ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԻ ԵՎ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄԻ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ
07.05.2015 \ 13:06
Reads: 2669
Ամերիկյան դիվանագիտության կադրային քաղաքականության համար նշված արատներից բացի, հատկանշանական է նրա քաղաքականացվածությունը. երկու հիմնական կուսակցություններին չպատկանող դիվանագետը շանսեր չունի դառնալ դեսպան: Դիվանագիտական ‹‹spoil system››-ի մեթոդ է կիրառել Սիլվիանո Բեռլուսկոնին, չնայած Իտալական օրենքն արգելում է դեսպան նշանակել ոչ պրոֆեսիոնալի: Առանձին դեպքերում նույնը կարելի ասել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մասին:
ԼԻՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱԿԻՑ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՄԵԿՈՒՍԱՆԱԼ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻՑ
08.04.2015 \ 22:08
Reads: 2438
Նա կողմնակից է «և-և»-ի քաղաքականությանը, որի համար, ըստ նրա, Հայաստանն ունի բոլոր նախադրյալները:
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանում բովանդակային առումով այլ ելույթ հնչեց ՌԴ պետդումայի նախագահի կողմից: Նա հայտարարեց, որ եթե Հայաստանը ցանկանա կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի հետ, ապա արևմտյան պատժամիջոցներից կտուժի:
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանում բովանդակային առումով այլ ելույթ հնչեց ՌԴ պետդումայի նախագահի կողմից: Նա հայտարարեց, որ եթե Հայաստանը ցանկանա կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի հետ, ապա արևմտյան պատժամիջոցներից կտուժի:
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԸ. ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵ՞Ր, ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՆԱԽԱՐԱՐՆԵ՞Ր, ԹԵ՞ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ իշխանությունը մեր երկրի համար կարևոր գործընկեր պետություններում դեսպաններ է նշանակել այնպիսի մարդկանց, ովքեր նույնպես դիվանագետներ չեն եղել, եղել են նախկին նախարարներ կամ գործարարներ: Դեսպանների կարևոր պաշտոններում մասնագետներ նշանակելու անհրաժեշտության մասին ...
12.07.2014 \ 13:50
Reads: 2258

ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ ԻՆՉՈՒ՞ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻՆԱՑԻՆԵՐԻՆ
Ժամանակակից Չինաստանն ազատ երկիր է, զարգանում են քաղաքական ու վերլուծական դպրոցները, վերլուծաբաններն ու մամուլը գործում են առանց խոչընդոտների, հետազոտական կենտրոնները սերտորեն համագործակցում ու մտքերի փոխանակում են կատարում արտասահմանյան առաջատար բուհերի հետ: Վերոհիշյալ հարցերն առաջ մղելու համար կարելի է ներգրավել Սփյուռքի ու Հայաստանի վերլուծաբաններին ու ուղեղային կենտրոններին:
15.05.2014 \ 12:50
Reads: 3799

ԱՆԳԼԻԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ` ԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԻԾ
Սա բնութագիրն է Ջորջ Մայքսի` մի ‹‹օտարերկրացու››, որը սարկազմի հասնող հումորի միջոցով իր ‹‹Ինչպես լինել օտարերկրացի›› գրքում նկարագրել է անգլիական մենթալիտետը` իր դրական և բացասական կողմերով:
24.01.2014 \ 20:20
Reads: 3557

ՉԿԱ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ` ՉԿԱ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ջոն Քենեդիի դուստր Քերոլայն Քենեդիի` Ճապոնիայում դեսպան նշանակվելու կապակցությամբ ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ մի քանի հարց է ուղղել «DIPLOMAT.AM»-ին, որոնց պատասխաններն ամփոփված են ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ վերոհիշյալ խորագիրը կրող հոդվածում:
16.11.2013 \ 01:04
Reads: 3273

ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԵՐԲ «ԱՅՈ»-Ն ԱՅՈ ՉԷ և «ՈՉ»-Ը ՈՉ ՉԷ (ՄԱՍ 12-ՐԴ)
Օտար դիվանագետներին շփոթեցնում է ոչ միայն չինացիների դիմախաղի բացարձակ բացակայությունը, որը հաճախ հիշեցնում է քարե դիմակ: Նրանց համար ոչ պակաս հանելուկ են մնում, առաջին հայացքից պարզ թվացող, «այո»-ն և «ոչ»-ը:
02.10.2013 \ 01:45
Reads: 1961

ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՓՈՂՈՑՈՒՄ ՀԱՄԲՈՒՐՎԵԼՈՒ ԵՎ ԴԻՄԱԽԱՂԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՄԱՍ 11-ՐԴ)
Ոչ վերբալ հաղորդակցության` մարմնի լեզվի մասին խոսելիս մենք արդեն նշել ենք, որ ժեստերի լեզուն կարող է ունենալ ազդանշաններ, որոնք ընդհանուր են շատ ժողովուրդների մեջ, սակայն կան ազդանշաններ, որոնք տարբերվում են:
27.09.2013 \ 01:51
Reads: 2258

ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. «ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ, ԻՍԿ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԼՌԵԼ» (ՄԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ)
Չինական հաղորդակցության` հատկապես դիվանագիտական էթիկան աշխարհում հնագույներից է: Այն ձևավորվել է որպես քաղաքական ու տնտեսական մշակույթի անքակտելի մասնիկ և իր չգրված օրենքներն ու սովորույթները պահպանում է ցայսօր:
06.09.2013 \ 23:33
Reads: 3450

ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. «ՆՊԱՏԱԿՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ» (ՄԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ)
Առաջնորդվելով նպատակն արդարացնում է միջոցները նշանաբանով` նրանք կարող են գնալ ամեն զիջողության, ցուցադրել խոնարհություն, կեղծել, առաջին հայացքից զոհել իրենց հպարտությունը, անգամ`ինքնասիրությունը:
30.08.2013 \ 23:34
Reads: 4719

ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. «ՓԱՓՈՒԿ ՈՒԺՈՎ» ԴԵՊԻ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ)
Առաջինը հասկանալով փոփոխվող պայմաններում «փափուկ ուժի» դիվանագիտության առավելությունները, նա այն ընդունեց որպես «կոպիտ ուժի» հակաթեզ, որը փորձում է միջազգային խնդիրները լուծել ագրեսիվ, կտրուկ և արագ ճանապարհով` կանգ չառնելով մարդկային և նյութական կորուստների առաջ:
22.08.2013 \ 23:34
Reads: 3241

ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՏԿԱՐԱՄԻՏ Է ՁԵՎԱՆՈՒՄ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
Փորձառու դիվանագետների սիրած տրյուկներից մեկը, հատկապես բարդ բանակցությունների կամ լարված զրույցների ժամանակ, գիտակցված ձևով համեստություն, անհասկացողություն, անգամ ինքնանվաստացում ցուցադրելն է, որը, դրանք վարպետորեն օգտագործելու դեպքում, դիմացինի մոտ առաջացնում է շփոթություն և տալիս է ցանկալի արդյունք:
16.08.2013 \ 23:35
Reads: 1902

ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՄՆԻ ԼԵԶՈՒՆ ՉԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
Չինական ստրատագեմաները մեծ տեղ են հատկացնում ոչ վերբալ հաղորդակցության` մարմնի լեզվի միջոցներին: «Դիվանագիտական ժպիտ, ժպիտի հետևում թաքնված դաշույնե-ը հանդիսացել է չինացի դիվանագետների սիրած տրյուկներից մեկը:
10.08.2013 \ 23:35
Reads: 3724

ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԼԵՌԱՆ ԿԱՏԱՐԻՑ ՀԵՏԵՎԵԼ ՎԱԳՐԵՐԻ ԿՌՎԻՆ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
Ստրատագեման սովորեցնում է, որ նպատակին կարելի է հասնել օգտվելով թշնամու ճամբարում (դիվանագիտական տարբերակը` բանակցային մյուս կողմում) գոյություն ունեցող վեճերից ու անհամաձայնությունից, մրցակցությունից և գժտություններից` օգտագործելով դրանք որպես «դանակ»:
03.08.2013 \ 23:35
Reads: 2434

ԻՆՉԵ՞Ր ԿԱՐԵԼԻ Է ԱՆԵԼ ՈՒՐԻՇԻ ԴԱՆԱԿՈՎ. ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍ ԵՐՐՈՐԴ)
Ավելի հետաքրքրիր քաղաքական ստարատագեմա է ուրվագծվում այսօրվա Հայաստանում: Եթե Վերահսկիչ պալատի հաշվետվությունը շարունակեր զարգանալ, և նախագահ Սերժ Սարգսյանը հանկարծ որոշեր հանրապետությունը իսկապես մաքրել կոռուպցիայից, ապա նա դա կաներ այդ կառույցի ղեկավարի ձեռքով: Եվ մենք ականատես կլինեինք, թե ինչպես Իշխան Զաքարյանը կխաղար դանակի դեր:
17.07.2013 \ 23:36
Reads: 1826

ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ԶԵՆՔԸ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
«Եթե թշնամին առանց նախնական պայմանավորվածության հանկարծ որոշում է կնքել հաշտություն, ապա նա լարում է որոգայթ»: «Եթե թշնամին հարձակվում է, մենք սկսում ենք բանակցել, եթե թշնամին սկսում է բանակցել, մենք հարձակվում ենք»:
11.07.2013 \ 23:37
Reads: 2608

ԿՈՆՖՈՒՑԻՈՍԻՑ ՍԵՐՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ՉԻՆԱՍՏԱՆ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
Վիրտուալ Հերմեսի հետ միաժամանակ աշխարհի մյուս ծայրում` Չինաստանում, ասպարեզ իջավ արդեն իրական և հանճարեղ մտածող Կոնֆուցիոսը (ծնվել է Ք.ա. 551 թվականին), որը վճռորոշ դեր է խաղացել չինական դիվանագիտական արվեստի ձևավորման գործում:
05.07.2013 \ 23:37
Reads: 4017

ՓԼԱՏԱԿՆԵՐԻՑ ՎԵՐԱԾՆՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ԳԵՐՄԱՆԻԱ
Գերմանիայի արտաքին քաղաքականությունը վերջին 100 տարում զարգացել է զիգզագաձև. ունեցել է վերելքներ և անկումներ` արտացոլելով համաշխարհային միջազգային հարաբերությունների բոլոր միտումները և Եվրոպայի ժողովուրդների ճակատագրերի ամբողջ ոդիսականը:
18.06.2013 \ 23:38
Reads: 4487

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՋԵՆՏԼՄԵՆՆԵՐԸ. ԱՆԳԼԻԱ
Անգլիացիները լավ են տիրապետում լսելու, լռելու, պաուզա պահելու արվեստին և բանակցային դիվանագիտության շատ ուրիշ գաղտնիքներին, հատկապես՝ ‹‹այո››-ի և ‹‹ոչ››-ի արտաբերման տեղին ու ժամանակին: Հավանաբար անգլիացիների համար է ասված. ‹‹Երբ դիվանագետն ասում է ‹‹այո››, կնշանակի` ‹‹հնարավոր է››, եթե ասում է ‹‹հնարավոր է›› կնշանակի ‹‹ոչ››, իսկ եթե ասում է ‹‹ոչ››, ուրեմն նա դիվանագետ չէ:
04.06.2013 \ 23:38
Reads: 3228

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ՖՐԱՆՍԻԱ
Հավատարիմ սեփական սկզբունքներին և խոստումներին, «Diplomat.am» նախագիծը հանդես է գալիս նոր ասելիքով: Դիվանագիտության՝ 1000-ամյակների հասնող պատմությանն անդրադառնալուն զուգահեռ, մենք նոր քայլ ենք անում՝ ցույց տալու տարբեր երկրների այն գաղափարախոսությունները, պատմական անցքերը և անհատներին, որոնց շնորհիվ արտաքին քաղաքական հարաբերությունները հասել են ներկա բարձունքների: Դրանց և առավել հետաքրքիր փաստերի այսուհետ ծանոթացեք «Դիվանագիտական դպրոց» խորագրի ներքո:
28.05.2013 \ 23:38
Reads: 6458
