ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
03.06.2015 \ 10:35 Reads: 3555
1980 թվականին թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո արգելվեցին մի շարք քաղաքական կուսակցությունների՝ այդ թվում ազգայնական կուսակցության գործունեությունը և նրա անդամները մտան այլ իսլամիստական գաղափարական կուսակցությունների մեջ: Սակայն 1993 թվականին Ազգայնական կուսակցությունը վերաբացվեց և շարունակեց գործել հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի գլխավորությամբ:
ԵՄ «ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՌԴ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՇՄԱՐՎՈՂ ՀԱԼՈՑՔԻ ՀԵՏՆԱՊԱՏԿԵՐԻՆ
30.05.2015 \ 15:05 Reads: 2877
ՆԱՏՕ-ի ներկայիս ընդլայնումը դեպի Արևելք ռազմաքաղաքական լուրջ վտանգ է պարունակում և, գրեթե, խարխլում է (ինչի ապացույցն է ՌԴ ներկայիս գրեթե զրո ազդեցությունների շրջանակը նախկին Վարշավյան դաշինքի կամ արևելաեվրոպական երկրներում) ՌԴ աշխարհաքաղաքական դիրքերը ԱՊՀ տարածաշրջանում, ինչը աշխարհաքաղաքական հետագա վայրիվերումներում կբացառի ռուսական որևէ գործոնի առկայություն:
ԱՐԴԵՆ ՈՒՇ Է ՈՐԵՎԷ ԲԱՆ ԱՆԵԼ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՄՆԱՑԱԾ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
30.05.2015 \ 14:48 Reads: 2412
Եվ երբ հայտարարվեց, որ «պետք է մնաք, ձեր պապերի գերեզմանները պետք է պահեք», ես ուղիղ եթերով ասացի`«մնացեք, որ ձեր գերեզմաններն ավելացնեք»: Եվ նաև առաջ քաշվեց առաջարկ, որ հնարավոր է դիմադրություն կազմակերպել՝ օրինակ բերելով 1974թ. դեպքերը Բեյրութում: Սա ի սկզբանե հիմքից սխալ մոտեցում էր, որովհետև սրանք բոլորովին տարբեր բաներ են:
Ի՞ՆՉ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՍԻՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԵՏ
28.05.2015 \ 14:19 Reads: 1464
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանն ասել է, որ իր այցը սիրիացի ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում է՝ նշելով, որ սիրիացի բարեկամ ժողովրդի դժվարությունները կիսում է նաև սիրիահայությունը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Սիրիայի Նախագահն ասել է. «100 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Ցավոք, այսօր պատմությունը կրկնվում է. հայ ժողովրդի կրած տառապանքներին այսօր բախվում է սիրիացի ժողովուրդը»։
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ՝ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՄՊՈՆԵՆՏԻՑ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
27.05.2015 \ 00:17 Reads: 24404
Եթե հայրենի ներքաղաքական դաշտում ձևավորված ավանդույթի համաձայն բարձրաստիճան պաշտոնյաները համարվում են անփոխարինելի, և  ձախողումների համար նրանց սպասվում է, ոչ ավել ոչ պակաս, արձակուրդ Միացյալ Նահանգներում, ապա ...
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
25.05.2015 \ 13:53 Reads: 1906
Ես չէի ասի՝ ընդհատված, ես կասեի՝ շարունակվող գործընթաց: Այն ինչ-որ սպասվում էր, մենք այսօր ունենք։ Վերահաստատվեց այն, ինչի մասին ասվել էր դեռ այս տարվա հունվարի 20-ին՝ Հայաստան - Եվրամիություն խորհրդի նիստին, որ մենք՝ Հայաստանը և Եվրամիությունը, մտադիր ենք շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով՝ նկատի առնելով Հայաստանի հանձնառությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում:
ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵՑ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ, ԶԱՅՐԱՑՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ՆՈՐՄԱԼ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
23.05.2015 \ 00:14 Reads: 1818
«Արևելյան գործընկերությունը Եվրամիության ընդարձակման գործիք չէ, այն ավելի շուտ գործիք է Եվրամիությանը մոտենալու համար՝ ահա այս հիմքի վրա ենք մենք վարելու բանակցությունները», - Գերմանիայի կանցլերի այս հայտարարությունը մի փոքր հիասթափություն էր առաջացրել հատկապես վրացիների և ուկրաինացիների մոտ: Հետո Եվրամիության մի շարք ղեկավարներ հայտարարեցին, թե Արևելյան գործընկերության այն երկրները, որոնք ուզում են միանալ Եվրամիությանը, պետք է այդպիսի ձգտման հնարավորություն ունենան...
ԻՐԱՆԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
21.05.2015 \ 15:35 Reads: 10204
Աշխարհաքաղաքական գործընթացների բազմաբովանդակության մասին բավական խոսուն ապացույցի ականատեսը դարձանք բոլորովին վերջերս, ինչը մեր արտաքին քաղաքականության  պատասխանատու շրջանակների ուղերձ է, ինչի համաձայն, որպես իրանական էներգակիրների արտահանման հնարավոր ուղղություններից մեկը, կարող է դիտարկվել Հայաստանի Հանրապետության տարածքը:
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ԽԱԽՏԵԼ ԵՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ ՈՒՂԵՎՈՐՎԵԼԻՍ
20.05.2015 \ 23:34 Reads: 3127
Բաքվում միջազգային նավթային հավաքի կազմակերպիչը՝ Ադրբեջանի Հանրապետության «Սոկար» պետական նավթային ընկերությունը, ըստ «Վաշինգտոն փոստի» ձեռք բերած Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովի գաղտնի զեկույցի, ամերիկյան երկու ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով փոխանցել է 750 հազար դոլար ուղևորության «ֆինանսավորման աղբյուրը թաքցնելու համար»: Եվս 750 հազար դոլար նվիրաբերել են «Բրիթիշ փեթրոլիում», «ՔոնոկոՖիլիպս» և «ՔեյԲիԷր» ընկերությունները՝ ավիատոմսերի, հյուրանոցային ծախսերի և նվերների համար:
«ԱՐՏՈՆՅԱԼ» ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ
19.05.2015 \ 10:42 Reads: 1583
Պենտագոնը հայտարարեց, որ ամերիկյան ուժերը փորձել են ձերբակալել նրան, սակայն նա հրաձգության ընթացքում սպանվել է։ ԱՄՆ-ը  հայտնել է, որ գործողությունը կատարվել էր իրաքյան իշխանությունների «ամբողջական համաձայնությամբ», սակայն սիրիական կառավարությունը նախօրոք տեղյակ չէր պահվել, որովհետեւ Ասադի վարչակարգը չի կարող ԱՄՆ-ի գործընկերը լինել:
​ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀՐԵԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԴԵՅՎԻԴ ՀԱՐՐԻՍԻՆ
18.05.2015 \ 14:12 Reads: 1785
Հոդվածում հեղինակը հերթական անգամ փորձում է համոզել մեզ բոլորիս Հայաստանում հակասեմականության առկայության մասին: Հետաքրքիր է, որ Գուտը, Գաուինն ու Մուրինսոնը արդեն շուրջ մեկ տասնյակ հոդված են գրել, որոնցում թութակի պես իրար կրկնում են, որ Հայաստանում իբրև թե առկա են հակասեմականության բազմաթիվ դրսևորումներ, սակայն նրանց բերած օրինակները կամ կեղծ են կամ աղավաղված:
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
13.05.2015 \ 19:13 Reads: 3451
Սահմանային եւ տարածքային ոտնձգություններ իրականացնելու համար աճյունների պաշտպանության պատրվակով կատարված այս գործողությունները ունեն եւ պիտի ունենան դեռևս իրենց հետեւողականությունը: Ի տարբերություն նախորդ զինվորական գործողություններին, այս անգամ Թուրքիայի վարչապետը անձամբ մասնակցել է ոտնձգությանը` թուրքական այս ազատ ելումուտը նվիրականացնելու եւ զինվորականին առընթեր նաեւ քաղաքականացնելու:
ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ
12.05.2015 \ 21:05 Reads: 4005
Իսլամական ֆունդամենտալիզմի հավանական ծնունդը Ադրբեջանում խիստ անհանգստացնում է Իրանին, որի տվյալներով, այդ անդրկովկասյան հանրապետությունում ապրում են 40 հազար սալաֆիտներ, որոնց մի մասն, ինչպես ասվեց, ռազմական պատրաստություն է անցնում ահաբեկիչների  ջոկատներում: Սրան գումարվում է Իսլամական պետության ազդեցության ոլորտների տարածումը Կասպիական ավազանում: 
ՎՐԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԸ ՌԵՎԵՐԱՆՍ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՄԱՍԻՆ
12.05.2015 \ 12:26 Reads: 3349
Տեղի ունեցածն, ըստ երևույթին, եղել է քաղաքական անփութություն կամ դիվանագիտական սայթաքում: Անվանումից ոչինչ չի փոխվում: Իսկ հանդիպումը որակել որպես անձանական հանդիպում, ինչպես ներկայացվեց հայկական կողմից, ծիծաղելի է, եթե այն չունենար տխուր հետևանքներ: Սա հիշեցնում է այն դեպքը, երբ երեխան թաքցնում է ծնողներից, որ կոտրել է թանկարժեք ծաղկամանը: Անհաջող և անհամոզեցուցիչ է հնչում նաև այն հայտարարությունը, թե Հայաստանը տեղյակ չի եղել, որ օսերը ժամանելու են Ստեփանակերտ:
« 1 2 ... 18 19 20 21 22 ... 36 37 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com