ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԳԵՆԵԶԻՍԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
25.05.2015 \ 23:50 Reads: 31919
DIPLOMAT.AM-ը սկսում է դեսպան Արման Նավասարդյանի նոր հոդվածաշարը` ‹‹Փոքր պետությունների մարտահրավերները և հնարավորությունները 21-րդ դարի գլոբալացված աշխարհում›› թեմայով:
ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
25.05.2015 \ 23:38 Reads: 4002
ԵՄ-ի ասոցացման եւ նոր Սահմանադրության որդեգրման միջեւ կարելի է տեսնել գործընթացների զուգահեռներ: Երեւանը հանրապետության նոր սահմանդրությունը կհամաձայնեցնի եվրոպական համապատասխան կառույցների հետ: Սա կարեւոր հանգամանքներից  մեկը կարող է լինել, որ ՀՀ-ն ստանա եզակի կարգավիճակ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, ներառվելու Արեւելան գործընկերության ասոցացման գործընթացներում:
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
25.05.2015 \ 13:53 Reads: 1906
Ես չէի ասի՝ ընդհատված, ես կասեի՝ շարունակվող գործընթաց: Այն ինչ-որ սպասվում էր, մենք այսօր ունենք։ Վերահաստատվեց այն, ինչի մասին ասվել էր դեռ այս տարվա հունվարի 20-ին՝ Հայաստան - Եվրամիություն խորհրդի նիստին, որ մենք՝ Հայաստանը և Եվրամիությունը, մտադիր ենք շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով՝ նկատի առնելով Հայաստանի հանձնառությունները այլ ինտեգրացիոն գործընթացներում:
ԻՆՉՊԵ՞Ս ՇԱՐԺՎԵՆ ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԸ
22.05.2015 \ 11:28 Reads: 3369
Օսմանյան կայսրության ապամոնտաժումից, ապագաղութացումից օգտվեցին կայսրության գրեթե բոլոր ժողովուրդները: Մենք այդ հնարավորությունից չօգտվեցինք: Առջեւում ինտելեկտուալ զարգացման հսկայական ճակատ է: Եթե ժամանակակից Թուրքիան այսուհետ էլ իրեն դրսեւորի այսպես, մենք պետք է ունենանք գործողությունների մշակված ծրագիր թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: 
ԻՐԱՆԱԿԱՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
21.05.2015 \ 15:35 Reads: 10204
Աշխարհաքաղաքական գործընթացների բազմաբովանդակության մասին բավական խոսուն ապացույցի ականատեսը դարձանք բոլորովին վերջերս, ինչը մեր արտաքին քաղաքականության  պատասխանատու շրջանակների ուղերձ է, ինչի համաձայն, որպես իրանական էներգակիրների արտահանման հնարավոր ուղղություններից մեկը, կարող է դիտարկվել Հայաստանի Հանրապետության տարածքը:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. «ԱՊԱՀՈՎ» ԹՈՒՐՔԻԱ
20.05.2015 \ 01:52 Reads: 4325
Փոխնախարարը ստացավ հաստ ծրարով լուսանկարներ, որոնք հպանցիկ նայելուց հետո զգուշությամբ տեղավորեց իր պայուսակում, իսկ լուսանկարիչը ստացավ իր վարձատրությունը և որպես երախտագիտության նշան, համարյա ծնկաչոք համբուրեց փոխնախարարի ձեռքը: Վերջինիս համար երախտագիտության այդ արտահայտությունը բավական անսովոր էր, սակայն ընդունվեց ազնվականի անտարբերությամբ: Կրկին շնորհակալություն հայտնելով լուսանկարիչը հեռացավ և այստեղ հայտնվեցին մեր «ուղեկցողները», որոնք հենց հյուրանոցի մուտքի մոտ ոլորեցին լուսանկարչի ձեռքերը և խցկեցին մոտեցած ավտոմեքենան:
ԱՊՐԻԼ 25-Ի ԱՐԵՎԱԾԱԳԻՑ ՀԵՏՈ ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԾԱՌԱՑՈՂ ՀՈՐԻԶՈՆՆԵՐՆ ՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
18.05.2015 \ 11:32 Reads: 5508
Բավական բարենպաստ ուղղվածություն կարելի է հաղորդել նաև Բուլղարիայի հետ հարաբերություններին՝ չնայած այնտեղ առկա ստվար թուրքական համայնքին ու Թուրքիայի հետ ունեցած սերտ տնտեսական կապերին, Բուլղարիայի պատմական անցյալն ու քաղաքական վերնախավում առկա հակաթուրքական տրամադրությունները հետաքրքիր դրսևորումներ են խոստանում:
ԱԳՆ-Ն ԱՄԵՆԱԱԿՏԻՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆ Է YOUTUBE-ՈՒՄ, FACEBOOK-ՈՒՄ ԵՎ TWITTER-ՈՒՄ
12.05.2015 \ 17:50 Reads: 1879
Հայաստանի արտգործնախարարության դիվանագիտական դպրոցն իր ստեղծման 5-րդ տարեդարձին կազմակերպել է «Էլեկտրոնային դիվանագիտություն. հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային կոնֆերանս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ դիվանագիտական դպրոցը Հայաստանի արտաքին քաղաքականության հաջող իրականացման գործում կարևոր դերակատարում ունի, քանի որ պատրաստում է դիվանագիտական ծառայության հմուտ մասնագետներ:
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ
08.05.2015 \ 21:44 Reads: 2038
Այս հանգամանքով են իրարից տարբերվում դիվանագիտությունը և հետախուզությունը, որոնք, վերջին հաշվով, հետապնդում են նույն նպատակը` ինֆորմացիոն ապահովություն իրենց պետության համար: Սակայն խաղի կանոնների խախտման դեպքում և՛ դիվանագետները, և՛ հետախույզները արժանանում են նույն ճակատագրին. նրանց հայտարարում են persona non grata, անցանկալի անձ և վտարում երկրից, եթե ունեն դիվանագիտական անձեռնմխելիություն, իսկ դրա բացակայության դեպքում նրանց վրա տարածվում են երկրի օրենքները և նրանք ենթարկվում են քրեական պատասխանատվության:
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ԵՎ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
07.05.2015 \ 13:06 Reads: 2670
Ամերիկյան դիվանագիտության կադրային քաղաքականության համար  նշված արատներից բացի, հատկանշանական է նրա քաղաքականացվածությունը.  երկու հիմնական կուսակցություններին չպատկանող դիվանագետը շանսեր չունի դառնալ դեսպան: Դիվանագիտական ‹‹spoil system››-ի մեթոդ է կիրառել Սիլվիանո Բեռլուսկոնին, չնայած Իտալական օրենքն արգելում է դեսպան նշանակել ոչ պրոֆեսիոնալի: Առանձին դեպքերում նույնը կարելի ասել  Մեծ Բրիտանիայի և  Ֆրանսիայի մասին: 
ԻՆՉՈՒ՞ ԻՍՐԱՅԵԼԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
27.04.2015 \ 02:18 Reads: 5016
Կփորձենք առանց երկու ժողովուրդների պատմական, կրոնաքաղաքակրթական և էթնոհեգաբական նրբությունների մեջ մտնելու, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների տեսանկյունից թվարկել այն պատճառները, որոնք խոչընդոտում են Թել Ավիվի կողմից  հայոց  ցեղասպանության ճանաչմանը: 
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ
12.04.2015 \ 00:02 Reads: 3656
Աչքի էր զարնում ոստիկանի ցցված ատրճանակը: Ալևի պահակը Ներկայացուցչության վարորդին առաջարկեց հայկական դիվանագիտական համարներով ավտոմեքենան տեղափոխել շենքի հետնամասում գտնվող փակ ավտոկայանատեղին՝ շառից, փորձանքից հեռու: Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք սովորական աշխատաժամանակով է գործելու Ներկայացուցչությունը և դրական պատասխան ստանալով մի տեսակ տխրեց: Շենքի շրջակայքում հայտնվեցին թուրք ոստիկանների փոքրիկ խմբեր:
ԼԻՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱԿԻՑ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՄԵԿՈՒՍԱՆԱԼ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ
08.04.2015 \ 22:08 Reads: 2439
Նա կողմնակից է «և-և»-ի քաղաքականությանը, որի համար, ըստ նրա, Հայաստանն ունի բոլոր նախադրյալները:
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանում բովանդակային առումով այլ ելույթ հնչեց ՌԴ պետդումայի նախագահի կողմից: Նա հայտարարեց, որ եթե Հայաստանը ցանկանա կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի հետ, ապա արևմտյան պատժամիջոցներից կտուժի:
ԶԼՄ-ՆԵՐԻՆ ԿԱՇԱՌԵԼԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԻՏՈՒՄ Է. ՎԻԼԻ ՎԱՅՆԵՐ
01.04.2015 \ 19:31 Reads: 3826
Ընտրված է բավական պարզունակ մարտավարություն` Հայաստանի և հայ ժողովրդի դեմ տրամադրել Իրանի նկատմամբ հստակ բացասական ընկալում ունեցող լսարանին: Իրականությունը, սակայն, այն է, որ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները Իրանի հետ ուղղված չեն և չեն էլ կարող ուղղված լինել որևիցե երրորդ երկրի դեմ: Հանգամանք, որը վաղուց արդեն ակնհայտ է աշխարհի համար:
« 1 2 ... 7 8 9 10 11 ... 25 26 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com