ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ «ԱՄՆԵԶԻԱՆ»
3sat գերմանալեզու արբանյակային հեռուստատեսության եթերում «Մշակույթի ժամ» հաղորդաշարի հեղինակ Կորնելիուս Յանցենը մարտի 4-ին ներկայացրել է «Գերմանացիները եւ հայերի ցեղասպանությունը» խորագրով տեսանյութ:Հեղինակը փաստում է, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության քաղաքական արխիվում հարյուրավոր փաստաթղթեր կան, որոնք վկայում են հայ ժողովրդի համակարգված սպանդի, ինչպես նաեւ այդ գործում Կայսերական Գերմանիայի դերի մասին: Յանցենի պատրաստած հաղորդմանը մասնակցել են «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար դոկ. Ռոլֆ Հոսֆելդը եւ «Tageszeitung» օրաթերթի Թուրքիայի թղթակից Յուրգեն Գոթշլիխը: Վերջինս համոզված է, որ Հայոց ցեղասպանության իրագործման գործում Կայսերական Գերմանիայի քաղաքական դերն ավելին է, քան իբրեւ դիտորդ: Թեմայի շուրջ Գոթշլիխը ուսումնասիրել է թուրքական եւ գերմանական արխիվները, ի վերջո, եկել այն եզրահանգման, որ Գերմանիան «ակտիվ քաղաքական աջակցություն է ցուցաբերել Ցեղասպանության իրագործմանը՝ սեփական պատերազմական նպատակներն իրագործելու համար»:Հարցազրույցի ընթացքում նա, մասնավորապես, շեշտել է, որ Օսմանյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գերմանացի գեներալ Ֆրիդրիխ Բրոնզարթ ֆոն Շելենդորֆը ոճրի անմիջական մասնակից է, ոչ թե դիտորդ: Իսկ ըստ Ռոլֆ Հոսֆելդի՝ իրադարձությունները զարգացել են ռազմական մտածողության համատեքստում, պատերազմն ամեն գնով հաղթելու ցանկությանն իրականացմանն ուղղված մեթոդների ներքո: Նա հավատացած է, որ Գերմանիան պարզապես հանդուրժեց հայերի ցեղասպանությունը: Հոսֆելդը քննադատում է հարցի շուրջ Գերմանիայի ներկա կեցվածքն ու մեղադրում «ամնեզիայի» մեջ: Տեսանյութի հեղինակը հաղորդման ընթացքում պատմական տվյալներ է առաջ քաշում՝ հղում անելով այն ժամանակվա դիվանագիտական նամակագրություններին, որոնք ցույց են տալիս, որ Գերմանիան տեղեկացված էր դաշնակցի զարհուրելի գործողությունների մասին: Կ. Յանցենը, հաղորդման մասին պատմելով, ներկայացնում է, թե ինչ բարդ ընթացակարգեր է անցել Թուրքիայում թեմայի վերաբերյալ նկարահանումների թույլտվություն ստանալու դիմումն ուղղակի ընդունելու հարցում, ինչը մինչ օրս անպատասխան է մնացել: Յանցենը նշել է նաև, որ Գերմանիայի ԱԳՆ-ն ու Մշակույթի հարցերով պետնախարարը թեմայի շուրջ մեկնաբանություն տալու պատրաստակամություն չեն հայտնել: | |
| ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100 | |
| 3755 reads | 09.03.2015
| |

3sat գերմանալեզու արբանյակային հեռուստատեսության եթերում «Մշակույթի ժամ» հաղորդաշարի
Թեմայի շուրջ Գոթշլիխը ուսումնասիրել է թուրքական եւ գերմանական արխիվները, ի վերջո, եկել այն եզրահանգման, որ Գերմանիան «ակտիվ քաղաքական աջակցություն է ցուցաբերել Ցեղասպանության իրագործմանը՝ սեփական պատերազմական նպատակներն իրագործելու համար»:

