«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ երկրորդ
Այդ պատերազմը պատիժ էր Լեյլիի դաժան հոր համար, ով չէր ցանկանում իր աղջկան ամուսնացած տեսնել այլ ցեղի ներկայացուցչի հետ, սակայն Մեջնունը, սիրուց կուրացած, խղճալով սիրելիի հորը՝ ամենապատասխանատու պահին սկսում է աջակցել հակառակորդին: Իրական սերը հենց դա է որ կա: Իրական սերը սահմաններ չի ճանաչում: Այդպես կարելի է սիրել և կնոջը, և հայրենիքը: Սերը մաքուր հայելի է, որն արտացոլում է միայն բարությունն ու գթասրտությունը:
22.03.2013 \ 01:29
Reads: 2815

«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս տասներորդ)
Վերջին օրերին այդ մարդիկ իրենց բառապաշարը լրացրել էին ևս երեք բառակապակցությամբ.
Դու հայ ե'ս, դու պետք է մեռնե'ս
Ահա և վե'րջ
-Ահա և վե'րջ: Ահա և վե'րջ: -Ինքն իրեն քրթմնջաց բժիշկ Ֆարզանին ու հեռացավ պատուհանի մոտից: Հիվանդի դեղնավուն դեմքին նա նկատեց գլորվող արցունքի պարզ հետքը:
18.03.2013 \ 01:29
Reads: 4181

Դու հայ ե'ս, դու պետք է մեռնե'ս
Ահա և վե'րջ
-Ահա և վե'րջ: Ահա և վե'րջ: -Ինքն իրեն քրթմնջաց բժիշկ Ֆարզանին ու հեռացավ պատուհանի մոտից: Հիվանդի դեղնավուն դեմքին նա նկատեց գլորվող արցունքի պարզ հետքը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՄԱՐՄԱՋԸ
Ուոլթ Ուիթմենի ստեղծագործություններում ինչ-որ հանդգնություն նկատելով,1868 թվականին նրան արգելեցին շարունակել ծառայությունը Վաշինգտոնի դեպարտամենտում, մինչդեռ մենք, առանց վարանելու, նույնը գրում ենք մեր ամենօրյա պատմվածքներում: Հետագայում նրան ողորմածաբար թույլ տվեցին շարունակել ծառայությունը, բայց արդեն ուրիշ դեպարտամենտում:
13.03.2013 \ 01:35
Reads: 1966

«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս իններորդ)
Սադայի ասածը Ֆարզանին ժամանակին լսել էր սեփական կնոջից. «Ձեր Մարգարեն Աստծուց խելո՞ք է, ի՞նչ է»: Այն ժամանակ այդ խոսքերը տակնուվրա էին արել նրան, որի պատճառով էլ հրաշալի ընտանիքը քանդվել էր Մոսկվայում: Հենց վիրավորական և հոգին խորապես խոցող խոսքերն էին իր ներկա անուրախ և, ըստ էության, օտար քաղաքում իր ներկա ամուրի կյանքի պատճառը:
13.03.2013 \ 01:30
Reads: 2583

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՈՐՊԵՍ ԴԻՎԱՆԱԳԵՏ. "Foreign Affairs"
11.03.2013 \ 14:18
Reads: 2584
Նորին Սրբությունը շատերին զարմացրեց իր շրջագայությունների
քանակով: Նա 24 այցելություն է կատարել Իտալիայից դուրս: Բանեդիկտոս XVI-ը
պապական ցանկացած այցելություն դիտարկում էր որպես ուխտագնացություն, հնարավորություն`
կաթոլիկ հավատքը և Աստծուն հրապարակայնորեն փառաբանելու, ինչպես նաև տեղական
եկեղեցիներին օգնության ձեռք մեկնելու համար: Այսպիսով նա ամրապնդեց այցելած երկրների
և Վատիկանի միջև եղած կապերը:
ԵԹԵ ՀՅՈՒՍԻՍԻՑ ԵՍ, ՎԵՐՋ, ՈՒՐԵՄՆ ՇՎԵԴ ԵՍ…
Ամերիկացիները երբեք չեն հասկանա ու երբեք չեն գնահատի օտարերկրացիների աշխատասիրությունն ու վաստակը, չեն հասկանա` միմիայն իրենց ահագնացած, գրեթե չինական ինքնավստահության պատճառով: Ահա թե ուր կարող է հասնել ամերիկյան հայրենասիրությունը: Ահա թե ի՜նչ հայրենասերներ են նրանք:
07.03.2013 \ 01:35
Reads: 2037

«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս ութերորդ)
-Չեք սխալվում: Նրանք նախիջևանցիներ են,-հաստատեց Նուվարիշը, խմեց օղին, վերցրեց մի կտոր երշիկ և համարյա առանց ծամելու կուլ տվեց:-Համագյուղացիներ են Այլիսից: Գժի պես սիրում են իրենց գյուղը: Երբ և որտեղ նստեն, անպայման Այլիսից պետք է խոսեն: Ասում են՝ ժամանակին շատ հայ է եղել այնտեղ: Եվ նրանք` այսինքն այդ հայերը, ստացվում է, շատ հաշտ են ապրել մեր մուսուլմանների հետ: Դոկտոր Աբասալիևը շատ է գովում այնտեղի հայերին: Ասում է, այդպիսի քաղաքավարի, ազնիվ և աշխատասեր մարդիկ աշխարհիս երեսին չկան: Շատ հաճախ եմ լսել փեսայի և աներոջ խոսակցությունը: Այնքան են գովում, այդ Այլիսը, որ ուզում ես վեր կենալ գնալ այնտեղ և այնտեղ էլ մեռնել:
05.03.2013 \ 01:30
Reads: 3827

«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս յոթերորդ)
Նստարանին Նուվարիշ Կարաբախլին կծիկ գալով քնեց ու տեսավ կյանքի երևի ամենասարսափելի երազը: Գորշավուն, տարօրինակ մի տեղ էր ընկել: Խոնավությունը թափանցում էր ոսկորների մեջ: Շուրջբոլորը ամայություն էր. ոչ տուն, ոչ ծառ, ոչ ոք և ոչինչ, բացի արյան սև լճակից: Հանկարծ Գրետա Սարկիսովնան հայտնվեց` կրիայի ձվից նոր պրծած ձագի տեսքով, որը դուրս սողաց իր սեփական արյան լճակից և ուղղվեց դեպի ջուրը:
01.03.2013 \ 01:30
Reads: 3769

ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. ԻՆՉ ԱՎԵԼԻՆ Է` ՉԱՐԻՑ Է …
Երբ ճանապարհորդը փոքր-ինչ ծանոթանա երկրին և հնարավորություն ունենա տարբերել այս հար աղմկալի կյանքի մասնակի երևույթները, նրան նախևառաջ կապշեցնի ամերիկացիների արտասովոր չափերի հասած հայրենասիրությունը: Օտարերկրացին հաճախ կտեսնի շքերթի ելած պատերազմն ավարտած զինվորների:
27.02.2013 \ 01:36
Reads: 2138

«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս վեցերորդ)
Ա՜…ա՜, արտիստ, սպասի ախպերս,-ասաց նա:- Համա թե խմել ես, էդ որտե՞ղ ես էդպես կոնծել:- Նա աչքով արեց թիկնապահներին:- Ես էլ եմ խմած: Մենակ թե տեսնու՞մ ես քեզ պես կանգնած տեղս չեմ ճոճվում:
27.02.2013 \ 01:31
Reads: 3738

«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս հինգերորդ)
Գլխավոր Բեյը (արտիստի երազանքներում) արտասանում է հենց այդ խոսքերը, և սիրալիր ժպտալով Նուվարիշին, ցածրաձայն ավելացնում հեռախոսափողի մեջ:- Փամփուշտ շատ դիր…
26.02.2013 \ 01:31
Reads: 3060

ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. ՄԻ ԽՑԿՎԻՐ ԱՅՆՏԵՂ
Հազիվ է հասցնում հոգնատանջ ճանապարհորդը ոտք դնել Ամերիկա` տեղնուտեղը զգում է իրեն ուշքը կորցրած` զարհուրելի աղմուկից ու անդադրում վազվզուքից: Նա ապուշ կտրած նայում է, թե որչափ արագ է սլանում փողոցային կառքը. հավերժ անհանգիստ փութկոտությունն անմիջապես տիրում է նրան:
21.02.2013 \ 01:36
Reads: 2509

«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս չորրորդ)
Հիմա Ժողովրդական ճակատի յուրաքանչյուր անդամ ունի մեկ, նույնիսկ մի քանի ատրճանակ: Այդ ‹‹տղաների›› միջոցով կարելի է գնել ոչ միայն ‹‹մակարով›› կամ ‹‹կալաշնիկով››, այլև` նույնիսկ իսկական գնդացիր: Եվ հենց նույն հեղինակավոր գրողի ասելով, բավական է, որ Նուվարիշ Կարաբախլին այցելի Ժողովրդական ճակատի շտաբ և խնդրանքը շշնջա Գլխավոր Բեյի ականջին:
21.02.2013 \ 01:32
Reads: 3849

«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս երրորդ)
Առաջին անգամ ընտանիք կազմելու փորձ Նուվարիշն արել էր տասնհինգ-քսան տարի առաջ: Սիրած աղջկան առանց նշան, առանց հարսանիք, առանց օժիտ և առանց ձևականության նա նստեցրեց տաքսի ու բերեց հայրական տուն: Լավ, հարսանիքը գլուխը քարը, բայց Նուվարիշի մայրը ոչ մի կերպ կուլ չտվեց, որ հարսն անօժիտ է: Կեսուրի հետ մեկուկեսամսվա կռիվներից հետո հարսը հավաքեց ունեցած-չունեցածը` տնից դուրս եկավ և այլևս չվերադարձավ:
20.02.2013 \ 01:32
Reads: 3918
