխարհին ուղղված հրավերներով ուզում է հակակշիռ քայլերի դիմել: Այս ծրագիրը վեր է Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականի իրավասություններից, ինչը որ հերթական անգամ ընդգծում է հայազգի խորհրդականի սոսկ ազգային պատկանելիության փաստի շահարկումը Անկարայի կողմից:
Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՓԱՐԻԶԻ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
14.01.2015 \ 23:20 Reads: 1653
Իրաքում և Սիրիայում 2014-ի կեսից տասնյակ հազարավոր մարդկանց սպանած «Իսլամական պետություն» խմբավորումը պաշտոնապես զենք ու փող ստանում է Սաուդյան Արաբիայից, ոչ պաշտոնապես՝ Թուրքիայից, եվրոպական մի քանի երկրներից ու Ամերիկայից: Փարիզի ահաբեկության հեղինակները Իսլամական պետության անդամներ են:
ՊԵՏՔ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՔԱՄԵԼ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉԸ ՆԱ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՏԱԼ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
13.01.2015 \ 23:51 Reads: 2820
Ես չեմ կարծում, որ Ղարաբաղում պատերազմական գործողություններ լինեն, որովհետև Ադրբեջանը չի գնա այդ քայլին` հասկանալով, որ շատ կտուժի: Բլից քայլեր, ավելի խորացված ռազմական ակտեր կարող են լինել, բայց ընդհանրապես, աշխարհն այսօր չի գնա մեծ պատերազմի: Բոլորը լավ պատկերացնում են դրա հետևանքները, որ դա կարող է բոլորի վերջը լինել:
« 1 2 ... 21 22 23 24 25 ... 36 37 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com