«ԵՐԿԱԹՅԱ ԼԵԴԻՆ»՝ ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
ԼԻԼԻԹ ՀԱՐՈՅԱՆԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս, ԵՐԵՎԱՆ Արևմուտքը, Ռուսաստանին պարտադրելով մի շարք տնտեսական սանկցիաներ, երևի հաշվի չէր առել այն փաստը, որ թերություններն ու սպառնալիքները ցանկացած պահին կարող են վերափոխվել ուժի և հնարավորությունների` կախված նրանից թե ինչպես և ով կպտտի շախմատի տախտակը: …Ակամայից վերհիշեցի Մարգրետ Թետչերի` վերջերս իմ ընթերցած գրառումներից մեկը. «Եթե աշխարհը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ, վերջինս մեծ հարվածի կենթարկվի, իսկ հակառակ դեպքում, երբ սանկցիաներ սահմանելու ղեկը ստանձնի Ռուսաստանը` աշխարհը միանշանակ կկործանվի»: Այս կանխագուշակումն ինձ դրդեց անդրադառնալ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին և վերջին կին պրեմիեր-մինիստրին, որն իր իշխանության տասնմեկ տարիների ընթացքում դարձավ կոնսերվատիվ հեղափոխության շարժիչ ուժերից մեկը, վերափոխեց Արևմուտքի քաղաքական լանդշաֆտը` ապահովելով ջախջախիչ հաղթանակ կոմունիզմի նկատմամբ, ազատություն ու բարգավաճում միլիոնների համար: Իր անձնական և բարոյակամային հատկանիշներով Մարգրետ Թետչերը իսկապես կարող է համառության ու ամուր կամքի հիանալի օրինակ ծառայել իգական, ես կասեի, նաև արական սեռի համար: Կարծում եմ` շատերն են ծանոթ Թետչերի կենսագրությանը: Մինչ բուն թեմային անցնելը, վերհիշենք նրա անվանն առնչվող կարևոր փաստեր: Նախ, նա Բրիտանիայի վարչապետի աթոռին մնաց ավելի երկար, քան 20-րդ դարի անգլիական որևէ քաղաքական լիդեր: Եվ ինչ մականունների ասես, որ չարժանացավ. «ատամնափորիչ», «կաթի գող», «երկաթյա լեդի», «Ժաննա Դ’Արկ», «արյունոտ Մարգո», «ՆԱՏՕ-ի և բրիտանական կառավարության հզորագույն տղամարդ», ‹‹խանութպանի աղջիկ›› (վերջին մականվան հեղինակը Ժիսկար դ`Էստենն է): Խորաթափանցությունն ու նպատակասլացությունն օգնեցին Մարգրետին դառնալու անգլիական թորիների առաջնորդ, իսկ փառասիրությունը տվեց իշխանություն: Սակայն Թետչերի քաղաքական կարիերան չէր կայանա առանց նրա ամուսնու` ավելի ճիշտ, վերջինիս փողերի: Դենիս Թետչեր: Սառը, տիպիկ անգլիացի, ում անունն ասոցացվում էր հզոր կնոջ ստվերում կանգնած ճնշված տղամարդու կերպարի հետ: Կարծում եք այդ ամուսնությունը շահադիտական նպատակնե՞ր էր հետապնդում, և Դենիսն իրո՞ք կնոջ ստվերն էր: Դժվար շահադիտական ամուսնության տևողությունը լիներ 52 տարի, իսկ ինչ վերաբերում է Դենիսին, ապա, ըստ իս` նա ոչ թե Մարգրետի ստվերն էր, այլ նրա հենարանն ու թիկունքը: ![]() Որպես հռետոր` Թետչերը չէր փայլում, փոխարենը նա օժտված էր համոզելու կարողությամբ: Նրա՝ միջազգային բանակցություններ վարելու եղանակը սարսափեցնում էր բրիտանական արտգործնախարարությանը: Երկաթե լեդիի սրամտությունը երբեմն ստանում էր սարկազմի սուր երանգներ: Մարգրետի արժեհամակարգը հիմնվում էր այն գաղափարի վրա, որ թե՛ մարդը, թե՛ պետությունը, թե՛ ամբողջ ազգն իրենք են պատասխանատու իրենց վիճակի համար: Այսինքն` ազգի չքավորությունը ոչ բավարար աշխատանքի և վատ ինքնակառավարման հետևանք է (կարծես ասված է հայերիս համար): Նա կարծում էր, որ Արևելյան Եվրոպայում ամբողջատիրության` տոտալիտարիզմի դրսևորումներն ազատությունը բավարար չգնահատելու արդյունք էին, Չինաստանը ստրուկների ամբոխ էր, իսկ Եվրամիությունը` ձրիակերների հավաքածու: Ինչ վերաբերում է Խորհրդային Միությանը, ապա բարոնուհին անընդհատ հետաքրքրվում էր նրա կյանքով: «Միացյալ Թագավորությանն ու Խորհրդային Միությանը կապում է այն փաստը, որ երկուսն էլ միապետության կարգավիճակը սպառած երկրներ են: Միակ տարբերությունն այն է, որ, եթե մենք արդեն հաղթահարել ենք իմպերիալիստական բարդույթները, ապա Խորհրդային Միությունը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու»,-դիպուկ նկատել է նա: Ահա, քայլ առ քայլ հասանք թեմայի կարևորագույն մասին: 10 տարի առաջ հանրության առջև ելույթներից մեկի ժամանակ, որտեղ խոսվում էր ԱՄՆ-ի քաղաքականության մասին, վարչապետի կողմից արվեց հետևյալ արտահայտությունը. «Միջազգային հանրության գնահատականներով` տնտեսապես նպատակահարմար է, որ Ռուսաստանի տարածքում բնակվի ընդամենը 15 միլիոն մարդ»: Իսկ ի՞նչ էր լինելու մնացած 135 միլիոնի հետ: Ովքե՞ր էին ընդգրկվելու 15 միլիոնի ցուցակի մեջ: Այս հարցերը մնում էին անպատասխան: Մարգրետը բավական ջերմ հարաբերություններ ուներ Միխայիլ Գորբաչովի հետ: Սակայն, միանշանակ, հավասարազոր գնահատել նրանց հարաբերությունները` այնքան էլ ճիշտ չէր լինի: Թետչերը միշտ էլ վերևից է նայել Գորբաչովին: Եվ դա ուներ իր սկզբնապատճառը: Խնդիրն այն է, որ երբ առաջին հանդիպման ժամանակ Լոնդոնում Թետչերը հարցրեց Գորբաչովին, թե որքան է Մոսկվան պահանջում Գերմանիայի վերամիավորման համար, վերջինս արտասանեց ծիծաղելի մի թիվ` 4 միլիարդ դոլար, որը ծայրաստիճան զարմացրեց Երկաթյա լեդիին: Մինչդեռ Արևմուտքը պատրաստ է եղել վճարել մինչև 100 միլիարդ դոլար: ‹‹Կոմբայնավարը մնում է կոմբայնավար››,- ասել է այդ կապակցությամբ Թետչերը: Այդուհանդերձ, Երկաթե լեդին կարծում էր, որ Միխայիլին կարելի էր համարել անթերի, եթե չլիներ նրա միակ թերությունը… սեփական կինը: Սակայն ներկայիս առաջնորդ Պուտինի նկատմամբ նրա վերաբերմունքը դրական դժվար էր համարել, որը պայմանավորվում էր Երկաթյա լեդիի խորը հակակրանքով դեպի ԿԳԲ-ն:Տարիների ընթացքում երկաթը ևս որակազրկվում է: Ավելի հաճախակի դարձան միկրոինսուլտները, վերջին շրջանում նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգրետ Թետչերը կյանքից հեռացավ 2013 թվականի ապրիլի 8-ին 87 տարեկան հասակում: Բարոնուհին հանկարծամահ եղավ: …Չնայած կառավարման կոշտ եղանակին՝ երկաթյա լեդին համարվում է տաղանադավոր քաղաքական գործիչ, ում հաջողվեց ոտքի կանգնեցնել Մեծ Բրիտանիայի տնտեսությունը և ապահովել նրա համար համաշխարհային պետության կարգավիճակ: Թետչերի պաշտոնավարման տարիներին անգլիացիները սկսեցին ապրել բարեկեցիկ և ապահով կյանքով: ![]() Մարգրետ Թետչերն այն հազվագյուտ քաղաքական գործիչներից է, որի խորաթափանցությունը և գալիքի կանխատեսումը հնչում է որպես քաղաքական պատգամ: Նա ասես ներկայացնում է այսօրվա միջազգային ռեալիան, երբ ասում է.‹‹Սա ռիսկի, կոնֆլիկտների և թաքնված բռնության աշխարհ է: Այնպիսի արժեքներ, ինչպիսիք են դեմոկրատիան, առաջադիմությունը, հանդուրժողականությունը դեռևս չեն դարձել տիրապետող: Մենք հասել ենք ‹‹պատմության վերջին ›› այն իմաստով, որ որոշ գաղափար ենք կազմել Արմագեդոնի մասին››: (Վայր, որտեղ ըստ Նոր կտակարանի Հայտնության գրքի, պետք է տեղի ունենա պատերազմ չարի և բարու միջև` խորհրդանշելով աշխարհի վերջը։ Ունի բազմանշանակ մեկնաբանություն. ներկայացվում է որպես իրական, այնպես էլ՝ խորհդանշական տեղանք)։ …Թետչերիզմի դարաշրջանը չշրջանցեց նաև մեզ՝ հայերիս: 1990 թվականի հունիսին Մարգրետ Թետչերը Խորհրդային Միություն կատարած այցի շրջանակներում առաջին ու միակ այցը կատարեց Հայաստան` Լենինական (այժմ` Գյումրի), որտեղ մասնակցեց Լորդ Բայրոնի անվան դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որը Մեծ Բրիտանիան կառուցեց և նվիրեց 1988 թվականի երկրաշարժից տուժած քաղաքին: Մնում է ասել՝ Շնորհակալությու՛ն, լեդի Թետչեր… | |
| ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
| 4978 reads | 25.08.2014
| |


…Ակամայից վերհիշեցի Մարգրետ Թետչերի` վերջերս իմ ընթերցած գրառումներից մեկը. «Եթե աշխարհը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ, վերջինս մեծ հարվածի կենթարկվի, իսկ հակառակ դեպքում, երբ սանկցիաներ սահմանելու ղեկը ստանձնի Ռուսաստանը` աշխարհը միանշանակ կկործանվի»: Այս կանխագուշակումն ինձ դրդեց անդրադառնալ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին և վերջին կին պրեմիեր-մինիստրին, որն իր իշխանության տասնմեկ տարիների ընթացքում դարձավ կոնսերվատիվ հեղափոխության շարժիչ ուժերից մեկը, վերափոխեց Արևմուտքի քաղաքական լանդշաֆտը` ապահովելով ջախջախիչ հաղթանակ կոմունիզմի նկատմամբ, ազատություն ու բարգավաճում միլիոնների համար: Իր անձնական և բարոյակամային հատկանիշներով Մարգրետ Թետչերը իսկապես կարող է համառության ու ամուր կամքի հիանալի օրինակ ծառայել իգական, ես կասեի, նաև արական սեռի համար: 
Մարգրետը բավական ջերմ հարաբերություններ ուներ Միխայիլ Գորբաչովի հետ: Սակայն, միանշանակ, հավասարազոր գնահատել նրանց հարաբերությունները` այնքան էլ ճիշտ չէր լինի: Թետչերը միշտ էլ վերևից է նայել Գորբաչովին: Եվ դա ուներ իր սկզբնապատճառը: Խնդիրն այն է, որ երբ առաջին հանդիպման ժամանակ Լոնդոնում Թետչերը հարցրեց Գորբաչովին, թե որքան է Մոսկվան պահանջում Գերմանիայի վերամիավորման համար, վերջինս արտասանեց ծիծաղելի մի թիվ` 4 միլիարդ դոլար, որը ծայրաստիճան զարմացրեց Երկաթյա լեդիին: Մինչդեռ Արևմուտքը պատրաստ է եղել վճարել մինչև 100 միլիարդ դոլար: ‹‹Կոմբայնավարը մնում է կոմբայնավար››,- ասել է այդ կապակցությամբ Թետչերը: Այդուհանդերձ, Երկաթե լեդին կարծում էր, որ Միխայիլին կարելի էր համարել անթերի, եթե չլիներ նրա միակ թերությունը… սեփական կինը: Սակայն ներկայիս առաջնորդ Պուտինի նկատմամբ նրա վերաբերմունքը դրական դժվար էր համարել, որը պայմանավորվում էր Երկաթյա լեդիի խորը հակակրանքով դեպի ԿԳԲ-ն:
…Թետչերիզմի դարաշրջանը չշրջանցեց նաև մեզ՝ հայերիս: 1990 թվականի հունիսին Մարգրետ Թետչերը Խորհրդային Միություն կատարած այցի շրջանակներում առաջին ու միակ այցը կատարեց Հայաստան` Լենինական (այժմ` Գյումրի), որտեղ մասնակցեց Լորդ Բայրոնի անվան դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որը Մեծ Բրիտանիան կառուցեց և նվիրեց 1988 թվականի երկրաշարժից տուժած քաղաքին: 

