ԿՅԱՆՔԻ ԾԱՂԻԿԸ՝ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ, ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՄԻՋՈՑ
Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկ ծաղիկը բազմաթիվ կազմակերպություններ օգտագործում են բիզնես նպատակներով, պատրաստում ու վաճառում են՝ փող աշխատելու համար, ինչը հակասում է Հայաստանի օրենսդրությանը, քանի որ անմոռուկի հեղինակային և օգտագործման բացառիկ իրավունքները պատկանում են 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովին:Կյանքի ծաղիկը որպես խորհրդանիշ ժամանակին տարբեր առիթներով օգտագործել են հրեաները, մորմոնները, գերմանացիները, ռուսները: Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշը այսօր օգտագործվում է ոչ միայն Հայաստանի պետական գերատեսչությունների, այլև բազմաթիվ անհատների ու կազմակերպությունների նախաձեռնություններում՝ հիվանդանոցների զեղչային ակցիաներից մինչև տաքսիների ու ձեռքի աշխատանքների գովազդ: 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը պահանջում է հարգել հեղինակային իրավունքը և անմոռուկը չդարձնել փող աշխատելու միջոց: Անմոռուկի նշանով բիզնես անելու համար է պետք է նախապես հայտ ներկայացնել և ստանալ թույլտվություն: Անբարոյականություն է ցեղասպանության զոհերի հիշատակը շահարկելով՝ փող աշխատել, շեշտում է պետության հիմնած կառույցը: Ինչպե՞ս համակարգել անմոռուկի կիրառումը, չգիտեն նույնիսկ դրա հեղինակներն ու համակարգող հանձնաժողովը: Հետևաբար 100-ամյակի խորհրդանիշի կիրառման տեղերն ու ձևերը մնում են դրանք կիրառողների խղճին ու մարդկային որակին: Քրիստինա Հարությունյանի նախաձեռնությամբ ստեղծված «Կյանքի ծաղիկ» ծրագիրը խորհրդանշական գնով վաճառում է վիրտուալ անմոռուկներ՝ փողն առանց միջնորդի փոխանցելով «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամին: Դա վերարտադրողական խնդիրներ ունեցող ընտանիքներին օգնելու ծրագիր է, որի շնորհիվ 6000 ընտանիքներում կլսվի մանկան ճիչը:«Կյանքի ծաղիկ» նախագծի հեղինակները շեշտում են՝ ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևը սերնդի շարունակությունն է ու նոր ծնվող հարյուր-հազարավոր երեխաները: 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկն էլ նույն իմաստն ունի: Ծաղիկը երիզող սև գույնը խորհրդանշում է եղեռնի սարսափն ու ցեղասպանության մասին հիշողությունը:Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը Ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանը մասնակից լինելն է: Գերակշռող մանուշակագույնը տարածված է հայկական ինքնագիտակցության հիմքում, իսկ մեջտեղի դեղինը պատկերում է արևի լույսը, որն ապրելու և արարելու հույս է տալիս: Անմոռուկ ծաղկի մասին գերմանական լեգենդն ասում է՝ երբ Աստված անուններ ու գույներ տվեց ծաղիկներին, տրորված մի ծաղիկ շշնջաց. «Ինձ մի մոռացիր, Տեր», և Արարիչն իր մոտ մնացած մանուշակագույնով ներկեց ծաղիկը՝ նրան տալով անմոռուկ անվանումը՝ որպես հավերժ հիշողության խորհրդանիշ: Արուսյակ Հոխիկյան | |
| ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-100 | |
| 7417 reads | 13.03.2015
| |

Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկ ծաղիկը բազմաթիվ կազմակերպություններ օգտագործում են բիզնես նպատակներով, պատրաստում ու վաճառում են՝ փող աշխատելու համար, ինչը հակասում է Հայաստանի օրենսդրությանը, քանի որ անմոռուկի հեղինակային և օգտագործման բացառիկ իրավունքները պատկանում են
Անմոռուկի նշանով բիզնես անելու համար է պետք է նախապես հայտ ներկայացնել և ստանալ թույլտվություն: Անբարոյականություն է ցեղասպանության զոհերի հիշատակը շահարկելով՝ փող աշխատել, շեշտում է պետության հիմնած կառույցը: Ինչպե՞ս համակարգել անմոռուկի կիրառումը, չգիտեն նույնիսկ դրա հեղինակներն ու համակարգող հանձնաժողովը: Հետևաբար 100-ամյակի խորհրդանիշի կիրառման տեղերն ու ձևերը մնում են դրանք կիրառողների խղճին ու մարդկային որակին:
Ծաղիկը երիզող սև գույնը խորհրդանշում է եղեռնի սարսափն ու ցեղասպանության մասին հիշողությունը:

