«ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ». գլուխ առաջին (մաս հինգերորդ)
![]() ՍԿԻԶԲԸ՝
-Բարով ես եկել, բեյ: Անսահման ուրախ եմ քեզ տեսնելուս համար,- ասում է Գլխավոր բեյը արտիստին: Այդպես (արտիստի երազանքներում) սիրալիր և բարեհամբույր կերպով է դիմավորում Գլխավոր Բեյը իր վաղեմի բարեկամին չայխանայում: -Ինչպե՞ս են գործերդ, հարազատս: Ի՞նչ նորություններ կան թատրոնում: Ու՞մ պիեսն եք պատրաստում: Երեկ երեկոյան տղաներին հարցնում էի քո մասին: Ասում էի, այս ու՞ր է, չի երևում: Հետաքրքրվեք, որտե՞ղ է մեր բեմի վարպետը: Կարող է որևէ բանի կարի՞ք ունի: Լսելով ‹‹կարիք›› բառը, արտիստն անմիջապես ասաց, որ ատրճանակի կարիք ունի: Նա պատրաստվում էր պատմել Բեյին հարևան բնակարանում ողջ թափով գործող բարդակի մասին ևս, սակայն Բեյը մեծ մարդկանց հատուկ նույնքան մեծ նրբանկատությամբ, հասկացավ, թե ինչն է իր հին բարեկամին բերել Ժողովրդական ճակատի շտաբ, և մեծահոգաբար նրան ազատեց ավելորդ ճիգերից: -Դա փոքր հարց է, բեյ:- Այստեղ Գլխավոր բեյը շոյում է մորուքը, հետո բարձր և ոգեշնչված արտասանում: - Մեր պարտքն է պահպանել ժողովրդին պետք մարդկանց:-Հետո նա բարձրացնում է հեռախոսափողը և ինչ-որ մեկին հրամայում:-Արտիստի համար բերեք նոր ատրճանակ: Նա իմ բարեկամն է: Մեր ականավոր արտիստը: Այո, ծանր ժամանակներ են, վտանգավոր: Մենք հնարավորինս պետք է պահպանենք մեր լավագույն մարդկանց: Գլխավոր Բեյը (արտիստի երազանքներում) արտասանում է հենց այդ խոսքերը, և սիրալիր ժպտալով Նուվարիշին, ցածրաձայն ավելացնում հեռախոսափողի մեջ:- Փամփուշտ շատ դիր… ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... Թարգմանությունը՝ Արման Նավասարդյանի
Հ.Գ. Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աշխատության հայերեն թարգմանությունը www.diplomat.am կայքի սեփականությունն է: Դրա մասնակի կամ ամբողջական արտատպությունը թույլատրվում է միայն կայքի հիպերհղման դեպքում, որը պետք է տեղադրվի նյութի առաջին պարբերությունում: Հակառակ դեպքում արտատպությունը կհամարվի գրագողություն, որը արգելված է ՀՀ օրենսդրությամբ: ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՎԵՊՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ | |
ՔԱՐԵ ԵՐԱԶՆԵՐ | |
3061 reads | 26.02.2013
| |