ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՆԱԽԱՃԱՇ ՌԱՄԱԶԱՆԻՆ
05.02.2015 \ 14:07
Reads: 2468
Ռամազանի մի կիրակի առավոտ նախաճաշում էի բացօթյա սրճարանում, որի միակ հաճախորդն այդ պահին ես էի: Արդեն ուզում էի հեռանալ, երբ տեսա, որ սրճարանի դիմաց, զարմանքախառն վախով և հիասթափությամբ գլուխը տարուբերելով, ինձ է նայում ծերունի պահակը: Հեռվից բարևեցի, կարծես չհավատալով աչքերին, կեսբերան բարևեց ու հեռացավ:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԴՈՒՐՍ ՉԻ ԲԵՐԻ ԻՐ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
01.02.2015 \ 13:44
Reads: 1908
Ինչո՞ւ 1994 թվականի զինադադարին հետևած տարիներին Ադրբեջանը կարողացավ թոթափել պատերազմը սանձազերծողի մեղադրանքն ու հայկակական կողմի վրա բարդել «ագրեսորի ու օկուպանտի» մեղքը: Որո՞նք են ադրբեջանական դիվերսիաների այս օրերի աննախադեպ ակտիվացման պատճառները, և արդյոք մեր զինուժը միայնա՞կ պիտի առնի դրանց դեմը, թե՞ իրենց ներդրումը պիտի ունենան նաև դիվանագիտական կառույցները:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ
17.01.2015 \ 11:55
Reads: 5230
Վատիկանից դուրս գալուց հետո, հայերից մեկն ասաց, որ մոտերքում մի շատ “աղվոր, և կարևորն աժան ճաշարան” գիտե և ցանկացողներին կոչ արեց հետևել իրեն: Մի քանի հունահայ բարեկամներիս հետ ես էլ միացա: Իմանալով, որ հայ դիվանագետ եմ, մեր փոքրիկ խմբի անդամների վերաբերմունքը համեստ անձիս նկատմամբ արմատապես փոխվեց: Հասանք ռեստորան, պատվիրեցինք կերակուրը, բերեցին, սակայն ոչ-ոք չէր սկսում ուտել:
ԲԱՆԳԿՈԿՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԵՆ ՀԱՎԱՔՎԵԼ ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ
14.01.2015 \ 00:23
Reads: 1815
Հավաքույթին մասնակցեցին Չինաստանից, Հնդկաստանից, Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից, Վիետնամից ժամանած 80 հայեր: Ճաշկերույթ տրվեց Բանգկոկի «Գրանդ Հայաթ Էրավանում»: Այս համայնքների շնորհիվ են պահպանվում նաև տարածաշրջանի հայկական մշակութային կոթողները, մասնավորապես՝ Բանգլադեշի և Մյանմարի եկեղեցիները:
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
26.12.2014 \ 13:38
Reads: 1593
Միքայել Հայրապետյանը համերգներով հանդես կգա Պեկինում, Գուանգջոում, Շանհայում, Շենժենում, Հոնկոնգում, Նանջինգում և այլ քաղաքներում: Երաժիշտը նպատակ ունի հանդես գալ նաև Սինգապուրում: Համերգների ընթացքում Միքայել Հայրապետյանը դասախոսություն կկարդա հայկական դասական երաժշտություն մասին:
ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՂԹՈՂԸ
11.12.2014 \ 01:36
Reads: 2358
2014-ի գարնանը Չինաստանը ստորագրեց գերշահավետ պայմանագիր Ռուսաստանի Դաշնության հետ, ըստ որի Չինաստանը ցածր գներով գնելու է ռուսական գազ, տնտեսելով միլիարդավոր դոլարներ: Նշենք, որ Ռուսաստանը ստիպված գնաց այս քայլին, կանխատեսելով, որ մոտ ապագայում արտաքին շուկայի շատ մեծ սեկտոր է կորցնելու, և չի կարողանալու իրացնել գազը, իսկ Չինաստանը այդ ստեղծված իրավիճակից օգտվեց:
ՉԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍ. ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊՈՒՏԻՆԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՈՉ ՊԱՏՇԱՃ ՁԵՎՈՎ
Նախագահ Էրդողանն ու վարչապետ Դավութօղլուն բարեհաճեցին բարձրաստիճան հյուրին սպասել նախագահի նստավայրում: Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահը անձամբ գնաց Գյումրու օդանավակայան և այնտեղ դիմավորեց ռազմավարական գործընկերոջը: Սա դաշնակիցների համեմատական բնութագրի համար:
03.12.2014 \ 23:59
Reads: 1861

ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԵԿՈՒՍԱՆԱԼ. ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱԿՏԻՎ
02.12.2014 \ 11:55
Reads: 2457
Այսօր միայն ծույլը չի քննադատում մեր արտաքին քաղաքականության ձախողումները՝ մեղադրելով արտգործնախարարությանը և նրա ղեկավարին։ Մինչդեռ անհաջողությունների պատճառը չպետք է փնտրել առանձին գործչի կամ գերատեսչության աշխատանքներում։ Դրանք համակարգային արատների հետևանք են, որոնք հնարավոր կլինի շտկել՝ XXI դարի համամարդկային և դեմոկրատական արժեքների որդեգրման ու իրագործման դեպքում։
ԲՈԼԻՎԻԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԸ
Բոլիվիան Հարավային Ամերիկայի երրորդ երկիրն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հետևողի համար առաջին հարցն այն է, որ Բոլիվիան, ի տարբերություն Ուրուգվայի և մանավանդ Արգենտինայի, չունի հայկական գործոնի տարողունակությունը, քանակը և քաղաքական լծակի հանգամանքը: Չի կարելի անշուշտ բացարձակ հաստատումներ կատարել այն շարժառիթների մասին, որոնք Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները մղել են հանգելու նման բանաձևի:
02.12.2014 \ 11:35
Reads: 1712

ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Նոր էի վերցրել սեղանին դրված հեռախոսս, երբ բաց դռնից ներս մտավ մի աժդահա տղամարդ, մոտ երկու մետր բոյով, հսկա ձեռքերում՝ մի հաստ պարան: Կինն ինձ տեսնելով սկսեց գոռգոռալ: Այն ժամանակ սակավաթիվ թուրքերեն բառերից բաղկացած բառապաշարս թույլ տվեց հասկանալ, որ հարցնում է՝ ի՞նչ գործ ունեմ բնակարանում:
28.11.2014 \ 21:56
Reads: 3772

ԴՐՎԱԳՆԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ
Դիվանագիտական ծառայությունն իսկապես թանկ հաճույք է: Անցել են այն ժամանակները, երբ հայ դիվանագետները խանդավառությամբ էին ընդունվում մեր արտասահմանյան հայրենակիցների կողմից: Սփյուռքում համարյա յուրաքանչյուր ոք իր պարտքն էր համարում ուժերի ներածին չափով օգտակար լինել:
19.11.2014 \ 00:35
Reads: 2227

ԴԻՎԱՆԱԳԵՏ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԶԲԱՂՎԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅՈՎ
19.11.2014 \ 00:12
Reads: 1724
Ստեղծվելիք Միջազգային ինտեգրացիայի նախարարությունը, ամենայն հավանականությամբ, պետք է զբաղվի Եվրասիական ինտեգրացիայով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր կարծիքը հայտնեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը՝ ստեղծել Միջազգային ինտեգրացիայի նախարարություն:
ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ
13.11.2014 \ 12:31
Reads: 1624

ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում: Հետևաբար, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան 95 տոկոսը հաջողության է հասել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ «ԹԵ, ԹԵ»-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՈՒՌ
Դեռևս պարզ չէ, որ ԵՏՄ-ի այլ անդամ երկրի հետ ընդհանուր սահման չունեցող ՀՀ-ն ի՞նչ տեսակի խնդիրներ կարող է ունենալ ոչ ԵՏՄ-ական հարևանների և ցամաքային ճանապարհով` դրանց միջոցով մյուս ԵՏՄ-ական երկրների հետ առևտուր զարգացնելու ընթացքում: Այստեղ ուղղությունները ունեն որոշակի տարբերություն: Մինչ Վրաստանի վրայով ՀՀ-ն կկապվի ԵՏՄ-ական Ռուսաստանի, Իրանի դեպքում հանգրվանային այդ հանգամանքը գոյություն չունի: Առևտրային հարաբերությունը պետք է քննել ԵՏՄ-Իրան գծի վրա և փորձել իմանալ, թե այնտեղ ի՞նչ տեսակի խոչընդոտներ կարող են հայտնվել:
16.10.2014 \ 12:48
Reads: 1678
