BBC. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ Է ՄԵԾ ԹՎՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ
12.01.2015 \ 12:08
Reads: 1238
Ռուսաստանը իր զորքերը բացել է օտարերկրյա պայմանագրային զինծառայողների համար, չնայած ռուսական փորձագետներն ասում են, որ այս շարժումը ուկրաինական հակամարտության հետ կապ չունի: Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով օտարերկրացիները կարող են առնվազն հինգ տարի ծառայել ռուսական զինված ուժերում՝ պայմանով, որ նրանք տիրապետեն ռուսերենին:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
12.12.2014 \ 17:47
Reads: 2812
«Հայաստանն ու Ադրբեջանը վերջին տարիներին ավելացրել են ռազմական բյուջեները: Ռուսաստանը երկու երկրներին էլ զենք է մատակարարում, բայց դա վտանգավոր է և կարող է դառնալ նոր էսկալացիայի պատճառ: Ադրբեջանը շեշտը հիմնականում դրել է հարձակողական զենքի՝ մասնավորապես հրթիռների, տանկերի և կործանիչների վրա, իսկ Հայաստանը թեև քիչ է խոսում իր հնարավորությունների մասին...
CNNTURK. «ՊՆԴՈՒՄՆԵՐ ԿԱՆ, ԹԵ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՊՐՈՒՄ Է 4 ՄԼՆ ՀԱՅ»
«CnnTurk» լրատվականն անդրադարձել է հայկական «Կենտրոն» հեռուստաալիքով հեռարձակված ֆիլմաշարի և մի նյութի, որտեղ խոսվում է քրդական հարցի լուծման հեռանկարների և Արևմտյան Հայաստանում այժմ ապրող հայերի թվի մասին: «Թուրքիայում 4 մլն հայերի առկայության մասին պնդում» վերնագրով նյութում «CNNTurk»-ը հանգամանորեն ներկայացնում է Նաիրի Հոխիկյանի պատրաստած ռեպորտաժը քրդական հարցի կարգավորման վերաբերյալ քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առաջ քաշած քառափուլ ծրագրի մասին: Այդ ծրագիրն առաջին անգամ հրապարակվել է դեկտեմբերի 5-ին թուրքական «Միլլիյեթ» օրաթերթում:
11.12.2014 \ 10:49
Reads: 2070

ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Նոր էի վերցրել սեղանին դրված հեռախոսս, երբ բաց դռնից ներս մտավ մի աժդահա տղամարդ, մոտ երկու մետր բոյով, հսկա ձեռքերում՝ մի հաստ պարան: Կինն ինձ տեսնելով սկսեց գոռգոռալ: Այն ժամանակ սակավաթիվ թուրքերեն բառերից բաղկացած բառապաշարս թույլ տվեց հասկանալ, որ հարցնում է՝ ի՞նչ գործ ունեմ բնակարանում:
28.11.2014 \ 21:56
Reads: 3772

«18+» ԿԱՄ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
1939-ի սեպտեմբերի 1-ին Ֆաշիստական Գերմանիան ներխուժեց Լեհաստան, սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ընթացքում՝ 6 տարի շարունակ, ակտիվ մասնակցություն ունեցան նաև երիտասարդ հիտլերականները: Նրանց հանձնարարված էր մաքրել հյուսիսային Լեհաստանը բնիկ լեհերից, աջակցել երկիրը ֆաշիստներով վերաբնակեցնելու հատուկ ծրագրին, չենթարկվողներին հանձնել էսէսականներին ու գեստապոներին:
26.11.2014 \ 19:44
Reads: 4415

ԴՐՎԱԳՆԵՐ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ
Դիվանագիտական ծառայությունն իսկապես թանկ հաճույք է: Անցել են այն ժամանակները, երբ հայ դիվանագետները խանդավառությամբ էին ընդունվում մեր արտասահմանյան հայրենակիցների կողմից: Սփյուռքում համարյա յուրաքանչյուր ոք իր պարտքն էր համարում ուժերի ներածին չափով օգտակար լինել:
19.11.2014 \ 00:35
Reads: 2227

ԶՈՐՔԻ ԲԱՐՈՅԱԼՔՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ. ԿԱՐՍԻ ԱՆԿՈՒՄԻՑ 94 ՏԱՐԻ ԱՆՑ…
94 տարի առաջ հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ հայ ժողովրդի պատմության ողբերգական դրվագներից մեկը՝ առանց կռվի թուրքերին հանձնվեց Կարսի ամրոցը, որի պատճառով հայկական բանակը ունեցավ մեծ թվով ռազմամթերքի, մարդկային և տարածքային կորուստներ: 1920 թվականի իրադարձությունները վերագնահատելիս այսօր փորձագետները հաճախ մեղադրում են այն ժամանակվա բոլշիկյան քարոզիչներին, մինչդեռ մեր պարտության համար հիմնական դեր խաղացել է հայ զինվորների բարոյալքված լինելը:
04.11.2014 \ 22:44
Reads: 1998

ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
04.11.2014 \ 22:35
Reads: 4071
Այս հաջորդականությամբ և այս պատճառներով են տեղի ունեցել դեպքերն ու իրադարձությունները հինգերորդ դարի մեծ ապստամբության ժամանակ, որը հայտնի է Վարդանանց պատերազմ կամ Հայոց պատերազմ անունով և որը մեզ անծանոթ է իր բուն էությամբ: Մինչև Նվարսակ դեռ 21 տարի կար...
ԻՆՉՈ՞Ւ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՑՈՒՑԱՆԱԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ. ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
Տասնամյակներ շարունակ թուրքական իշխանությունները համակարգված ձևով թաքցրել են հայկական եկեղեցիների և հուշարձանների իսկական ինքնությունը, որպեսզի ոչ ոք չհիշի, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են այժմ Թուրքիայի Հանրապետության կողմից բռնագրավված հողերի վրա: Չբացահայտելով հայկական քաղաքակրթության հետքերը, թուրք պաշտոնյաները հուսով էին, որ այդպես հարկ չի լինի բացատրել հայերի անհետացումը. ևս մեկ թուրքական ժխտողականության դրսևորում:
30.10.2014 \ 16:02
Reads: 2031

ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Բացի Լեռնային Ղաարաբաղի հիմնախնդրի շուրջ քննարկումներից, այսօր առավոտյան Ֆրանսուա Օլանդի հետ մեր Նախագահի կայացած հանդիպման առաջին մասը նվիրված էր Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին։
29.10.2014 \ 14:00
Reads: 1708

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ. ՋՈՐՋ ՍՈՐՈՍ
Ամերիկացի ֆինանսիստ միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում Եվոպայի գոյությանը և նախազգուշացնում է Արևմուտքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կուլիսների հետևում համաձայնագրեր չկնքել, որոնք նրան ազատություն կտան գործելու Ուկրաինայում կամ նախկին Խորհրդային Միության այլ շրջաններում:
28.10.2014 \ 21:20
Reads: 2110

72-ՐԴԸ՝ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 8-ՐԴԻՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՆԱԿԻ ԻՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
«Թուրքիան աջակցում է իսլամական պետության զինյալներին՝ նրան տրամադրելով զենք և մարդկային ռեսուրս»,-պաշտոնապես հայտարարեց Բայդենը: Հոկտեմբերի կեսին մեկ այլ բացահայտումով հայտնի դարձավ, թե կոնկրետ ինչ ռեսուրսի մասին է խոսքը, և ինչ ներուժ ունի իր բանակով այդքան հպարտացող հարևանը: 674.000 զինվոր, ահա թուրքական բանակի թիվը, որից 345 գեներալ ու ծովակալ, 39 հազար սպա, 97 հազար ենթասպա, 621 հազար շարքային:
25.10.2014 \ 13:33
Reads: 1818

ԻՍԼԱՄՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՅՍՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
1804-1813թթ. և 1826-1828թթ.2 ռուս-պարսկական պատերազմների արդյունքում Ռուսական կայսրությունն իրեն ենթարկեց ողջ Այսրկովկասը: Արաքս գետով գծվեցին Իրանի և Ռուսաստանի սահմանները: Ամրագրվեց Ռուսական կայսրության վերջնական հաղթանակը տարածաշրջանում: Ռուսական իշխանությունները հետամուտ էին այսրկովկասյան տարածաշրջանում բնակչության սոցիալ-մշակութային կյանքի կազմակերպմանը, այդ թվում՝ մուսուլմանաբնակ շրջանները կայսրության վարչաիրավական կառավարման ընդհանուր համակարգի մեջ ներգրավելու խնդրին:
24.10.2014 \ 11:40
Reads: 3226

ՎԵՐԱՇԱՐԱԴՐԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ «ՑԱՎԱԿՑԱԳԻՐԸ»
Թուրքիայի նախագահը «Մարմարա» համալսարանում անդրադարձել է պատմական իրադարձությունների մասին ուսումնասիրություններ կատարելու կարևորությանը, 1915-ի դեպքերին, քննադատել է Անկարայի նախկին քաղաքականությունը` «չլսենք, չտեսնենք»-ի , հայտարարել, որ 1915-ի դեպքերի 100-ամյակին առանձնահատուկ կերպով պիտի զբաղվեն այդ հարցով:
21.10.2014 \ 00:11
Reads: 1738
