ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Թուրքիայի վարչապետը բանավոր հերքեց լուրը, սակայն գործնապես հաստատեց դրա իրավացիությունը: Ուրֆայի նահանգում ընտրական հավաքից հետո թուրքական բանակի ցամաքային ուժերի հրամանատար Հուլուսի Աքարի ընկերակցությամբ զրահապատ մեքենաներով եւ ուղղաթիռների պաշտպանության ներքո մուտք էր գործել Սիրիա եւ այցելել սիրիական Աշմե գյուղի մոտ եւ Թուրքիայի սահմանից 253 մետր հեռավորության վրա գտնվող Սուլեյման շահի դամբարանը, որտեղ ամփոփվել են Օսմանյան կայսրության հիմնադրի մեծ հոր աճյունները: Այս աճյունների շրջապտույտը` ներխուժումով Թուրքիա փոխադրել, ապա դարձյալ Սիրիա, այլ «ապահով» շրջան, խորքում միտում ունի արդարացնել թուրքական ներխուժումները: Իբրեւ թե թուրքական բուռն ընդդիմություն աճյունների փոխադրության հարցով եւ ահա Անկարան որոշել էր վերստին Սիրիա տեղափոխել աճյունները: Օսմանյան կայսրության նախահոր աճյունները մնայուն պատրվակ են Անկարայի համար նման ներխուժումներ կազմակերպելու համար: ![]() հաղթանակ արձանագրի»: Այս հայտարարությանը նախորդել են խաղաղասիրական բնույթի խոսքեր, թե եղբայրասպան կռիվները պետք է դադարեն Սիրիայի տարբեր շրջաններում եւ թե Դամասկոսը պետք է դառնա խաղաղության մայրաքաղաք: Տակավի՛ն. ամբողջ տարածաշրջանը հրդեհ է բռնկվել, իսկ Թուրքիան դիմանում է շնորհիվ իր ժողովրդավարության եւ ներքին միասնականության: Թուրքական դիմադրողականությունը նման բանաձեւումով բացատրելով` ի դիմաց միջազգային ընտանիքի, Անկարան արաբական գարնան արծարծած թեմաներով փորձում է բացատրել ամբողջ տարածաշրջանի եւ այս դեպքում Սիրիայի ներքին պատերազմների բուն շարժառիթները: Շրջանը գարնանային արթնացման տանող իբրեւ թե ժողովրդավարացման կարգախոսի օգտագործումով Անկարան փորձ է կատարում միանալ Արեւմուտքի հնչեցրած առաջադրանքներին եւ խոստանալ սահմանների ջնջում, եթե Սիրիայում ժողովրդավարությունը հարգվի եւ ժողովրդի ներկայացուցչությամբ իշխանություն կազմվի: Զինվորական ներխուժումով, սահմանային ոտնձգությամբ եւ տարածքային ամբողջականության ուղղությամբ միջազգային օրենքի խախտում կատարելով` Անկարան իբրեւ ժողովրդավարության ռահվիրա է ներկայանում։ Նման անարգել ներխուժումով սակայն, Անկարան պետք է հաշվի առնի, որ տալիս է այն փաստը, որ ինքն արդեն ջնջել է իր սահմանը Սիրիայի հետ. գեթ այն հատվածները, որտեղ իր կողմից աջակցություն ստացող ծայրահեղական խմբավորումներ են վերահաստատվել։ Վերահսկվում են նաեւ Օսմանյան կայսրության նախահոր աճյունների տարածքները: Իսկ եթե սահմանները ջնջվել են, եւ անարգել է զինվորական ու պետական այրերի ելումուտը, դա նշանակում է, որ Անկարան, Դավութօղլուի տրամաբանությունը ընդունելով, Իսլամական պետությունում է տեսնում Սիրիայի իրողական ներկայացուցիչները: Իսլամական պետությունում է տեսնում նաեւ իր ակնարկած ժողովրդավարական կարգերը։ Այո՛. Իսլամական պետության եւ Թուրքիայի միջեւ ջնջվել են սահմանները: Եւ այդ տարածքները թուրքական զորքերը ոչ թե ներխուժում են, այլ պարզապես հանգիստ այցելում` վարչապետի գլխավորությամբ: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
3451 reads | 13.05.2015
| |