ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՀ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԻԹԸ
29.03.2015 \ 21:46
Reads: 1779
Այս հանգրվանի էականը մեզ համար այլ ուղերձ եւս ունի: Այսպես, եթե մանրադիտակի տակ բերենք բանաձեւը, այնտեղ կնկատենք, որ հույների եւ ասորիների ցեղասպանությունները անառարկելիորեն ամբողջացնում են ցեղասպանության ուխտի բանաձեւած կետերը: Մարդկության դեմ կատարված հանցագործությունների վաղեմության ժամկետի անընդունելիության ընդգծումը պարզ է, որ վերաբերում է նաեւ Հայոց ցեղասպանությանը, եւ այս պահին նման շեշտադրումը լուսաբանելն ավելի քան ըմբռնելի է: Նոր չէ նաեւ հայ, հույն եւ ասորի ժողովուրդների պատմական բարեկամության գիտակցումը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՂԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ՄՈՆՍՏՐՆԵՐԻ ՀԵՏ
28.03.2015 \ 11:08
Reads: 3020
Ամերիկացիները մի այսպիսի ֆորմուլա ունեն, որ եթե ստորագրված փաստաթղթերի 25%-ը իրագործվում, ռեալիզացվում է, արդեն շատ լավ է: Հիմա արդյո՞ք մենք նման խոշոր պետության հետ մտնելով այսպիսի հարաբերությունների մեջ և ստորագրելով այսպիսի փաստաթղթեր, ունենք այն ռեզերվները, այն ներուժը, որ կկարողանանք դրանք իրականացնել։ Դրա մասին պետք է մտածել, որովհետև այստեղ կան և տնտեսական խնդիրներ և մշակութային:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԳԱ 120 ՀՈԳԱՆՈՑ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՄԲ
23.03.2015 \ 23:57
Reads: 3011
Լեռնային երկրներում ապրելը հաճախ դժվար է, բայց շատ ավելի հաճախ հնարավորություն է տալիս տուրիզմի շնորհիվ զարգացնել տնտեսությունն ու միջմշակութային կապերը: Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ ֆրանսիացի, շվեյցարացի ու հայ բազմաթիվ մասնագետներ կգան՝ խոսելու իրենց վարպետության և երեք երկրների ընդհանրությունների մասին: Ֆրանսիան ու Շվեյցարիան Հայաստանի նման լեռնային երկրներ են, բայց ի տարբերություն մեզ կարողանում են լեռների ու տուրիզմի շնորհիվ փող աշխատել:
ԱՆՑՅԱԼ ՇԱԲԱԹ ՆՅՈՒ ՅՈՐՔԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՈՎ ՎԵՐԱԾՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ
20.03.2015 \ 14:17
Reads: 1995
Նույն շաբաթավերջին Նյու Յորքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի «Պատասխանատվություն 2015» համաժողովը, որը տևեց երեք օր և որի աշխատանքներին մասնակցեցին շուրջ 50 հանրահայտ մտավորականներ, իրավաբաններ, գրողներ, արվեստագետներ, լրագրողներ և հասարակական գործիչներ ամբողջ աշխարհից, որոնք լուսաբանեցին հարցերի լայն շրջանակ կապված տարբեր ցեղասպանությունների հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՎ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
07.03.2015 \ 10:46
Reads: 3425
Երուսաղեմի հեղինակավոր համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում կայացած համերգին հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Բեթհովենի և Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները: Համերգից առաջ Իսրայելի Հանրային ռադիոյով ուղիղ հեռարձակվող իր ելույթում Էդվարդ Նալբանդյանն ասել է...
ՇՌԱՅԼՈՒՄ ԵՆՔ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱՍՏԻՃԱՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
06.03.2015 \ 12:37
Reads: 8382
Մարտի 2-ին, Դիվանագետի օրվա կապակցությամբ, նախագահ Սերժ Սարգսյանն արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել 5 հոգու, ևս 13 հոգու էլ՝ արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՀԱՎԱՏԱ՞Լ, ԹԵ՞ …
05.03.2015 \ 22:57
Reads: 2057
Ինչ հաշվարկ էր արել Արարիչը, որ տարիներ առաջ գործող Սփյուռքահայության հետ Մշակութային Կապի Կոմիտեի ավագ խորհրդական, երևանցի մի տղեկի «բաժին» էր տվել աճյուններ, այն էլ ինչպիսի, ոչ միայն հասցնել Հայրենիք, այլև գործող կազմակերպիչը լինել նրանց հուղարկավորության:
ԹՈՒՐՔԵՐԵՆ ԽՈՍՔԻ ԳԵՆԵՐԱԼԸ. ՅԱՇԱՐ ՔԵՄԱԼ
04.03.2015 \ 20:59
Reads: 2194
Յաշար Քեմալի մահը պետական սուգ համարեցին նույնիսկ թուրք պաշտոնյաները՝ շեշտելով, որ նա Թուրքիայի մշակույթը բարձրացրեց նոր մակարդակի: Թուրքիայի, բայց ոչ թուրքական մշակույթը: Կյանքի ընթացքում Քեմալը միշտ հայտարարել է, որ պետք է հարգել օտար մշակույթները, սովորել դրանցից և կատարելագործել սեփականը: 1951-ին լինելով վանեցի քուրդ՝ Յաշար Քեմալը հանդես եկավ հայկական հազարամյա արժեքը պահպանելու նախաձեռնությամբ՝ թուրքերին ու քրդերին համոզելով գոնե մեկ անգամ չանել ոճրագործություն:
ԼԻԱԶՈՐՎԱԾ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐ. ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
03.03.2015 \ 21:08
Reads: 1897
Դրանք տարածաշրջանային իրողական սահմանագծումներին ծառայող միջոցներ են, եւ խորքում Իսլամական պետություն խմբավորումը շարունակում է իբրեւ ամենաազդեցիկ գործիք իրականացնել աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվող ծրագիրը:
ՈՒՂԵՐՁՆԵՐ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
02.03.2015 \ 20:12
Reads: 2279
Մարտի 2-ը ՀՀ-ում նշվում է որպես դիվանագետների մասնագիտական օր: Օրվա առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհավորական ուղերձներ են հղել հայ դիվանագետներին.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ 18 ԴԻՎԱՆԱԳԵՏԻ
02.03.2015 \ 15:13
Reads: 1941
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ նախագահ Սերժ Սարգսյանը դիվանագիտական աստիճաններ է շնորհել ԱԳՆ համակարգում աշխատող մի խումբ դիվանագետների:
ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՍՏԱՄԲՈՒԼ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱՄԱԿ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
02.03.2015 \ 00:29
Reads: 2068
Այսօրվա ճգնաժամային իրավիճակը հաստատում է ՄԱԿ-ի եվրոպական կառույցները Ստամբուլ տեղափոխելու հետ կապված մեր նախկին տագնապների իրավացիությունը: Այդ կառույցների տեղափոխումը Թուրքիայի համար մի ազդակ կհանդիսանա, որ միջազգային հանրությունը աջակցում է իր կողմից վարած քաղաքականությանը և որ ուժի իրավունքը գերակայում է արժեհամակարգի և նորմերի նկատմամբ:
ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԻՏԻ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ. ԱՄՆ ԴԵՍՊԱՆ
13.02.2015 \ 19:00
Reads: 1608
ԱՄՆ դեսպանը զգուշացնում է, որ ուշադիր կհետևեն հետագա իրադարձություններին և մտահոգիչ երևույթների դեպքում կխոսեն դրանց մասին: Կշարունակեն ակտիվ աշխատել քաղաքական բոլոր առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Դիվանագետը հանդիպել է ամերիկացի գործարարների հետ և մտահոգված է, որ Հայաստանում բիզնես անելու նրանց ցանկությունն ու հնարավորությունը չեն համընկնում:
ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻ ՓՈւԼՈւՄ
11.02.2015 \ 21:37
Reads: 4138
Փոքր երկրները գերտերությունների մեծ խաղում մշտապես շախմատային զինվորի դեր են կատարել. նրանց դերերը տարբերվում են՝ կախված իրենց պատմական ճակատագրից, աշխարհագրական դիրքից, հարևան պետություններից և նրանց հետ հարաբերություններից, այն դաշինքներից, որոնց մեջ նրանք ներգրավված են: