ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
16.06.2015 \ 08:21
Reads: 2154
Մի քանի ամիս առաջ հյուպատոսը պատմել էր հունական ոստիկանության հետ գրագրության մասին, որով նախապատրաստվում էր հունական բանտից մի հայ կրկնահանցագործի տեղափոխել Հայաստան: Խոսքը մարդասպանի մասին էր: Սպանել էր Հայաստանում, փախել էր Հունաստան, կրկին սպանել, ձերբակալվել, դատապարտվել, իսկ հիմա հույները վերադարձնում էին Հայաստան, իր պատժի մնացորդն այնտեղ կրելու:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
11.06.2015 \ 10:57
Reads: 2716
Թուրքիայի ներկայիս սահմանադրության 66-րդ հոդվածը ասում է. «Յուրաքանչյուր ոք, ով քաղաքացիությամբ կապված է թուրքական պետության հետ, համարվում է թուրք» իսկ այնուհետև նշվում է, որ «Եթե ծնված երեխայի մայրը կամ հայրը թուրք է, ապա երեխան համարվում է թուրք»:
ԴԵՆԻՍ ՀԱՍԹԵՐԹԸ ՊԵՏՔ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
06.06.2015 \ 11:11
Reads: 2189
Ըստ ներկայացված մեղադրանքի՝ Հասթերթը 2010 թվականին գաղտնի հանդիպում է ունեցել իր նախկին ուսանողներից մեկի հետ և համաձայնել նրան վճարել 3.5 միլիոն դոլար, որպեսզի նա լռություն պահպանի իր «անցյալի վատ արարքի» համար, երբ նա ըմբշամարտի մարզիչ էր Իլինոյիսի Յորքվիլ դպրոցում 1965-1981 թվականներին: 73-ամյա Հասթերթն այդ հանդիպումից սկսած նրան վճարել է 1.7 միլիոն դոլար, սկզբում 50 հազարական դոլար...
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
03.06.2015 \ 10:35
Reads: 3555
1980 թվականին թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո արգելվեցին մի շարք քաղաքական կուսակցությունների՝ այդ թվում ազգայնական կուսակցության գործունեությունը և նրա անդամները մտան այլ իսլամիստական գաղափարական կուսակցությունների մեջ: Սակայն 1993 թվականին Ազգայնական կուսակցությունը վերաբացվեց և շարունակեց գործել հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի գլխավորությամբ:
ԿԱՐՊՄԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԸ
02.06.2015 \ 13:43
Reads: 4011
Կարպմանի եռանկյունին դրսևորվում է ինչպես ընտանեկան (մայրը բարկանում է երեխայի վրա՝ խնդրելով հորը պատժել վերջինիս, սակայն, երբ հայրը պատժում կամ բարկանում է երեխայի վրա, անմիջապես քննադատության է արժանանում մոր կողմից՝ թե ինչու այդպես կոպիտ վարվեցիր, չէ՞ որ նա դեռ երեխա է, արդյունքում փրկչի դեր ստանձնելով՝ հայրը ինքն է վերածվում հետապնդողի), այնպես էլ աշխատանքնային, ընկերական հարաբերություններում, քաղաքականության մեջ:
ԵՄ «ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՌԻԳԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՌԴ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՇՄԱՐՎՈՂ ՀԱԼՈՑՔԻ ՀԵՏՆԱՊԱՏԿԵՐԻՆ
30.05.2015 \ 15:05
Reads: 2877
ՆԱՏՕ-ի ներկայիս ընդլայնումը դեպի Արևելք ռազմաքաղաքական լուրջ վտանգ է պարունակում և, գրեթե, խարխլում է (ինչի ապացույցն է ՌԴ ներկայիս գրեթե զրո ազդեցությունների շրջանակը նախկին Վարշավյան դաշինքի կամ արևելաեվրոպական երկրներում) ՌԴ աշխարհաքաղաքական դիրքերը ԱՊՀ տարածաշրջանում, ինչը աշխարհաքաղաքական հետագա վայրիվերումներում կբացառի ռուսական որևէ գործոնի առկայություն:
ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ: ‹‹ՄԱՔԻԱՎԵԼԻԶՄԻ›› ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ
29.05.2015 \ 22:56
Reads: 5159
Մաքիավելիի ընդդիմախոսներն առաջին հերթին դատափետում են նրա հետևյալ պոստուլատը. ‹‹…բոլոր գազաններից՝ տիրակալը թող նմանվի երկուսին՝ առյուծին և աղվեսին: Առյուծը վախենում է թակարդներից, իսկ աղվեսը` գայլերից, ուրեմն պետք է աղվեսի նմանվել, որպեսզի կարողանաս թակարդները շրջանցել և առյուծի, որպեսզի գայլերին վախեցնես››:
ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
28.05.2015 \ 18:15
Reads: 4823
Մայիսի 22-ի վաղ առավոտյան տագնապով ղողանջեցին Սուրբ Էջմիածին Մայր տաճարի կոչնակները, բոլոր գյուղերի եկեղեցիների զանգերը։ Ժողովուրդը զինվեց։ Ջոկատներ կազմած աշխարհազորայինները շտապում էին միանալ հայ ազգային զորամասերին։ Մարտերը շարունակվեցին մինչև մայիսի 26-ը։ Ծանր կորուստներ կրելով, թուրքական բանակը նահանջեց դեպի Ալեքսանդրապոլ։ Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով։
ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
27.05.2015 \ 16:02
Reads: 4566
Ավարայրի ճակատամարտով մեզ համար մի ամբողջ դարաշրջան ավարտվեց: Հայաստանն իբրև երկիր և հայերն իբրև ժողովուրդ, այդ պահից սկսյալ, դադարեցին երրորդ հզոր ուժը հանդիսանալ և դարձան երրորդական գործոն այս աշխարհահատվածում: Կորսվեց մեծ դերակատարության այն պատմական իրա վունքը, որն ի սկզբանե ուներ հայ ժողովուրդը:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԳԵՆԵԶԻՍԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
25.05.2015 \ 23:50
Reads: 31919
DIPLOMAT.AM-ը սկսում է դեսպան Արման Նավասարդյանի նոր հոդվածաշարը` ‹‹Փոքր պետությունների մարտահրավերները և հնարավորությունները 21-րդ դարի գլոբալացված աշխարհում›› թեմայով:
ԻՆՉՊԵ՞Ս ՇԱՐԺՎԵՆ ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԸ
22.05.2015 \ 11:28
Reads: 3369
Օսմանյան կայսրության ապամոնտաժումից, ապագաղութացումից օգտվեցին կայսրության գրեթե բոլոր ժողովուրդները: Մենք այդ հնարավորությունից չօգտվեցինք: Առջեւում ինտելեկտուալ զարգացման հսկայական ճակատ է: Եթե ժամանակակից Թուրքիան այսուհետ էլ իրեն դրսեւորի այսպես, մենք պետք է ունենանք գործողությունների մշակված ծրագիր թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. «ԱՊԱՀՈՎ» ԹՈՒՐՔԻԱ
20.05.2015 \ 01:52
Reads: 4325
Փոխնախարարը ստացավ հաստ ծրարով լուսանկարներ, որոնք հպանցիկ նայելուց հետո զգուշությամբ տեղավորեց իր պայուսակում, իսկ լուսանկարիչը ստացավ իր վարձատրությունը և որպես երախտագիտության նշան, համարյա ծնկաչոք համբուրեց փոխնախարարի ձեռքը: Վերջինիս համար երախտագիտության այդ արտահայտությունը բավական անսովոր էր, սակայն ընդունվեց ազնվականի անտարբերությամբ: Կրկին շնորհակալություն հայտնելով լուսանկարիչը հեռացավ և այստեղ հայտնվեցին մեր «ուղեկցողները», որոնք հենց հյուրանոցի մուտքի մոտ ոլորեցին լուսանկարչի ձեռքերը և խցկեցին մոտեցած ավտոմեքենան:
ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ
12.05.2015 \ 21:05
Reads: 4004
Իսլամական ֆունդամենտալիզմի հավանական ծնունդը Ադրբեջանում խիստ անհանգստացնում է Իրանին, որի տվյալներով, այդ անդրկովկասյան հանրապետությունում ապրում են 40 հազար սալաֆիտներ, որոնց մի մասն, ինչպես ասվեց, ռազմական պատրաստություն է անցնում ահաբեկիչների ջոկատներում: Սրան գումարվում է Իսլամական պետության ազդեցության ոլորտների տարածումը Կասպիական ավազանում:
ՅՈՒՐԻ ԼԵՎԻՏԱՆ. ՀԻՏԼԵՐԻ ԹԻՎ ՄԵԿ ԹՇՆԱՄԻՆ
08.05.2015 \ 14:22
Reads: 4815
Երիտասարդ Յուրկայի կարիերան սկսվեց 17 տարեկանում, երբ նա որոշեց լքել Վլադիմիրի մարզը (Ռուսաստան) և մեկնել Մոսկվա՝ ուժերը կինոյի բնագավառում փորձելու նպատակով: Նրա խրոխտ և «սուրբ» (խորհրդային ժողովուրդն այն սուրբ էր համարում) ձայնի ելևէջներին չէր կարող անտարբեր լինել և ոչ ոք, անգամ՝ ԽՍՀՄ առաջնորդ ընկեր Ստալինը: