ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ, ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԵՎ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
25.09.2019 \ 12:51 Reads: 920
Սեպտեմբերի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ՝ վաստակավոր կոլեկտիվ ՀՀ պարի պետական անսամբլի մասնակցությամբ։  Համերգին ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, շուրջ չորս տասնյակ երկրների դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի այլ անդամներ, հոգևոր հայրեր, հայ և վրացի հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
ՊԵՏՔ ՉԷ ԿԱՐԾԵԼ, ՈՐ ԵԹԵ ՄԵԶ ՄՈՏ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ Է, ԱՄՆ-Ն ՊԵՏՔ Է ՄԵԶ ԳՐԿԱԲԱՑ ԸՆԴՈՒՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
25.09.2019 \ 12:30 Reads: 1333
«Հայտարարվեց, թե Լոս Անջելեսը Հայաստանի երկրորդ մայրաքաղաքն է: Կարծում եմ՝ դա քաղաքականապես այնքան էլ ճիշտ պնդում չէ: Առաջանում են հարցեր՝ կապված Ռուսաստանի հայ համայնքի հետ, երեք միլիոն հայ էլ այնտեղ կա: Հայաստանը մեկն է, Երևանը մեկն է»,- ասել է դիվանագետը:
 
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ
21.09.2019 \ 13:26 Reads: 1012
1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին:  Հայաստանի երրորդ Հանրապետությունը հայ ժողովրդի տևական մաքառումների արդյունքում վերածնված այն փոքր տարածքն է, որն ամփոփում է մեր հսկա հայրենիքի բոլոր հատվածները՝ ունենալով մեծ պետությունը վերականգնելու տեսլական:
ԵՌԱԿՈՂՄ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.09.2019 \ 09:37 Reads: 927
Անկարայում կայացած Թուրքիա-ՌԴ-Իրան միջնախագահական ձևաչափով եռակողմ հանդիպման պաշտոնական հայտարարությունը ոչ միայն հակիրճ է, այլև նույնիսկ անբովանդակ: Նման ամփոփ և որևէ հիմնական շեշտադրում չպարփակող հայտարարությունը կա՛մ ցանկանում է թաքցնել հիմնական բաժինը և ուշադրություն ցրել, և կամ ընդհանուր հայտարարների չգալու դեպքում շրջանցում է տարակարծությունների գոյության փաստը:
Թվում է, որ Անկարայի եռակողմ հանդիպումը երկրորդ հավանականության դեպքն է։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ-Ի ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ՈՒ ՀԱԿԱԴԱՐՁՈՂ ՓԱՍՏԵՐԸ
18.09.2019 \ 16:41 Reads: 1024
Ադրբեջանի ՊՆ-ն մասնավորապես ասել է. «Կարծում եմ, որ մենք՝ զինվորականներս, չպետք է խոսքակռվի մեջ մտնենք: Մեր պարտականությունն է մարտնչել, և մենք մեր խոսքն ասում ենք մարտի դաշտում: Հենց այնտեղ պարզ կլինի, Փաշինյանը պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ոչ»: Զաքիր Հասանովի այդ սպառնալիքներին արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
 
ԲԻԲԻ՞, ԹԵ՞ ԲԵՆՆԻ
18.09.2019 \ 10:17 Reads: 1124
Իսրայելում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ խորհրդարանական արտահերթ ընտրության երկրորդ փորձը: Մերձավորարևելյան այդ երկրում առաջին անգամ խորհրդարանը չի կարողանում կառավարություն կազմել և վեց ամսվա ընթացքում երկու անգամ ընտրություն է անցկացնում: Այս անգամ ևս հիմնական մրցակցությունը քաղաքական երկու ուժերի միջև էր, սակայն, ըստ քաղաքագետների, իսրայելցիներն ընտրում էին ոչ թե կուսակցությունների, այլ կոնկրետ անձանց:
ՋՈՆ ԲՈԼԹՈՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
13.09.2019 \ 16:26 Reads: 1656
Թրամփը և Բոլթոնը  տարբեր դիրքորոշումներ ունեին ԱՄՆ արտաքին քաղաքականության գաղափարախոսության հարցերում։ Բոլթոնը միջազգային հարաբերություններում ոչ միայն կոշտ քաղաքականության, այլև ռազմական միջոցների կիրառման ջատագով է, ինչը նա փորձեց կիրառել Իրանի, Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի, Սիրիայի և Աֆղանստանի, անգամ Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ՝ արդարացնելով  քաղաքական «բազե» պիտակը։
ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԴԻԱԴԱՇՏՈՒՄ ԵԶԱԿԻ ՀԱՐԹԱԿ
09.09.2019 \ 17:09 Reads: 910
Diplomat.am-ը շնորհավորում է իր գործընկերներին՝ հետաքրքիր և իր տեսակի մեջ առանձնացող մեդիա հարթակ ստեղծելու կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ոչ միայն համագործակցել, այլև աջակցել Iammedia.am-ի կայացման ճանապարհին: Ռուզաննա Ղազարյանը միաժամանակ «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ է, և մենք ուրախ ենք, որ այսուհետ ղեկավարելու է մի կառույց, որը ունի հայկական մեդիադաշտը որակական նոր, ավելի բարձր փուլ տանելու բոլոր կարողություններ:
ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԲԻԶՆԵՍ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ
04.09.2019 \ 11:41 Reads: 768
ՀՀ-ում կազմակերպված դեսպանների համաժողովի շրջանակում օգոստոսի 29-ին կազմակերպվել է ՀՀ-ն ներկայացնող դեսպանների և հյուպատոսների հանդիպում տնտեսական խնդիրներն ուսումնասիրող մասնագետների հետ: միջոցառման ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ կապված տնտեսական դիվանագիտության հետ:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԱՔՐԻ ԱԳՆ-Ն ՆԱԽԿԻՆ ԱՐԱՏՆԵՐԻՑ. ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
04.09.2019 \ 11:09 Reads: 1222
Դիվանագետի խոսքով, ողջ արտաքին դոկտրինը այս տարիների ընթացքում կառուցել ենք երեք խնդիրների շուրջ, Արցախյան հարց, Ցեղասպանություն և հայ-թուրքական հարաբերություններ, իսկ սա սխալ է մոտեցում է, դիվանագիտությունը պետք է մտնի մեր կյանքի և  պետության կառավարման բոլոր ոլորտներ, մենք պետք է աշխարհի հետ հարաբերվենք նաև մեր մշակութային դիվանագիտությամբ, իսկ մենք փոխարենը ի՞նչ ենք անում, վերցնում և փակում ենք համապատասխան կառույցը։
ՍԻՐԻԱՅՈՒՄ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
26.08.2019 \ 23:17 Reads: 1009
Ընթացող ռազմական գործողությունների, որոնք հատկանշվում են թե՛ օդուժի հարվածներով եւ թե՛ ցամաքային տեղաշարժերով, ըստ էության բացատրվում են Սիրիայի տարածքային ամբողջականության Դամասկոսի կողմից հսկողության վերականգնման միտումներով:
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԳՆԵԼ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ՝ ՊԱՅՄԱՆՈՎ, ՈՐ ԱՅՆ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
29.07.2019 \ 15:41 Reads: 1190
Թրամփի վարչակազմը «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում 100 մլն դոլար է հատկացնելու Ադրբեջանին և 7 մլն դոլար` Հայաստանին։ Համեմատության համար ասենք, որ 2018 թ. ֆինանսական տարում Ադրբեջանն ստեցել է 58.6 մլն դոլար, իսկ Հայաստանին տրամադրված օժանդակությունը կազմել է 4.2 մլն դոլար:
«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՎՍՏՐԻԱՑԻ, ՉԻՆ, ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
27.07.2019 \ 10:54 Reads: 1232
Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել «Եվրոպան «Մետաքսի ճանապարհն» է անցնում Հայաստանով» գիտական սեմինարը, որը կազմակերպվել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի, Հայ-ռուսական համալսարանի և ավստրիական «Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ»» ծրագրի կողմից։
ՍԱԼՏՈ ՄՈՐՏԱԼԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ
25.07.2019 \ 21:21 Reads: 1604
Եթե ընթերցողի համբերությունը հերիքի և մինչև վերջ կարդա 1news.az-ի հուլիսի 2-ին լույս ընծայած «Ադրբեջանի մշակութային դիվանագիտությունը ազգային հետաքրքրությունների ծառայության գործում» վերտառությամբ օպուսը, ապա խորհուրդ կտայի այն ընթերցել անպայման նստած, նույնիսկ կապված՝ օրգաններից որևէ մեկը սալջարդի չենթարկելու նկատառումով։
Ի դեպ, ձևով և բովանդակությամբ ամբիցիոզ ու ստահոդ այս հոդվածը նվիրված է «Ադրբեջանական հանրապետության դիվանագիտական օրգանների 100-ամյակին»։
ԿՐՈՆԱ-ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ՈՒ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
23.07.2019 \ 02:12 Reads: 927
Կրոնական օրակարգը առանցքային հանգամանք է ստացել ամերիկյան Կոնգրեսի եւ ԱՄՆ պետքարտուղարության շրջանակներում: Աղոթքի միջազգային հանդիպում, կրոնական  ազատության վերաբերյալ խորհրդաժողով, զուգահեռ` «Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքներին ի պաշտպանություն» կարգախոսով կատարվող նախաձեռնություն:
ԵԱՀԿ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵ՛ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԹԵ՛ ԲԱՔՎԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
10.07.2019 \ 11:13 Reads: 1550
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համար արցախյան հակամարտության մասին պատրաստված զեկույցում օգտագործվել էր այնպիսի եզրաբանություն, որը պաշտպանում էր Ադրբեջանի շահերը։  Եզրաբանությունը  բնականաբար միակողմանի էր եւ համահունչ չեր հավասարակշռություն պահպանող միջնորդական առաքելության օգտագործած բառապաշարին եւ ասելաձեւերին։
ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ՈՒԶՈՒՄ Է ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ, ՈՐ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
25.06.2019 \ 00:13 Reads: 1226
Հիմնական երկու առումով վերապահությամբ պետք է ընկալել ասվածը. Նախ պիտի նկատել, որ համանախագահների հայտարարությունում նման կետ չի արծարծվում։ Համանախագահները կողմերին կոչ էին արել վերահաստատելու իրենց հանձնառությունը` խստորեն պահպանելու հրադադարը և զերծ մնալու որևե սադրիչ գործողությունից` այդ կարգին դիպուկահարներից և շփման գծի ու միջազգային սահմանին տարվող ինժեներական աշխատանքներից։ Ինչը նշանակում է, որ կոչը հիմնականում նպատակադրում է զսպել ադրբեջանական հարձակողապաշտությունը։
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ. ԴԵՍՊԱՆ
19.06.2019 \ 12:15 Reads: 2178

Շանթնյուզի եթերում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունները 21-րդ դարի ողբերգությունն են, և դրանք գնալով թեժանում են:  «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարծես գալիս են համաձայնության, որ եթե Ռուսաստանը համոզի Իրանին՝ հանելու զորքը Սիրիայից, ապա ԱՄՆ-ն կճանաչի Բաշար Ասադի իշխանությունը»,-ասել է Նավասարդյանը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ բանակցությունները կլինեն հունիսի վերջին:

ԵՐԵՎԱՆ-ԱԹԵՆՔ-ՆԻԿՈՍԻԱ ԱՌԱՆՑՔԸ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՋՂԱՁԳՈՒԹՅՈՒՆԸ
15.06.2019 \ 23:12 Reads: 2372
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գրառման հակազդեցությունը՝ Անկարայի կողմից ոչ միայն պետական առումով, այլև ընդհանրապես քաղաքական-հասարակական մակարդակի վրա մերժելի է` բռնամիջոցի ամենավայրագ դրսեւորման պետականացման հասկացությամբ:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԱՄՆ-ՈՒՄ ՓԱԿՎԵԼՈՒ Է 2020 ԹՎԱԿԱՆԻՆ
13.06.2019 \ 13:57 Reads: 2470
Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԹՈԻԻ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1983 թ․ Վաշինգտոնում՝ Թուրքիայի կառավարության կողմից 3 միլիոն դոլարի նվիրատվությամբ։ 2019 թ․մայիսի 31-ին ԹՈՒԻ -ն հանդես եկավ մամուլի հաղորդագրությամբ՝ հայտարարելով, որ կդադարեցնի իր գործունեությունը 2020 թ. սեպտեմբերի 30-ին։
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՀԻՄԱՐ ՉԵՆ, ՈՐ ԵՐԵՔ-ՉՈՐՍ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏԻՑ ԱՎԵԼԻ ԴԵՍՊԱՆ ՉԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ ԱՐՏԵՐԿԻՐ
29.04.2019 \ 10:44 Reads: 2099
«Լավն այն է, որ նոր հայեցակարգը վերաբերում է ոչ միայն արտաքին քաղաքականությանը, այլ ներքին ու արտաքին քաղաքականության խնդիրների սիմբիոզի շրջանակներում է դիտվում։ Հրավիրել են մասնագետների, որպեսզի ամեն մեկը ներկայացնի  իր ոլորտին վերաբերող առաջարկություններ։ Ես կարծում եմ, որ դիվանագիտությունը  մեր ստրատեգիական դոկտրինի կարեւոր սեգմենտներից մեկն է»։
ՀԱՃԸՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՀԱՃԸՆՑԻՆԵՐԸ ՈԳԵԿՈՉԵՑԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
28.04.2019 \ 13:42 Reads: 889
Ապրիլի 24-ի նախաշեմին կայացավ «Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ ոգեկոչման ցերեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր «Հաճըն» հայրենակցական միությունը: Ցերեկույթը, որի կարգախոսն էր «Արդարություն և հատուցում», իր օրհնանքով և աղոթքով բացեց ԱՀԹ Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը:
ԺԽՏԵԼՈՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԹՈՒՐՔ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՅՆ ԱՎԵԼԻ ԵՆ ՀԱՆՐԱՅՆԱՑՆՈՒՄ
24.04.2019 \ 11:15 Reads: 5061
Հայերի, ասորիների և հույների դեմ ցեղասպանության զանգվածային ոճրագործությունից ավելի քան մեկ դար անց, թուրքերի մեծ մասը դեռևս անհարմար է զգում, երբ մոտենում է ապրիլի 24-ը և որևէ մեկը հիշատակում է մարդկության դեմ ուղղված նրանց հանցագործությունը․․․
ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԴԱՐՁԱՎ 80 ՏԱՐԵԿԱՆ
08.04.2019 \ 23:54 Reads: 9050
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ապրիլի 6-ին նշում էր ծննդյան 80-ամյակը: Ոչ միայն դիվանագիտության, այլև լրագրության, քաղաքագիտության և մարդկային հաղորդակցության գաղտնիքներին ու հմտություններին տիրապետող Նավասարդյանն այժմ Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն է, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ:
ԵԱՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է. ՄԻՐՈՍԼԱՎ ԼԱՅՉԱԿԸ ԽՈՍԵԼ Է ՄԻ ՔԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
13.03.2019 \ 17:06 Reads: 1365
Տարածաշրջանային այցով Հայաստանում է ԵԱՀԿ նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը: Մարտի 13-ին նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ապա երկու պաշտոնյաները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Հայաստանի ԱԳ նախարարը նշել է այն հիմնական կետերը, որոնք եղել են երկու պաշտոնյաների քննարկման առանցքում: Պաշտոնական Երևանը հունվարին ԵԱՀԿ ղեկավարի պաշտոնը ստանձնած Լայչակին ծանոթացրել է արցախյան հակամարտության լուծման հայկական կողմի մոտեցումների հետ:
« 1 2 3 4 5 6 7 ... 40 41 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com