ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՆԱԽԱՃԱՇ ՌԱՄԱԶԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆԱնվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի (SIAS) խորհրդական, ՀԱՅԱՍՏԱՆ Ամեն առավոտ Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Ներկայացուցչության մեքենան ինձ վերցնում էր «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության դիմացի կանգառից, և մեկնում էի աշխատանքի:Սովորաբար պայմանավորված ժամից մի քիչ շուտ էի գալիս և հասցնում զրույցի բռնվել շրջակա բնակիչների հետ: Կանգառին կից գրասենյակի ծերունի պահակը, որ հավատացյալ մուսուլմանի բնորոշ արտաքին ուներ՝ խնամված կարճ մորուք, հատկանշական թասակաձև գլխարկ, ձեռքից անպակաս էր թզբեհը, իմ նկատմամբ առանձնահատուկ հարգանք էր ցուցաբերում: Միշտ թեթևակի խոնարհվելով, ողջունում էր «սելամ-ալեյքում» (խաղաղություն ամենքին) բառերով, օրվա բարեմաղթությունն էր անում, իսկ հաճախ նաև թեյ առաջարկում, մինչև մեր մեքենայի ժամանումը: Ես էլ նրան էի հարգանքով պատասխանում «ալեյքում ալ սալամ» բառերով, հարցնում էի զավակների և թոռների որպիսությունը: Այսպես շարունակվեց մի քանի ամիս, մինչև սկսվեց ռամազանը: Ռամազանի ժամանակ հավատացյալ մուսուլմանները ցերեկվա ժամին ոչինչ չեն ուտում և խմում, նույնիսկ չեն ծխում: Ստամբուլում արդեն բավական խորտկարաններ կան, որ Ռամազանի ժամանակ ցերեկը փակվում են, սակայն սրճարանները հիմնականում աշխատում են: Ռամազանի ժամանակ քրիստոնյաներին խորհուրդ չի տրվում դրսում ճաշել, որպեսզի չգրգռեն պարտադրյալ ծոմից անկանխատեսելի դարձած հարևաններին: Մեր թաղամասի սրճարաններն աշխատում էին, քանի որ շատ զբոսաշրջիկներ են այցելում և բնակչության մեջ էլ հայերը, հույները, հրեաները զգալի թիվ են կազմում: Շատ թուրքեր էլ՝ քեմալիստներն ու ազգայնականները, ռամազանի ժամանակ ցուցադրաբար ուտում ու խմում են, դրանով իրենց բողոքն արտահայտելով իսլամիստների իշխանության դեմ:Ռամազանի մի կիրակի առավոտ նախաճաշում էի բացօթյա սրճարանում, որի միակ հաճախորդն այդ պահին ես էի: Արդեն ուզում էի հեռանալ, երբ տեսա, որ սրճարանի դիմաց, զարմանքախառն վախով և հիասթափությամբ գլուխը տարուբերելով, ինձ է նայում ծերունի պահակը: Հեռվից բարևեցի, կարծես չհավատալով աչքերին, կեսբերան բարևեց ու հեռացավ: Հաջորդ օրն առավոտյան կրկին կանգառում մեքենային էի սպասում: Ծերունին մոտեցավ, առանց սովորական խոնարհումի, արտասանեց «մերհաբա բեյ էֆենդի» (բարև պարոն) և միավանկ պատասխաններ տալով իմ սովորական հարցումներին, հեռացավ: Հիասթափվել էր… | |
| ՀՈՒՇԵՐ | |
| 2472 reads | 05.02.2015
| |

ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ
Ամեն առավոտ Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Ներկայացուցչության մեքենան ինձ վերցնում էր «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության դիմացի կանգառից, և մեկնում էի աշխատանքի:
Մեր թաղամասի սրճարաններն աշխատում էին, քանի որ շատ զբոսաշրջիկներ են այցելում և բնակչության մեջ էլ հայերը, հույները, հրեաները զգալի թիվ են կազմում: Շատ թուրքեր էլ՝ քեմալիստներն ու ազգայնականները, ռամազանի ժամանակ ցուցադրաբար ուտում ու խմում են, դրանով իրենց բողոքն արտահայտելով իսլամիստների իշխանության դեմ:

