ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ
![]() 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: 1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ: 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը միացել է Անկախ Պետությունների Համագործակցությանը (ԱՊՀ): Հայաստանը լիակատար անկախություն է ձեռքբերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։ Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության տոն: Ավելի քան 5000 տարվա պատմություն ունեցող հայ ժողովուրդը տարբեր ժամանակներում պայքարել է պետականության կայացման համար: 1045 թվականին Բագրատունյաց թագավորության անկումից սկիզբ դրվեց Հայոց պետականության ամենաերկար՝ մոտ 900 տարվա անկմանը: 1918թ. Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերով հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր անկախությունը՝ հիմնելով Հայաստանի առաջին Հանրապետությունը: 1920թ. ՀՀ-ն փաստացի կորցրեց անկախությունը՝ դառնալով խորհրդային, ապա մաս կազմելով ԽՍՀՄ-ին, սակայն ձևականորեն շարունակելով կոչվել Հայաստանի Հանրապետություն, ավելի ճիշտ՝ Հայաստանի երկրորդ Հանրապետություն: Հայաստանի երրորդ Հանրապետությունը հայ ժողովրդի տևական մաքառումների արդյունքում վերածնված այն փոքր տարածքն է, որն ամփոփում է մեր հսկա հայրենիքի բոլոր հատվածները՝ ունենալով մեծ պետությունը վերականգնելու տեսլական: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1013 reads | 21.09.2019
| |