ՄՈՏԱԿԱ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Թե ԵՄ-ի եւ թե ՀՀ-ի բարձրաստիճան պաշտոնատարների կողմից հնչում էին տեսակետներ, որ Վիլնյուսից հետո, պահը հասունացել է ստորագրելու նոր վերամշակված փաստաթուղթ, որը կճշտի ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր հայեցակարգը: Ավելին, կար տեսակետ, որ Եվրամիությունը ՀՀ-ի համար պատրաստել է այնպիսի փաստաթուղթ, որի իրավադրույթները չեն հակասում ԵՏՄ-ի անդամակցությանը: Շրջանառության մեջ դրված այս տեսակետները հատում էին համոզիչի սահմանը, երբ ՌԴ-ի արտգործնախարարը այս մասին ակնարկում էր՝ հիշեցնելով հակասությունների բացառման անհրաժեշտությունը: Ռիգայում ասոցացման նոր փաստաթուղթ չի ստորագրվել: Սակայն ի՞նչ է Ռիգան ապահովել ՀՀ-ի համար:
![]() Մուտքի արտոնագրերի դյուրացման վերաբերյալ Երեւանը կնքել էր համաձայնագրեր ԵՄ-ի հետ, որոնք սկսեցին գործել այս տարվա հունվարից: Ռիգան հաստատում է, որ այս բնագավառի վերաբերյալ պիտի սկսի նոր գործընթաց, որը, ի վերջո, պիտի հանգի վիզային ռեժիմի ազատականացմանը։ Վերջապես, Ռիգայի հռչակագիրը ՀՀ-ին վերաբերող մասով խոսում է տարբեր ոլորտների համագործակցությունը շարունակելու անհրաժեշտության մասին: Այս բոլորը շեշտում են, որ ԵՄ-ն ի՛նքն առաջադրանք ունի ՀՀ-ի հետ նոր փաստաթուղթ ստորագրելու: Մոտակա ժամանակները (արդեն աշնանը) Երեւանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնախումբը նախագահին կներկայացնի նոր Սահմանադրության նախագիծը: Մինչ այդ, բարեփոխումների հանձնախումբը հոդված առ հոդված նոր նախագիծը կքննարկի Եվրոպական խորհրդի սահմանադրագետների հետ (ծանոթ` Վենետիկի հանձնախումբ): ԵՄ-ի ասոցացման եւ նոր Սահմանադրության որդեգրման միջեւ կարելի է տեսնել գործընթացների զուգահեռներ: Երեւանը հանրապետության նոր սահմանդրությունը կհամաձայնեցնի եվրոպական համապատասխան կառույցների հետ: Սա կարեւոր հանգամանքներից մեկը կարող է լինել, որ ՀՀ-ն ստանա եզակի կարգավիճակ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, ներառվելու Արեւելան գործընկերության ասոցացման գործընթացներում: Նոր Սահմանադրության նախագիծն ու ԵՄ-ի հետ ասոցացման նոր իրավաթուղթը կարող են համընկնել միաժամանակ: Մոտակա ժամանակները: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
4002 reads | 25.05.2015
| |