ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. «ՆՊԱՏԱԿՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ» (ՄԱՍ ՈՒԹԵՐՈՐԴ)
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Չինացիների համար կարևոր է վերջնական արդյունքը, և նրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում դրված նպատակակետին հասնելու համար: ![]() Առաջնորդվելով նպատակն արդարացնում է միջոցները նշանաբանով` նրանք կարող են գնալ ամեն զիջողության, ցուցադրել խոնարհություն, կեղծել, առաջին հայացքից զոհել իրենց հպարտությունը, անգամ`ինքնասիրությունը: Եվրոպացիներն այս դեպքում հիանում են չինացիների մեղմությամբ, սիրալիրությամբ և նրբագեղ վարվեցողությամբ, որն ուղեկցվում է ճոխ հյուրասիրություններով, ընդունելություններով, թանկարժեք նվերներով ու խոստումներով: Սակայն դրանք հմտորեն սարքված որոգայթներ են, որոնց մեջ ընկնելու դեպքում օտարերկրացին տանուլ է տալիս: ![]() Բանակցային նման ոճը եվրոպացիներին կարող է թվալ ոչ գեղեցիկ, անգամ անազնիվ, սակայն դարավոր պատմությունը ցույց է տալիս, որ այսկերպ չինացիները մենամարտից հաճախ դուրս են գալիս հաղթանակած: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ | |
4720 reads | 30.08.2013
| |