IV. ԽԱՐԻԶԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱ՞Ծ Է ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() Առաջին անգամ այդ երևույթը, որպես հասարակական գիտակցության բարդ գոյացություն, ենթարկվում է սոցիալ-փիլիսոփայական համակարգված վերլուծության: Կրոնական գիտակցության մեջ խարիզմը սուրբ, բացարձակ արժեք է, որը տրված է Աստծո կողմից և գործում է մարդու կամքից անկախ: Քաղաքական գիտակցության մեջ խարիզմը անհատի գերհատկությունների իդեալական արժեք է, որի բարձրագույն աստիճանը անհատի պաշտամունքն է: Արդյո՞ք խարիզմը պրակտիկ նշանակություն ունի դիվանագետի գործունեության համար, կամ եթե նա օժտված լինի խարզմով կարո՞ղ է օգտակար լինել իր երկրի շահերին: Ոչ', չի կարող: Խարիզմի` վերը շարադրված թռուցիկ վերլուծությունն ապացուցում է, որ այն` իր բոլոր դրական կամ բացասական դրսևորումներով առաջնորդների և լիդերների մենաշնորհն է, նրանց ‹‹խաչը››: ![]() Մինչդեռ դիվանագետի գործը թիմային է, սերտորեն կապված կոլեկտիվի հետ և զրկված է խարիզմի մեխանիզմներից: Անգամ ամենահամարձակ, ամենաինքնուրույն մտածող դիվավանագետը ընդամենն իրագործում է այն քաղաքական խնդիրները, որոնք նրա առաջ դնում է իր կառավարությունը` ո'չ ավել, ո՛չ պակաս: Եթե դիվանագետը մոռանա այս ոսկե օրենքը և փորձի «խաղալ» խարիզմատ, նախ` կխախտի լոյալության սկզբունքը, հետո կդադարի թիմի անդամ լինելուց: Մի խոսքով` կձախողվի: Բոլորովին այլ է հմայքի հանգամանքը: Եթե դիվանագետը խարիզմատիկ չէ, հմայիչ լինել` պարտավոր է: Իսկ, եթե այդպիսին չէ, պետք է անի հնարավորը այդպիսին լինելու համար: Թե ինչպես` արդեն ասվեց: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
| |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ | |
3056 reads | 30.07.2014
| |