ԻՆՉՈ՞Ւ Է ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԳՈՐԾՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ՝ 120%-ՈՎ ԹԱՆԿԱՑՆԵԼՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11.03.2015 \ 22:07
Reads: 2727
Հուղարկավորության համար այժմ պետք է վճարել 1000 թուրքական լիրա՝ մոտ 450 դոլար, ամուսնության համար պահանջվում է 1525 թուրքական լիրա՝ մոտ 700 դոլար, եպիսկոպոսի մասնակցությամբ մկրտության արարողության համար ցանկացողները պետք է վճարեն 3600 թուրքական լիրա, որը համարժեք է 2200 դոլարի:
ԻՆՉՈ՞Ւ Է «ԱՄԵՐԻԿԱՆԱ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԱՐԳԵԼՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՊԻԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ
11.03.2015 \ 12:08
Reads: 2226
Այդ երեք հայերի բիզնեսի բացման օրը՝ փետրվարի 12-ին, «Ամերիկանայի» ղեկավարությունն անսպասելիորեն հայտնեց նրանց, որ վաճառասեղանից հեռացնեն բողոքի բոլոր պատկերները: Չնայած վաճառասեղանի վրա բողոքի որևէ պատկեր չկար, բացառությամբ վաճառքում առկա շապիկներով մարդկանց պաստառների, Չուլջյանը տեղեկացրեց «Կալիֆորնիա կուրիերին», որ նա անմիջապես հանել է այդ պաստառները՝ խուսափելով «Ամերիկանայի» հետ որևէ վեճից:
ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ «ԱՄՆԵԶԻԱՆ»
09.03.2015 \ 23:39
Reads: 3749
Հեղինակը փաստում է, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության քաղաքական արխիվում հարյուրավոր փաստաթղթեր կան, որոնք վկայում են հայ ժողովրդի համակարգված սպանդի, ինչպես նաեւ այդ գործում Կայսերական Գերմանիայի դերի մասին:
ԹՈՒՐՔԵՐԵՆ ԽՈՍՔԻ ԳԵՆԵՐԱԼԸ. ՅԱՇԱՐ ՔԵՄԱԼ
04.03.2015 \ 20:59
Reads: 2194
Յաշար Քեմալի մահը պետական սուգ համարեցին նույնիսկ թուրք պաշտոնյաները՝ շեշտելով, որ նա Թուրքիայի մշակույթը բարձրացրեց նոր մակարդակի: Թուրքիայի, բայց ոչ թուրքական մշակույթը: Կյանքի ընթացքում Քեմալը միշտ հայտարարել է, որ պետք է հարգել օտար մշակույթները, սովորել դրանցից և կատարելագործել սեփականը: 1951-ին լինելով վանեցի քուրդ՝ Յաշար Քեմալը հանդես եկավ հայկական հազարամյա արժեքը պահպանելու նախաձեռնությամբ՝ թուրքերին ու քրդերին համոզելով գոնե մեկ անգամ չանել ոճրագործություն:
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՅԼԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ ՓՈԽԵԼՆ Է
03.03.2015 \ 20:35
Reads: 3526
«Մեզ հաճախ թվում է, թե թուրքերը չգիտեն, որ իրենք մեզ ենթարկել են ցեղասպանության: Նրանք դա շատ լավ գիտեն, բայց իմանալը մի բան է, խոստովանելը՝ մեկ այլ բան: Միաժամանակ մենք պետք է այնպիսի քաղաքականություն ընտրենք, որ ի հակակշիռ քրդերի, Արևմտյան Հայաստանում փոխենք ժողովրդագրական պատկերը»:
ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՍՏԱՄԲՈՒԼ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱՄԱԿ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
02.03.2015 \ 00:29
Reads: 2068
Այսօրվա ճգնաժամային իրավիճակը հաստատում է ՄԱԿ-ի եվրոպական կառույցները Ստամբուլ տեղափոխելու հետ կապված մեր նախկին տագնապների իրավացիությունը: Այդ կառույցների տեղափոխումը Թուրքիայի համար մի ազդակ կհանդիսանա, որ միջազգային հանրությունը աջակցում է իր կողմից վարած քաղաքականությանը և որ ուժի իրավունքը գերակայում է արժեհամակարգի և նորմերի նկատմամբ:
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԲԼԵՖ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏՎԵՐ ԳՑԵԼ ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԴԱՐԱՎՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ. ՊԱՏԱՍԽԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ
28.02.2015 \ 00:27
Reads: 2024
Հայկական ազգային գաղափարախոսությունը երբեք չի եղել ուղղված որևիցե ազգի, առավել ևս՝ հրեաների դեմ: Այստեղ ոչ մեկի մտքով չի անցել այնպիսի բնույթի կոչեր, ինչպիսին օրինակ Բաքվում 1990թ. Ազգային ճակատի կարգախոսն էր «Ադրբեջանը կծաղկի առանց հայերի և հրեաների»: Իրողություններ, որոնց մասին լռում է հեղինակը, քանի որ նախընտրում է կամ գիտակցաբար լռել կամ էլ չգիտի, քանի որ նրա նման մյուս մի քանի ամենագետ հեղինակների նման, ակնհայտորեն անգամ մեկ օրով էլ Հայաստանում չի եղել:
ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵՑ 845.000 ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՁՈՒ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
25.02.2015 \ 23:54
Reads: 1785
Գեբարդը Ստամբուլ և Անկարա է մեկնել Փարիզից, երթուդարձի համար ծախսելով 1513 դոլար, իսկ Օ՛Քոնելը Ստամբուլ և Անկարա է մեկնել Վաշինգտոնից՝ ծախսելով 6986 դոլար երթուդարձի համար: Երկու լոբբիստները երեք օր գիշերել են Ստամբուլի «Կոնրադ» հյուրանոցում, և յուրաքանչյուրի ծախսը կազմել է 710 դոլար: Թուրքիայում եղած ժամանակ նրանք ծախսել են 600 դոլար լիմուզինների ծառայության վրա:
ԻՍԼԱՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԶԻԳԶԱԳՆԵՐՈՒՄ 19-20 ԴԴ.
23.02.2015 \ 12:12
Reads: 3650
1872թ. ապրիլի 5-ին երկարատև մշակումներից հետո ցարի հրամանով Թիֆլիսում ստեղծվեցին այսրկովկասյան երկու հոգևոր-կրոնական վարչություններ՝ սուննիների և շիաների գործերը վարելու համար, որոնք փաստացիորեն դարձան «պաշտոնական իսլամը» ներկայացնող կառույցներ՝ ըստ էության ինստիտուցիոնալացնելով «ցարական իսլամը»:
ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ ԲԱՑ ՆԱՄԱԿ Է ՈՒՂՂԵԼ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԷՐԻԿ ՌՈՒԲԻՆԻՆ
20.02.2015 \ 23:50
Reads: 3328
Անձամբ ես ողջունում եմ Միացյալ Նահանգների այդ որոշումը, քանի որ, ինչպես Դուք իրավացիորեն նշել եք. «Հայաստանը և ընդհանրապես Հարավային Կովկասը, շատ մոտ են աշխարհի ամենվտանգավոր շրջաններին»: Լրացուցիչ անվտանգությունը տվյալ դեպքում բնավ ավելորդ չէ: Թեև ինձ համար դեռևս պարզ չէ, թե ի՞նչ կերպավորում է ունենալու այդ համագործակցությունը, բայց արդեն ակնհայտ է, որ այն շատ բան է փոխելու տարածաշրջանում:
ԷՐԴՈՂԱՆ ՀՐԵՇԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՇՇԻՑ. Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
19.02.2015 \ 10:55
Reads: 2259
Վերջին 13 տարիների ընթացքում Էրդողանը աստիճանաբար վերածվեց կոռումպացված բռնակալի՝ ժամանակակից Օսմանյան սուլթանի հովերով տարված: Արդյոք ի սկզբանե նա եղե՞լ է գառան մորթի հագած գայլ, թե՞ շփացել է միջազգային հանրության կույր աջակցության և շռայլ գովասանքների պատճառով:
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱԺ-ԻՑ ՀԵՏ Է ԿԱՆՉՈՒՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16.02.2015 \ 17:36
Reads: 3333
Պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:
Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:
Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉԴԻՄԵԼ ՌԵՊՐԵՍԻԱՅԻ
16.02.2015 \ 16:53
Reads: 1523
Կանգ առնել և չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն: Իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում և ԲՀԿ-ին ու ընդհանրապես՝ ընդդիմությանը բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետևանքներն անկանխատեսելի են:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԸՆԴԴԵՄ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ
13.02.2015 \ 18:50
Reads: 1944
Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը: Վաղը ես հրավիրելու եմ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ մեր իրավապահների հետ համապատասխան անդրադարձ կլինի, թե ինչպես վարվել նման լուրերի հետ: