ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԽԱՂ Է, ՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐ
04.05.2015 \ 15:33
Reads: 5151
Այն բուռն ռեակցիան, որն առաջացրեց 100-ամյա տարելիցը իր գերազանց կազմակերպված միջոցառումերով, ունի և՛ բարոյական, և՛ քաղաքական ասպեկտներ: Մեծ նշանակություն ունեցան, անշուշտ, Հռոմի պապի և Եվրախորհրդարանի խոսքը ցեղասպանության ճանաչման և գնահատանքի գործում: Ես կկարևորեի այն հանգամանքը, որ Հայոց Մեծ եղեռնը, չնայած մեկդարյա անցյալին, ընդունեց համամարդկային, տիեզերական բնույթ, համեմատվեց ֆաշիզմի, ստալինիզմի, արդի ահաբեկչության և մարդկության դեմ գործվող հանցանքների հետ: Սա շատ կարևոր է:
ԻՆՉՈՒ՞ ԻՍՐԱՅԵԼԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
27.04.2015 \ 02:18
Reads: 5016
Կփորձենք առանց երկու ժողովուրդների պատմական, կրոնաքաղաքակրթական և էթնոհեգաբական նրբությունների մեջ մտնելու, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների տեսանկյունից թվարկել այն պատճառները, որոնք խոչընդոտում են Թել Ավիվի կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը:
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՑՆՑԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵԴԻԱԴԱՇՏԸ
13.04.2015 \ 23:15
Reads: 3594
Մեկնաբանություններ արել են նաև թուրք ընթերցողները՝ նշելով, որ թուրքական դիվանագիտությունը ծանր պարտություն է կրում այս պայքարում՝ Էրդողանին հեգնանքով անվանելով աշխարհի առաջնորդ և կոչ անելով մեծ-մեծ խոսելու փոխարեն գործ անել: Կարևոր ձեռքբերումների շարքում, սակայն, թուրք հասարակության լոյալ վերաբերմունքն է Հայաստանին ու հայ ժողովրդին: Օրեցօր շատանում է ցեղասպանությունը պատմական փաստ համարող և իր պապերի հանցանքի համար ներողություն խնդրող մարդկանց թիվը:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ
12.04.2015 \ 00:02
Reads: 3656
Աչքի էր զարնում ոստիկանի ցցված ատրճանակը: Ալևի պահակը Ներկայացուցչության վարորդին առաջարկեց հայկական դիվանագիտական համարներով ավտոմեքենան տեղափոխել շենքի հետնամասում գտնվող փակ ավտոկայանատեղին՝ շառից, փորձանքից հեռու: Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք սովորական աշխատաժամանակով է գործելու Ներկայացուցչությունը և դրական պատասխան ստանալով մի տեսակ տխրեց: Շենքի շրջակայքում հայտնվեցին թուրք ոստիկանների փոքրիկ խմբեր:
ՄԱՐԴՈՒՆ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՈՒՂԻՆԵՐ՝ ԿՈՆՏԵՆՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
09.04.2015 \ 11:15
Reads: 5343
Հոգեբանական տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ մարդու հոգեբանական առանձնահատկությունների բացահայտման համար գոյություն ունեն տարբեր ուղիներ՝ սկսած վերջինիս սիրելի գույնի ուսումնասիրությունից մինչև նրա կողմից կիրառվող մակաբույծ բառերի բացահայտումը: Այս առումով ընտրությունը իրոք բավական մեծ է, սակայն խնդիրն այն է, որ երբեմն ստացված տվյալներն այդքան էլ օբյեկտիվ չեն և դրանց հիման վրա վերլուծություններ անելն՝ այնքան էլ ճիշտ չէ:
Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԶԻՆԱՆՇԱՆԸ
29.03.2015 \ 22:51
Reads: 3201
Կարելի է, իհարկե, ամենայն մանրամասնությամբ նշել բոլոր խեղաթյուրումները, սակայն խնդրի էությունը դրանից չի փոխվի, եթե չհամոզվենք ու չընդունենք, որ կատարված այլափոխությունն իսկապես ամբողջովին ոգեզրկել է զինանշանը, չեզոքացրել ներկոմպոզիցիոն տրամաբանական փոխկապակցությունները` կուռ կառուցվածքը վերածելով ազդեցիկությունից ու զորավորությունից զուրկ խռիվ մի գծանկարի: Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության զինանշանի մանրամասն նկարագրությունը օրենքով սահմանելիս, պետք է վերականգնել սկզբնական (թամանյանական-կոջոյանական) տեսքը, որովհետեւ նա է ազդեցիկը, ոգեկիրն ու իմաստավորը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՂԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ՄՈՆՍՏՐՆԵՐԻ ՀԵՏ
28.03.2015 \ 11:08
Reads: 3020
Ամերիկացիները մի այսպիսի ֆորմուլա ունեն, որ եթե ստորագրված փաստաթղթերի 25%-ը իրագործվում, ռեալիզացվում է, արդեն շատ լավ է: Հիմա արդյո՞ք մենք նման խոշոր պետության հետ մտնելով այսպիսի հարաբերությունների մեջ և ստորագրելով այսպիսի փաստաթղթեր, ունենք այն ռեզերվները, այն ներուժը, որ կկարողանանք դրանք իրականացնել։ Դրա մասին պետք է մտածել, որովհետև այստեղ կան և տնտեսական խնդիրներ և մշակութային:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՔՈՒՄ ԿԼԻՆԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ
17.03.2015 \ 23:29
Reads: 2033
Յունկերի այսօրվա նախաձեռնության հետևում էլ Գերմանիան է՝ խնդիր դնելով տևական գործընթացի վերջին փուլում դառնալ Եվրոպայի աքսակալ. «Մենք գործ ունենք քաղաքական շատ խորը մտածված բլեֆի հետ: Ասում են, որ Եվրոպան պետք է պաշտպանվի Ռուսաստանից, բայց ես կարծում եմ, որ սա հեռու է իրականությունից կամ այդքան էլ մոտ չէ իրականությանը, որովհետև Գերմանիան այսօր շարուակում է իր քաղաքական գիծը, որը նա տարել է մեկ դար շարունակ: Անգելա Մերկելը դա շատ լավ կարող է անել, որովհետև ունի կոմունիստական դաստիարակություն և ԽՍՀՄ կառավարման ուղղահաաց կառուցվածքը նրան շատ լավ ծանոթ է: Նա կարող է կանգնել բուրգի գխին, ղեկավարել ամբողջ շարժումը»:
ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
17.03.2015 \ 13:15
Reads: 9316
Եթե միայն հայերի երկյուղից մայրաքաղաք տեղափոխելը բավարար փաստ չէ, ապա հատուկ նրանց համար փոքրիկ մեջբերում էլ անենք Աղվանքի վերաբերյալ իրանցի նշանավոր պատմաբան Էնայաթոլլա Ռեզայի մենագրությունից, ուր հստակ գրված է, թե հայերի ուժն այնքան էր, որ Հազկերտ Բ.–ին մեծապես անհանգստացնում էր «Հայոց մեծերի ազդեցությունը և արդյունքում Բյուզանդիայի ազդեցության վտանգը Կովկասի պետություններում, այդ թվում՝ Իբերիայում (Վրաստան) և Աղվանքում (Առան)»:
ԿՅԱՆՔԻ ԾԱՂԻԿԸ՝ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ, ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՄԻՋՈՑ
13.03.2015 \ 12:00
Reads: 7413
Անմոռուկ ծաղկի մասին գերմանական լեգենդն ասում է՝ երբ Աստված անուններ ու գույներ տվեց ծաղիկներին, տրորված մի ծաղիկ շշնջաց. «Ինձ մի մոռացիր, Տեր», և Արարիչն իր մոտ մնացած մանուշակագույնով ներկեց ծաղիկը՝ նրան տալով անմոռուկ անվանումը՝ որպես հավերժ հիշողության խորհրդանիշ:
ԻՆՉՈ՞Ւ Է ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ ԳՈՐԾՈՒՄ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ՝ 120%-ՈՎ ԹԱՆԿԱՑՆԵԼՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11.03.2015 \ 22:07
Reads: 2727
Հուղարկավորության համար այժմ պետք է վճարել 1000 թուրքական լիրա՝ մոտ 450 դոլար, ամուսնության համար պահանջվում է 1525 թուրքական լիրա՝ մոտ 700 դոլար, եպիսկոպոսի մասնակցությամբ մկրտության արարողության համար ցանկացողները պետք է վճարեն 3600 թուրքական լիրա, որը համարժեք է 2200 դոլարի:
ՋՈՐՋ ՔԼՈՒՆԻՆ ԵՎ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՅՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ 100 LIVES ՆԱԽԱԳԻԾԸ
11.03.2015 \ 14:38
Reads: 17880
Աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի մասնակցությամբ մարտի 11-ին մեկնարկել է 100 LIVES նախաձեռնությունը՝ երախտագիտություն արտահայտելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնց հերոսական ջանքերի շնորհիվ 100 տարի առաջ` Հայոց ցեղասպանության ժամանակ, փրկվեցին բազմաթիվ հայեր:
ԼԻԱԶՈՐՎԱԾ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐ. ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ
03.03.2015 \ 21:08
Reads: 1897
Դրանք տարածաշրջանային իրողական սահմանագծումներին ծառայող միջոցներ են, եւ խորքում Իսլամական պետություն խմբավորումը շարունակում է իբրեւ ամենաազդեցիկ գործիք իրականացնել աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվող ծրագիրը:
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՈՉ ՄԻ ԲԼԵՖ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏՎԵՐ ԳՑԵԼ ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԴԱՐԱՎՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ. ՊԱՏԱՍԽԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ
28.02.2015 \ 00:27
Reads: 2024
Հայկական ազգային գաղափարախոսությունը երբեք չի եղել ուղղված որևիցե ազգի, առավել ևս՝ հրեաների դեմ: Այստեղ ոչ մեկի մտքով չի անցել այնպիսի բնույթի կոչեր, ինչպիսին օրինակ Բաքվում 1990թ. Ազգային ճակատի կարգախոսն էր «Ադրբեջանը կծաղկի առանց հայերի և հրեաների»: Իրողություններ, որոնց մասին լռում է հեղինակը, քանի որ նախընտրում է կամ գիտակցաբար լռել կամ էլ չգիտի, քանի որ նրա նման մյուս մի քանի ամենագետ հեղինակների նման, ակնհայտորեն անգամ մեկ օրով էլ Հայաստանում չի եղել: