ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. ՄԻ ԽՑԿՎԻՐ ԱՅՆՏԵՂ
![]() Լրագրող, հրապարակախոս Մի անգամ՝ Ամերիկայում... (Նոբելյան մրցանակի դափնեկիր Կնուտ Համսունի ուղիղ մեկ դար առաջ կարդացած դասախոսությունից) ![]() Նորաբնակները ժամանում են ամեն Աստծո օր` իրենց հետ բերելով իրարանցման տենդը: Ամեն ոք դռնեդուռ ընկած բնավորվելու ճար է փնտրում իր և տնեցիների համար. բոլորը շտապում են, վազվզում, ինչը, բնականաբար, կյանքը դարձնում է այսպես անվերջ աղմկալի ու տենդագին: Սակայն տեղի մամուլը, ճառասացներն ու բանաստեղծները, ամերիկյան կյանքի այս առանձնահատկությունները ազատ հիմնադրումների արդյունք են համարում:Ամերիկացիներն իրենք համոզված են, որ այդ անխոնջ եռանդը հատկանշում է ամերիկյան խառնվածքի իրենց ազգային յուրահատկությունը, ինչը հետևանք է երկրում իշխող ազատության: Մի խցկվիր այնտեղ, այնտեղ ազատության դաստիարակող իշխանությունն է: Ինչ-որ մի երկու հարյուրամյակի ընթացքում Ամերիկան կարողացավ վերստեղծել Եվրոպայի ամենաողորմելի վիժվածքներին՝ ոչնչի պիտանի թափառաշրջիկներին դարձնելով հարկավոր արհեստավորներ: Ես զարմանալի պատմություններ լսեցի այն մասին, թե ինչպես, շնորհիվ միմիայն ամերիկյան ազատության, փայտե ոտնամաններ հագած դինջ գեղջուկները հանկարծ փութով, ճարպիկ գործարարներ են դարձել: Մի գնա այնտեղ` այնտեղ ազատության դաստիարակող իշխանությունն է: Այս երկրում ինչքան էլ ապրես` միևնույն է, քեզ զգում ես օտարի պես: Կյանքի ամբողջ դրվածքն այնքան է տարբերվում այն պայմաններից, ինչին արտասահմանցին սովոր է իր հայրենիքում, որին նա ոչ մի կերպ չի կարողանում մերվել, մերվել ամերիկյան ապրելակերպին: Բայց այս երկիրը քայքայում է նրա նյարդային համակարգը, և նա, ի վերջո, նույնպես սկսում է իր խելահեղ վազքը: Նա չի կարողանում ազատվել հավերժական վախի զգացումից, նրան ճնշում են անսովոր պայմանները, նրան ապշեցնում է ամենայն նորը, անսովորն ու խորթը շփոթեցնում են նրան: Նա սկսում է հուզվել, երբ, ասենք, պետք է լինում կոշիկ գնել, և որքան է խեղճն ափսոսում, որ չափազանց վատ է խոսում անգլերեն, որպեսզի սակարկել կարողանա: Նա հուզմունքից շփոթվում է, երբ քաղաքային գանձապահից կտրոն է ստանում, և շնչակտուր վազում է հարկ վճարելու: Եկվորները կորցրել են իրենց հանգիստը, սակայն դարձել են չափազանց գործունյա ու ճարպիկ: Ամերիկայում ապրելն արդեն ասես խթանիչ հանգամանք լինի. մտավոր և ֆիզիկական կարողությունները ձգտում են զարգացման: Վտարանդիները այս առանձնահատկությունը ձեռք են բերում անմիջապես, այն պահից, երբ ոտք են դնում մայրցամաք և սկսում առաջին ճաշի համար գումար հայթայթել, հետևաբար` շատ ավելի վաղ, քան կարող էր նրանց վրա ազդել հանրապետության ազատ քաղաքականությունը: | |
ԿՆՈՒՏ ՀԱՄՍՈՒՆ. «ՄԻ ԱՆԳԱՄ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ...» | |
2510 reads | 21.02.2013
| |