ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ՝ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՄՊՈՆԵՆՏԻՑ ՏԱՐԱՆՋԱՏԵԼՈՒ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
![]() Քաղաքական վերլուծաբան, Հայ-ռուսական համալսարանի հայցորդ, ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ![]() Որպես վերոնշյալի առարկայական օրինակ կարելի է դիտարկել ամիսներ առաջ տեղի ունեցածը, երբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը «եռյակի» ֆորմատով փորձ կատարեցին լցնել ներքաղաքական վակուումը՝ հստակ ձևավորելով իշխանական շրջանակների համար տեսանելի այլընտրանք: Հենց այդժամ էլ իշխանությունը՝ իրեն սերտաճած տարրերով հանդերձ, առաջ բերեց ԼՂՀ հակամարտությունից բխող ազգային անվտանգության սպառնալիքների հրամայականը: Այն հերթական անգամ նշանակեց ու արձանագրվեց՝ հայաստանյան քաղաքական գործընթացներում ռազմաքաղաքական կոմպոնենտը գերակայություն ունի ներքաղաքականի նկատմամբ: Ընդհանրական տեսանկյունից գուցե այդպես էլ պետք է լիներ, քանզի անվտանգության գործոնը ներհայաստանյան գործընթացներում դամոկլյան սրի նման ճոճվող իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել: Սակայն հաշվի նստել չի նշանակում հարմարվել: Ինչպես վարվեցին և վարվում են հրեաները հետերկրորդաշխարհամարտյան տարիներից ցայսօր: Իսրայելը, շրջապատված լինելով արաբական աշխարհով, իր գոյության բոլոր տարիների ընթացքում փաստացի լինելով պատերազմի մեջ՝ կարողացավ հստակ տարանջատել ռազմաքաղաքական տարրը ներքաղաքական զարգացումներից: ![]() ![]() Իշխանությունը՝ իր հեռավոր և մերձակա բոլոր տարրերով հանդերձ, մնում է իշխանություն, բայց երբ ընդդիմությունն է արդեն ընդդիմադիր քաղաքական գործիչների ֆորմատով կուլ տալիս խայծը՝ ներհայաստանյան առկա ծանր սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական վիճակը պայմանավորելով Ռուսաստանի Դաշնության կամ Միացյալ Նահանգների և Եվրամիության՝ ներքաղաքական գործընթացներին շատ կամ քիչ ներգրավվածությամբ, իսկ որն ավելի վտանգավոր է, պրիմիտիվ ադրբեջանական ռազմատենչությամբ, լուրջ քաղաքական նոնսենս է առաջանում: Ինչն ինքնին նպաստում է իշխող քաղաքական վերնախավի ու Հանրապետական կուսակցության վերարտադրմանը: Քաղաքական գործընթացներն ամենուր, և այդ թվում Հայաստանի Հանրապետությունում, կարգավորվում են միայն ու միայն քաղաքագիտական եզրույթներով ու գործիքակազմով: Ինչքան շուտ Իսրայելի օրինակով պայմանավորված քաղաքական աքսիոման ընկալեն հայրենի ներքաղաքական գործընթացներում հայտնված կողմերը, այնքան կարճ կտևի անցումային փուլը, որի մեջ հրեական համեմատականության ետնապատկերին խարխափում է մեր պետականությունը: | |
ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ | |
24404 reads | 27.05.2015
| |