ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԴԻԱԴԱՇՏՈՒՄ ԵԶԱԿԻ ՀԱՐԹԱԿ
![]() Միջոցառման ժամանակ Iammedia.am-ի հեղինակներն ու գլխավոր խմբագիր Լիանա Ադամյանն ու ստեղծագործական տնօրեն Ժակ Պապիկյանը շեշտեցին՝ նախագիծը իր բնույթով համահայկական է, իսկ անվանումը՝ Iammedia՝ «ես եմ մեդիան», ընտրվել է ոչ պատահական: Ըստ իրենց մտահղացման՝ յուրաքանչյուր մարդ՝ աշխարհի ցանկացած անկյունից, դառնում է տեղեկատվության մատակարար և հեղինակ, ավելին՝ անգամ գումար վաստակել օբյեկտիվ տեղեկություն հրապարակելու շնորհիվ: Վաչե Քավլաքյանը շնորհանդեսին ներկայացրել է, որ Ռուզաննա Ղազարյանի հետ կիսել է նրա երազանքն ու սկսել օնլայն հեռուստաընկերություն ստեղծելու աշխատանքը, ինչը 2 տարվա ընթացքում իրականություն է դառնում: Diplomat.am-ը շնորհավորում է իր գործընկերներին՝ հետաքրքիր և իր տեսակի մեջ առանձնացող մեդիա հարթակ ստեղծելու կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ոչ միայն համագործակցել, այլև աջակցել Iammedia.am-ի կայացման ճանապարհին: Ռուզաննա Ղազարյանը միաժամանակ «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ է, և մենք ուրախ ենք, որ այսուհետ ղեկավարելու է մի կառույց, որը ունի հայկական մեդիադաշտը որակական նոր, ավելի բարձր փուլ տանելու բոլոր կարողություններ: ![]() ![]() ![]() ![]() ![]() | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
911 reads | 09.09.2019
| |