ԹՈՒՐՔ ԳՐՈՂԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՀՐԵԱՆԵՐԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
18.04.2017 \ 23:33 Reads: 2123
Israel National News-ը հրապարակել է թուրք լրագրող Ուզեյ Բուլութի չափազանց հետաքրքիր հոդվածը հետապնդումների և խտրականության մասին, որոնց ենթարկվել են Թուրքիայի հրեաները 1923 թ. Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր:
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԵՆ ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ
03.04.2017 \ 12:20 Reads: 2549
Որոշ ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր եղավ ճշտել ևս մեկ թեկնածուի՝ Եգիպտոսի ներկայացուցիչ, իրավապաշտպան Մուշիրա Խատտաբի անունը: Նա փետրվարին այցելեց ՌԴ՝ այդ երկրից ստանալու աջակցության խոստում: Ռուսական աջակցության համար ջանք չեն խնայում նաև ադրբեջանցիները՝ ձեռք բերելով ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի և մշակույթի որոշ գործիչների հրապարակային բարեխոսությունը:
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ
30.03.2017 \ 14:18 Reads: 2102
Ադրբեջանական հաքերներն աշխատել և աշխատում են հայկական կայքերը «կոտրելու» ուղղությամբ, ինչպես նաև պարբերաբար իրականացնում են DDoS հարձակումներ2: Սակայն վերջին տարվա ընթացքում նկատվում է ադրբեջանական հաքերների հարձակումների որակի փոփոխություն։ Դեռ ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ նկատվեց, որ արդեն որպես թիրախ սկսում են հանդիսանալ ոչ միայն կայքերը, ներքին ցանցերը, այլև առանձին հայ օգտատերերը։
2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆԸ
15.02.2017 \ 00:24 Reads: 2124

Նոյեմբեր 18

ԱՄՆ նոր նախագահի ապագա վարչակազմում կատարվում են առաջին լուրջ նշանակումները (Նախագահի օգնական ազգային անվտանգության հարցերով, ԿՀՎ տնօրեն եւ այլն):

Նոյեմբեր 19

Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին արտասահմանյան այցն է կատարում դեպի Լիմա:

100 ՏԱՐՎԱ ՄԵՋ ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՄԲԱՐ ՓՈԽԵՑ՝ ԴԱՎԱՃԱՆԵԼՈՎ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻՆ
01.02.2017 \ 13:07 Reads: 2147
Այսօր Թուրքիան Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցն է ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ պարզ է՝ աշխարհը ընդհանուր հայտարարի է գալիս Մերձավոր Արևելքը ահաբեկիչներից մաքրելու գործում: Բնականաբար, թուրքերը հիմա պետք է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինեն՝ անողոք պայքար մղելով նրանց դեմ, ում սնել ու աճեցրել են տարիներ շարունակ: Բնական է, որ ռուսները Թուրքիայի կերպարում տեսնում են ԱՄՆ-ից խլվող գործընկեր, սակայն կասկածից վեր է՝ երբ տարածաշրջանը հանդարտվի, թուրքերն էլ ստանան ցանկալիի գոնե մի մասը, հերթական անգամ նույն երեք մատի կոմբինացիան ցույց կտան ռուսներին (և սխալ չեն անի):
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
16.06.2016 \ 13:45 Reads: 3244
Խնդրեցին բերել ապահովագրության հավաստագիրը: Իսկույն մեկնեցի հյուրանոց և բերեցի փաստաթուղթը: Պարզվեց այդ ապահովագրությամբ պետք է կանխիկ վճարվեր անհրաժեշտ գումարը, հետո արդեն Երևանում այն կարող էր հետ ստացվել ապահովագրական գրասենյակից: Բնականաբար պրոֆեսորն այդքան առձեռն գումար չուներ: Այսինքն՝ բավական թանկ արժեցած ապահովագրությունն ընդամենը թղթի կտոր էր:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ
12.06.2016 \ 22:46 Reads: 2550
Հայաստանից արձագանքներ կան Թուրքիայի հայերի պատրիարքի փոխանորդ Աթեշյանին, որը Էրդողանին ուղղված իր նամակում գրել էր, որ «վշտով» է ընդունել Գերմանիայի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը: «Թարաֆ» թերթին տված հարցազրույցում Հայաստանի անկախ պատգամավոր Արագած Ախոյանն ասել է. «Պետության կողմը բռնելով՝ Աթեշյանն ուզում է երկարաձգել իր պաշտոնավարումը»:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
02.06.2016 \ 00:27 Reads: 2755
Վերը շարադրված փաստերը և նյուանսները կարող են և չիմանալ Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի խմբի  երկրների ներկայացուցիչները և Ադրբեջանական Հանրապետությունը ճանաչած մյուս պետությունները, բայց չէ՞ որ Ռուսաստանը գիտի ամեն ինչ: Մենք ողջունում ենք Ռուսաստանի ձգտումը ունենալ լավ հարաբերություններ և Ադրբեջանի և Հայաստանի հետ, բայց հերթական անգամ ոչ ի վնաս Հայաստանի:
ՈՉ ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
07.05.2016 \ 21:27 Reads: 2763
«Իսլամական պետությունը», որը Սիրիայի և Իրաքի մի զգալի հատվածում գերիշխանություն է հաստատել, իսլամական ումմայի վերականգնման փորձեր է կատարում: Ումմայի վերականգնումն ու շարիաթական օրենքների հաստատումը ԻՊ վերահսկողության տարածքներում ենթադրում էր տեղի ոչ միայն մուսուլման, այլ նաև ոչ մուսուլման բնակչության կազմակերպում, նրանց իրավունքների հստակեցում:
EUROSTAT-Ը ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՄԱՐ
21.03.2016 \ 23:26 Reads: 1976
Միայն 2015-ին Հունաստանից մինչև Մեծ Բրիտանիա ընկած տարածք ներգաղթել է ավելի քան 1.200.000 փախստական՝ հիմնականում մուսուլմանական երկրներից: Փախստականների ամենամեծ խումբը Սիրիայից է՝ ավելի քան 362.000 մարդ: Նրանցից շատերն արդեն աչքի են ընկել սպանությունների, բռնաբարությունների և գողությունների դեպքերով: Միգրանտները հիմնականում տեղավորվել են Գերմանիայում և Ֆրանսիայում:
ԻՐԱՆՑԻՆԵՐԻ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
06.03.2016 \ 23:37 Reads: 2961
Թուրքերի մասին պարսկական հիշատակումները մեզ են հասել մեծանուն պարսիկ բանաստեղծներ Ֆիրդուսուց (10-րդ դար) և Հաֆեզից (14-րդ դար): Թյուրքական ցեղերը առաջին անգամ ներխուժեցին Պարսկաստան 11-րդ դարում, որոնց հաջորդեցին սելջուկները: 13-րդ դարում Իրանը նվաճեցին մոնղոլները, այնուհետև՝ թուրքմենական  ցեղերը, որոնք վերջնականապես պարտության մատնվեցին 1592 թվականին: Հետագա դարերի ընթացքում բազմաթիվ պատերազմներ տեղի ունեցան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև:
ՀՅՈւՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ
22.02.2016 \ 15:42 Reads: 3764
Միջազգային ահաբեկչության տարածման պայմաններում մեր տարածաշրջանին հարող Հյուսիսային Կովկասը մահմեդականների մեծաքանակության պարագայում իսլամիստ ծայրահեղականների համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է:
ՎԱՀԱԲԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԻՍԼԱՄԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ
17.02.2016 \ 01:42 Reads: 4313
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսլամական Պետության գործողություններին մասնակցելու ընթացքում զոհվել են ավելի քան 100 ադրբեջանցիներ: Նշվում է, որ Իսլամական Պետության գործողություններին մասնակցողներից շատերը Աղջաբեդի և Եվլախի շրջաններից են, որոնք անմիջապես սահմանակից են ԼՂՀ-ին:
1921Թ․ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ՝ ՈՍԿԵ ՁԿՆԻ՞Կ ԹԵ՞ ԾՈՒՂԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
10.02.2016 \ 23:38 Reads: 2528
Մկանների ցուցադրում, այսպես կարելի է բնութագրել Ռուսաստանի և Թուրքիայի այսօրվա հայտարարություններն ու նախաձեռնությունները: Պետդումայի առաջարկությունը, դիվանագետի համոզմամբ, ևս այդ շարքից է: Ոչ Ռուսաստանը կգնա առճակատման, ոչ էլ թուրքերը կցանկանան բախվել ռուսների հետ՝ լավ իմանալով, որ Մոսկվան կարող է մասնատել Թուրքիան: Շան գլուխն իրականում ոչ թե մեր սահմանների մոտ է, այլ սիրիական հակամարտության մեջ:
« 1 2 3 4 ... 22 23 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com