ԳԱԼԻՊՈԼԻ. ՀԱԿԱՔԱՅԼ` ԵՐԿՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Մինչ այդ, փաստորեն Թուրքիայի նախագահի լռությունը՝ հրավերին չընդառաջելու հիմնավորման բացակայությունն էր: Հիմա, Գալիպոլի-Հայոց ցեղասպանություն կամ Անկարա-Երևան նշումների մրցապայքարի ազդանշանը տրված է: Փորձենք ամփոփել, թե այս մրցապայքարում հայկական կողմը ինչ առավելություններ կարող է ձեռք բերել: Իհարկե, այս մոտեցումը բնավ չի անտեսում թուրքական վարչամեքենայի և համապատասխան բաժանմունքների գործադրած հսկայական միջոցներով իրականանալիք չեզոքացման միջոցառումները: Պետական մակարդակներում, պետք է ակնկալել , որ միևնույն պետությունը կարող է ներկայացուցիչներ ուղարկել թե Երևան և թե Անկարա: Այստեղ խնդիրը կենտրոնանում է տվյալ պաշտոնատարի զբաղեցրած պետական հանգամանքի աստիճանաչափի վրա: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ որքան էլ իրազեկվի տվյալ պետությունը, թե Գալիպոլիի նշման թվականը շարժական չէ, թե այս դեպքում Ապրիլ 24-ի ընտրությունը պարզապես չեզոքացման միտող հակաքայլ է, այնուամենայնիվ, հրավերներին ընդառաջելու պետական շարժառիթները զուտ քաղաքական են: Նման պահվածքներում քաղաքական տվյալ պահի թելադրած հանգամանքները շատ ավելի գերակշիռ են, քան արժեքների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի հետևողականությունը: ![]() Հրավերների ընդառաջումներ կարող են արձանագրվել նաև Անկարա և տվյալ պետություն լարված հարաբերությունների իրավիճակից ելնելով: Եգիպտոսը կարող է օրինակ հանդիսանալ այս իմաստով: Քաղաքական հուշարարությամբ բեմ բարձրացող նման օրինակների շարքը կարող է շարունակվել: Պարզ է, որ արժեքի փոխարեն քաղաքական պահի թելադրած կանոնն է այստեղ գործող քերականական չափորոշիչը: Նաև, անկախ հայկական կողմի աշխարհագրական առավելությունից` աշխարհասփյուռ կազմակերպված համայնքների ցանցային կառույցը և աշխարհի տարբեր մայրաքաղաքներում 100-ամյակ նշելու ծրագրերը, տեղի պետական-հասարակական կառույցներում հայկական գործոնի ներգրավվածությունն ու ազդեցիկությունը, այլ կարևոր հանգամանք ևս գոյություն ունի հոբելյանական այս մրցապայքարում, իբրև հայկական կողմի առավելություն: Առաջին հայացքից նշումների մրցապայքարը Երևանի և Անկարայի միջև է: Մի կարևոր ենթամրցապայքար կա, որ խորքային դիտարկումով հետզհետե սկսում է ավելի հստակ երևալ: Խոսքը պաշտոնական Անկարա-թուրքական հասարակություն պայքարի մասին է, որի առանցքը տվյալ դեպքում ցեղասպանությունն է: Իհարկե, այս դեպքում գերխանդավառվելը օգտակար չէ: Այնպես չէ, որ թուրքական դաշտը բևեռացած է այս հարցի շուրջ կամ կարող է առաջնորդել խոր պառակտումների: Այսուհանդերձ, ճեղք չնկատելը այս հարցում իրատեսական չպիտի լինի: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի կարևորագույն քաղաքներում պիտի հիշատակվի Հայոց ցեղասպանությունը: Տարբեր բնույթի կազմակերպություններ կոչեր են հրապարակում Գալիպոլիի ձեռնարկներին չմասնակցելու և փոխարենը Երևան մեկնելու: Սակայն, այդ նույն կազմակերպությունները, անուղղակի կոչ են անում այս ձևով ոչ միայն Երևան մեկնելու, այլ նաև Թուրքիայում իրենց կազմակերպած ապրիլյան ձեռնարկներին ներկա լինելու: Գալիպոլին հետևաբար, միայն Երևանին հակաքայլ չէ, այլ միևնույն Թուրքիայում ապրիլյան նախաձեռնությունները ծխածածկելու միտելու: Գալիպոլին երկու ուղղությամբ պայքարելու անհրաժեշտության առջև է այսօր: Անկարան անվերջ փորձ կկատարի իր ապրած ներքին երկվությունը տեղափոխել հայկական դաշտ, ՀՀ-սփյուռք տարանջատման քարոզչաքաղաքական խաբկանքներ հրամցնելով: Հռչակագիրը վճռական պատասխան է նման սադրանքի: Հայկական կողմը հստակ առավելություններ ունի այս մրցապայքարում: | |
ՍՓՅՈՒՌՔԻ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ | |
3856 reads | 09.02.2015
| |