«ԵՐԿԱԹՅԱ ԼԵԴԻՆ»՝ ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
25.08.2014 \ 14:17 Reads: 4973
Ժամանակակից աշխարհում պետությունների ներքին քաղաքական կյանքը դարձել է բավական խոցելի. Դրան միջամտելու հավանականությունը զգալիորեն մեծացել է շնորհիվ պետությունների միջև գոյություն ունեցող տնտեսական փոխկապակցվածության, իսկ դա իր հերթին այսօր այն կայունացնող և զսպող ուժն է, ինչպիսին էր միջուկային զենքը սառը պատերազմի տարիներին:
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԿԻՍԱԲԱՐԲԱՐՈՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԵՎ ՆՐԱ ՀԱՆՃԱՐԵՂ ՈՐԴԻՆ
07.08.2014 \ 00:11 Reads: 4289
Կմտածեի՞ն արդյոք պարսից դիվանագետները, թե ինչ չարիք են բերելու իրենց գլխին` կանաչ լույս վառելով Ալեքսանդրի ճանապարհին: Որդին հարյուրապատիկ գերազանցեց հոր փառասիրությունը և ծավալապաշտական մարմաջը: Նա ծնկի բերեց պարսկական կայսրությունը:  Հելլենական վրեժը լիուլի լուծված էր: Սակայն դա աշխարհակուլ ծրագրերի մեկնակետն էր ընդամենը: Հորիզոնում ուրվագծվում են Ասիայի և Աֆրիկայի անծանոթ, խորհրդավոր ու գայթակղիչ երկրները՝ մինչև Հնդկաստան: Միայն առաջ, ընդառաջ փառապանծ հաղթանակների, նորանոր նվաճումների:
ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՋՈՐԴՈՒՄ ԵՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐՈՀՆԵՐԸ. ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՒՃԱՊ Է
06.08.2014 \ 23:29 Reads: 3540
Հանրության խուճապային տրամադրությունները ցրելու համար հրապարակվեցին ֆանտաստիկ փաստեր՝ իբր հայկական կողմի տված հարյուրավոր զոհերի ու ավերակ դարձած բնակավայրերի մասին: Ձեռքի հետ էլ իզոլացվեցին ադրբեջանցի այն գործիչները, որոնք հարց տվեցին՝ ինչո՞ւ չեն երևում հայերի կորուստները, ինչո՞ւ է ցանկալին ներկայացվում իրականության տեղ:
ԲԱՔՎԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ` ՍՏԵՂԾԵԼ ՆԱԽԱՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ
06.08.2014 \ 23:11 Reads: 2997
Հայկական բանակը գերսթափ վիճակում է եւ ձախողեցնում է Բաքվի ձեռնարկած ներթափանցման բոլոր գործողությունները։ Հայկական կողմը շարունակում է ընդգծել իր եւ միջնորդական կառույցների կողմից առաջարկված եւ ադրբեջանական կողմից մերժված կարգավորման խաղաղ ճանապարհները, միաժամանակ պարզ դարձնելով, որ հետզհետե ավելի պիտի խստացնի նման սադրանքներին պատասխանելու իր ոճը։
ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻՆ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
01.08.2014 \ 15:22 Reads: 1714
«Սաբահը» նաև հաղորդել էր, որ Էվինչի այցը «մաս է կազմել անգլո-թուրքական սփյուռքի համագործակցության ավելի լայն ծրագրի, որով Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Նյու Ջերսիի թուրքերը փոխանակում են իրենց լավագույն փորձը` հիմնված ընդհանուր իրավագիտական և քաղաքական ժառանգության վրա»:
IV. ԽԱՐԻԶԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱ՞Ծ Է ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ
30.07.2014 \ 17:19 Reads: 3056
Վերջին տարիներին գիտական աշխարհում նկատվում է հատուկ հետաքրքրություն խարիզմի նկատմամբ: Առաջին անգամ այդ երևույթը որպես հասարակական գիտակցության բարդ գոյացություն ենթարկվում է սոցիալ-փիլիսոփայական համակարգված վերլուծության:
ԱԹԵՆՔԻ ԱՆԿՈՒՄԸ
28.07.2014 \ 02:05 Reads: 5154
Դիվանագիտական հերթական սայթաքում: Այնուհետև Սպարտական դաշնությունը պելոպոնեսյան նավատորմի ծովակալ նշանակեց սպարտացի Լիսանդրին, որը, բարեկամական հարաբերություններ ունենալով պարսիկների հետ, նրանց փողերով սարքեց տեխնիկայի վերջին խոսքով հագեցած (անտիկ ժամանակների չափանիշներով) 200 ռազմանավ: Լիսանդրի թատերաբեմ իջնելը ճակատագրական եղավ Աթենքի համար: Նա հմուտ զորավար էր, հանդուգն և համարձակ՝ իր գործողությունների մեջ:
ԵԿԵՔ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ. ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
26.07.2014 \ 01:26 Reads: 2563
Ցեղասպանության թանգարանը միլիոնավոր այցելուների հավերժ կհիշեցնի ոչ միայն սարսափելի ողբերգության մասին, որ պատուհասել էր հայ ժողովրդին 1915 թվականին, այլև, որն ավելի կարևոր է՝ նրա աննկուն ոգու գոյատևման և բագավաճման մասին: Հետևաբար, ավելի ճիշտ կլինի թանգարանը անվանել «Ցեղասպանությունից Հայ ժողովրդի վերապրումի հուշահամալիր»:
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ)
24.07.2014 \ 13:40 Reads: 8093
Կարող ենք համառոտ այսպես ձևակերպել. 428–ից մինչև 450 թվականները Հայոց եկեղեցին համառորեն պատերազմ էր րում: Եվ ունեցավ պատերազմ: Բայց ասվածը, ճշմարիտ լինելով հանդերձ, շատ միանշանակ կհնչի, եթե չմանրամասնենք: Շահապիվանի ահասփյուռ որոշումներից հետո Արտաշատի ժողովը, իհարկե, չէր կարող չմերժել Հազկերտի կրոնափոխության առաջարկը: Սակայն, ինչպես Լեոն է ասում, չլիներ հրովարտակը, առճակատումն արդարացնող ուրիշ մի առիթ էր գտնվելու:
ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ԳՐԻԳՈՐ ԱՂԱԹՈՆ (ՄԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ)
24.07.2014 \ 13:21 Reads: 3253
Հայ լեզվաբանների, բժիշկների ծառայությանն են դիմել անգամ ռազմական նախարարությունում՝ Սպարապետի դուռ կոչված հիմնարկում: Այստեղ են ծառայել հայտնի օսմանագետ, բազմաթիվ օսմաներեն դասագրքերի հեղինակ, իր ժամանակի հայտնի անձանցից Միհրան Աբիկյանը, Մելքոն Նազիկյանը:
ԴԵՂԻՆ ՔԱՐՏ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻՆ, ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ՔԱՐՎԱՃԱՌԻ ԴԻՎԵՐՍԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
22.07.2014 \ 01:56 Reads: 2094
Ստանալով ՀՀ Պաշտպանության նախարարի կոշտ մերժում-պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անցավ այլ տակտիկայի՝ խոստովանելով, որ դիվերդանտներին ինքն է ուղարկել, բայց դրանում որևէ վատ բան չկա. ո՞վ է ասել, որ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է:
ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԴԻՎԱՆԱԳԵՏ, ՖԵՄԻՆԻԶՄԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԿՈԼՈՆՏԱՅԸ` ՆԱԵՎ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒ՞ՅԶ
21.07.2014 \ 15:10 Reads: 3942
Կնոջ կարգավիճակը բավականին պրիմիտիվ էր նախահեղափոխական Ռուսաստանում. կանայք զուրկ էին մի շարք իրավունքներից և թվում էր, թե ուղղակի ճենապակյա տիկնիկի դեր էին խաղում: Նրանք զրկված էին քվեարկելու, բարձրագույն կրթություն ստանալու, պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից: Ամուսնացած կանայք նույնիսկ անձնագիր չունեին. նրանց անունները գրանցվում էին ամուսնու անձնագրում:
ՄԱԿ-Ի ՈՉ ԿՈՆՎԵՆՑԻՈՆԱԼ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐ
21.07.2014 \ 12:40 Reads: 2345
Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կատարումն ապահովող միջազգային ոչ դատական կառուցակարգերի համակարգը չի սահմանափակվում առանձին պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողական հատուկ կառուցակարգերով միայն:
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ)
21.07.2014 \ 11:10 Reads: 3088
449-ին տխրանուն հրովարտակը Հայաստանում հիրավի համընդհանուր ընդվզում առաջացրեց, որովհետև հայությունն իրեն երկիր ունեցող ժողովուրդ էր զգում, ոչ թե կրոնական համայնք, որի հետ կարող էին և հրովարտակով խոսել: Դա կլինի հետո, իսկ V դարում հայերի հետ դեռևս միմիայն պայմանագրով էին հարցեր կարգավորում: Այդպես էլ եղավ, երբ Հայոց ապստամբության ալիքը երկրից վեր՝ մինչև Կովկաս հասավ...
« 1 2 ... 46 47 48 49 50 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com