ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. «ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ, ԻՍԿ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԼՌԵԼ» (ՄԱՍ ԻՆՆԵՐՈՐԴ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան Չինական հաղորդակցության` հատկապես դիվանագիտական էթիկան աշխարհում հնագույներից է: Այն ձևավորվել է որպես քաղաքական ու տնտեսական մշակույթի անքակտելի մասնիկ և իր չգրված օրենքներն ու սովորույթները պահպանում է ցայսօր: Եթե հարավասիական մի շարք երկրների դիվանագիտական էթիկան անմիջապես աչքի է զարնում իր ծիսակատարության (ցերեմոնիա) խիստ սահմանագծված կանոններով, ապա չինական էթիկան ավելի շուտ տրոհված է բազմաթիվ մանր մասնիկների և ունի ներքին տրամաբանություն, որոնք անտեսելը բանակցային գործընթացում, պաշտոնական և ոչ պաշտոնական զրույցների ընթացքում կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների: Փորձառու դիվանագետներին քաջ ծանոթ է առաջին տպավորության էֆեկտը, որը հաճախ վճռական նշանակություն ունի շփումների շարունակականության և հաջողության համար: Այս ենթատեքստում նրանք շատ են կարևորում հանդիպումների և ընդունելությունների ժամանակ զրույցի բռնվելու հմտությունը, հատկապես, երբ ծանոթությունը նոր է կայացել: Այն ինչ սովորական և ընդունելի է եվրոպացի կամ ամերիկացի դիվանագետի հետ «նախազրույց» («small talk») սկսելու, երբ խոսում են եղանակից, սպորտից, մշակութային վերջին իրադարձությունից և այլ «չեզոք» թեմաներից, չինացի դիվանագետի հետ պահանջում է հատուկ մոտեցում: Ստորև մենք թվարկում ենք այն մոտավոր թեմաները, որոնք չինագետ Ալեքսեյ Մասլովը խորհուրդ է տալիս շոշափել «նախազրույցի» ընթացքում. *Չինական ավանդույթներ և ազգային տոնակատարություններ: *Չինական խոհանոց և կերակրատեսակներ, երկրի տարբեր նահանգներում դրանց առանձնահատկություններ: *Չինական թեյ: *Զրուցակցի ընտանիքի պատմություն, նրա ծնված գավառը, քաղաք: ![]() Եթե ուզում եք չինացու հետ նախնական շփումներից ունենալ որոշակի հաջողություն և հարաբերությունների շարունակություն, խորհուրդ է տրվում ավելի շատ խոսել չինական հարուստ մշակույթից` անցյալ ու ներկա, քան քաղաքական և տնտեսական խնդիրներից, որը, իհարկե, պահանջում է հատուկ պատրաստվածություն ու որոշակի գիտելիքներ: Այժմ թվարկենք այն սյուժեները, որոնք Չինաստանի մասնագետների կարծիքով ամենևին պետք չէ արծարծել չինացիների հետ հաղորդակցվելիս. *Եվրոամերիկյան միջավայրում զրույցի ամենատարածված թեման` եղանակը, չինացիների հետ շփվելիս կարող է ունենալ անցանկալի հետևանք: Հարցն այն է, որ չինացիների մոտ եղանակը գուշակում է սուրբ կրիան, իսկ եթե դուք անձրև գալու հավանականությունը պայմանավորեք եղանակի տեսության հետ, որով զբաղվում են հասարակ մահկանացուները, ապա խիստ վիրավորած կլինեք զրուցակցին, եթե անգամ նա կրթված է: *Երբեք մի քննարկեք Չինաստանի քաղաքականությունը երրորդ երկրի հետ: *Ինչ քաղաքական հայացքներ էլ որ ունենա ձեր զրուցակիցը, երբեք հանդես մի եկեք նրա երկրի կամ իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ քննադատական դիտողություններով: *Երբեք մի անդրադարձեք Տայվանի, Սինցզյան-Ուսուրական ավտոնոմ մարզի, Տիբեթի, դալայյամայի հարցերին: *Խորհուրդ չի տրվում հետաքրքրվել զրուցակցի կարծիքով` մաոիզմի շրջանի վերաբերյալ: *Մի հարցրեք զրուցակցին` հավատում է արդյոք ղեկավարության վարած տնտեսական բարեփոխումների քաղաքականությանը: *Չինացիների հետ, հասարակության որ խավին էլ որ նա պատկանելու լինի, ընդուված չէ զրուցել էրոտիկայի թեմայով:
| |
| ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ | |
| 3455 reads | 06.09.2013
| |

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Փորձառու դիվանագետներին քաջ ծանոթ է առաջին տպավորության էֆեկտը, որը հաճախ վճռական նշանակություն ունի շփումների շարունակականության և հաջողության համար: Այս ենթատեքստում նրանք շատ են կարևորում հանդիպումների և ընդունելությունների ժամանակ զրույցի բռնվելու հմտությունը, հատկապես, երբ ծանոթությունը նոր է կայացել: Այն ինչ սովորական և ընդունելի է եվրոպացի կամ ամերիկացի դիվանագետի հետ «նախազրույց» («small talk») սկսելու, երբ խոսում են եղանակից, սպորտից, մշակութային վերջին իրադարձությունից և այլ «չեզոք» թեմաներից, չինացի դիվանագետի հետ պահանջում է հատուկ մոտեցում: 



