ՂՐԻՄԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ. ՌԱԴԻՈԶՐՈՒՅՑ
26.03.2014 \ 00:43
Reads: 2837
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Վեմ» ռադիոկայանի եթերում խոսում է Ղրիմի հանրաքվեից հետո նոր աշխարհակարգի ձևավորման, հնարավոր զարգացումների և Ղրիմի ու Լեռնային Ղարաբաղի միջև զուգահեռների մասին:
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՂՐԻՄԻ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾԻ… ԴԵՍՊԱՆ
ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանը գտնում է, որ պաշտոնական Երեւանը պետք է կարողանա Ղրիմի հարցը օգտագործել՝ Արցախի հարցն առաջ քաշելու եւ փորձելու խնդիրը տեղաշարժել գոնե միջազգային իրավունքի տեսանկյունից:
21.03.2014 \ 01:23
Reads: 1874

ՂՐԻՄԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՐԿԱՐ ԿՅԱՆՔ ՉՈՒՆԵՆԱԼ
Այն ժամանակ, երբ Ղրիմի բնակիչները Ռուսաստանին միանալու կապակցությամբ դուրս էին եկել փողոցներ և ուրախությունից պարում էին, Հարավային Օսեթիայի բնակիչները, ովքեր հինգ տարի առաջ նույն կերպ արտահայտեցին իրենց կամքը, ուշադիր հետևում էին այդ ամենին:
20.03.2014 \ 14:26
Reads: 1373

«ՄԱՅԴԱՆ-ՉԵՄՈԴԱՆ-ԻՍՐԱՅԵԼ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՐԵԱՆԵՐԸ»
Իսրայելի հրեաները իրենց հայրենակիցներին կոչեր են անում այլևս չհապաղել և փախչել խորտակվող նավից այնքան շուտ, որքան հնարավոր է:
19.03.2014 \ 22:46
Reads: 2056

ՍԻՐԻԱՅԻ ԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆՊԱՐԿԵՇՏ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՀՆԱԳՈՒՅՆ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՀԱՐՑՈՎ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի սպառնալիքը, թե հակադարձելու է Սիրիային, ով կհանդգնի վնասել Օսմանյան կայսրության հիմնադիր, Օսման առաջինի պապ` Սուլեյման շահի դամբարանը, թուրքական կառավարության երկերեսանության վերջին դրսևորումն է:
19.03.2014 \ 18:45
Reads: 1484

ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՍԻՐԻԱ` ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Աշխարհագրական տարբեր միջավայրերում ռուսական հենակետերի գրավման-պահպանման նպատակով մղվող պատերազմների հրատապության կարգով առաջնային դիրքերի ժամանակավոր փոփոխություններ են տեղի ունենում: Ուկրաինան եւ Ղրիմը հայտնի պատճառներով Արեւմուտք-հյուսիս բախումնային իրավիճակը տեղադրել են աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության կիզակետում:
19.03.2014 \ 12:41
Reads: 1338

ՂՐԻՄՆ ԸՆՏՐԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ
Մարտի 16-ի երեկոյան Ղրիմի բնակիչները Սիմֆերոպոլի գլխավոր հրապարակում սկսեցին տոնել իրենց հաղթանակը:
17.03.2014 \ 12:29
Reads: 1377

ԹԱԹԱՐՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՋԻՀԱԴ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Ղրիմի թաթարների առաջնորդներից Մուստաֆա Ջեմիլովը հայտարարել է, որ Ղրիմի բռնազավթման դեպքում Ռուսաստանին կարող է սպառնալ չեչենական հակամարտության պես դեպքերի արյունալի զարգացում: Իսկ որոշ թաթար ծայրահեղականներ ռուս զինվորականներին, որոնք տեղակայվել են թերակղզում, սպառնում են ջիհադ՝ սրբազան պատերազմ հայտարարել:
12.03.2014 \ 12:58
Reads: 1766

ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հաղորդագրության փոխանցման վերաբերյալ առաջին մոտեցումներից մեկը առաջ է քաշվել քննադատական տեսությունների շարքում` Ստյուարտ Հոլի կողմից: Նա մատնանշել է, որ ցանկացած մեդիատեքստ հաղթահարում է որոշակի փուլեր` անցնելով աղբյուրից մինչև հասցեատեր ուղին:
11.03.2014 \ 00:51
Reads: 2921

ԻՆՉՔԱ՞Ն ԿՆՍՏԻ ՂՐԻՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՐԱ
Եթե Ղրիմը անցնի Ռուսաստանի իշխանության տակ, ապա վերջինս ստիպված կլինի հոգալ նաև թերակղզու բյուջեի մասին, որը ուկրաինական իշխանությունների համար տարեկան արժեր մոտ 1,1 միլիարդ դոլար:
10.03.2014 \ 13:59
Reads: 1554

ԻՆՉՈ՞Ւ ԱՄՆ-Ը ՉԻ ՀԱՂԹՈՒՄ ՍԻՐԻԱՅՈՒՄ
ԱՄՆ-ն ու նրա հովանավորյալները հաջողության
չեն հասնում Սիրիայում, որովհետև Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ ԱԽ
շրջանակներում բացառում են այս պատերազմում աշխարհի լավագույն օդուժի՝
ամերիկյանի ներգրավումը, որին կհետևեր ամերիկյան հատուկ նշանակության
թիմերի միջոցով ապստամբներին վերջնական հաղթանակին տանելը:
09.03.2014 \ 23:56
Reads: 2638

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏԵՍԱԿԵՏ. ՑԱՐԻՆ ԱՆՀՆԱՐ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ
Ամերիկյան ղեկավարության անհետևողականությունը և ԵՄ իշխանությունների անվճռականությունը Ուկրաինայի փրկության համար միջոցներ հատկացնելու գործում Պուտինի առաջ մեծ հնարավորություններով դռներ բացեցին:
03.03.2014 \ 17:08
Reads: 2006

ԲԱՔՈՒ-ԱԽԱԼՔԱԼԱԿ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ՝ ՄԵՌԵԼԱԾԻՆ ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանը շրջանցող տարածաշրջանային հերթական նախագիծը, որը միաժամանակ տնտեսական լրացուցիչ մեկուսացում էր մեր երկրի համար, 3 տարուց ավելի իրականություն չի դառնում: Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթգիծը 2007-ին Նոր մետաքսի ճանապարհ էր անվանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահը դա համարում էր անփոխարինելի միջոց Հայաստանին ծնկի բերելու համար: 2010-ից հետո, սակայն, երկաթուղու շինարարությունը պարբերաբար դադարեցվում է տարբեր պատճառաբանություններով, ինչը վերլուծաբանների համոզմամբ, խոսում է նախագծի ձախողման մասին:
01.03.2014 \ 13:20
Reads: 5704

Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Չինական պաշտոնական հեռուստալիքները <<Մայդանի>> դեպքերին փորձում էին քիչ անդրադառնալ: Ցուցադրում էին փոքրիկ հավանքներ, հարցազրույցներ էին վերցնում ռուսական կողմնորոշում ունեցող քաղաքացիներից կամ քաղաքական գործիչներից, սակայն երբ <<Մայդանը>> <<պայթեց>>, նրանք էլ ավելի շատ են ուշադրություն դարձնում իրադարձությունների ընթացքին, անդրադառնում են ընդդիմության պահանջներին:
28.02.2014 \ 12:42
Reads: 2823

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԱԿԻՉ Է. ԱՌԱՋԻՆ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ
Իրանական իրադարձությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն Եվրոպայում, այլև հեռավոր Իրանում: Իսլամական Հանրապետության շատ քաղաքացիներ ձուգահեռներ են անցակացնում իրենց ներքին խնդիրների հետ՝ ուկրաինական ճգնաժամի մեջ տեսնելով արտաքին կոշտ քաղաքականության կողմանկիցների և երկիրը միջազգային շրջափակումից դուրս բերել ցանկացողների հակամարտությունը:
28.02.2014 \ 12:18
Reads: 1645

ԵԼԵՆԱ ՇՈՒՎԱԵՎԱ. ԱՊՐԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ, ԱՊՐԵԼ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Լրագրող, գրող Ելենա Շուվաևա Պետրոսյանը եղել է Տավուշի մարզի Բարեկամավան ու Բերքաբեր գյուղերում և պատմում է մերձսահմանային գոտու իրավիճակի, տարիներով թշնամու նշանառության տակ ապրող մարդկանց դժվարին կյանքի մասին:
21.02.2014 \ 16:07
Reads: 3215

ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԱԼԻ (ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ)
20.02.2014 \ 23:32
Reads: 4093
Լեռնային Ղարաբաղը վաղնջնական ադրբեջանական հող է: Ադրբեջանցիները այդ երկրամասում ապրել են դարերով, իսկ հայերը եկել են այդտեղ որպես հյուր…
Ռասիստական զառանցանքը՝ վերցրված Ադրբեջանի նախագահ Ալիևի` 2010թ. հունիսի 24-ին կայացած զինվորական զորավարժությունների մասնակիցների առաջ արտասանած ճառից:
ՄԱՅԴԱՆԸ ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻ ԴԵՄ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԱՌԻԹ ԷՐ
Ուկրաինայում վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները դարձել են միջազգային հանրության ակտիվ քննարկումների առարկա: Առաջին հայացքից, երբ Կիեվում սկսվեցին բողոքի ցույցերը, կարելի էր կարծել, թե դժգոհության պատճառը եվրոպական ասոցացման համաձայնագրի կնքումից հրաժարվելն ու այն անորոշ ժամանակով հետաձգելն է:
19.02.2014 \ 12:32
Reads: 1795

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆ. Ի՞ՆՉ ԿԱՆԻ «ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ»
Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման ժամանակաշրջանում Վրաստանի հարավն ամբողջությամբ ենթարկվեց թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիայի: Բաթումից մինչև Ջավախք և Մառնեուլ թուրքական ապրանքները խեղդում էին վրացական արտադրությունը, բենզինի և նավթի բիզնեսն էլ ադրբեջանցիների ձեռքում էր:
15.02.2014 \ 01:07
Reads: 2370

ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
Հետևաբար Ռուաստանը ևս շահագրգրռված է ստատուս-քվոյի պահպանման հարցում, ինչը պատմական այս ժամանակաշրջանում բխում է նրանց պետական շահերից: Ինչ վերաբերում է տարածաշրջանային տերություններ հանդիսացող Թուրքիային և Իրանին, որոնց դերակատարումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում բնականաբար նվազ է քան ԱՄՆ-ինը կամ Ռուսաստանինը, ապա գաղտնիք չէ, որ...
14.02.2014 \ 00:34
Reads: 3138

ԱՆԿԱՐԱՅԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ԵՎ ԲԱՔՎԻ ՓՐԿՕՂԱԿԸ
Ժնեւ 2-ի երկրորդ փուլի նախապատրաստությանն առընթեր թեժանում է տարածաշրջանում եւ հատկապես
Սիրիայում արմատավորված ծայրահեղ կրոնական խմբավորումների մաքրազտման օրակարգը:
12.02.2014 \ 16:08
Reads: 1574

Սիրիայում արմատավորված ծայրահեղ կրոնական խմբավորումների մաքրազտման օրակարգը:
ԱՆԿԱՐԱՅԻ ՁԵՌԱԳԻՐՆ ՈՒ ՕՋԱԼԱՆԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Քրդական աշխատավորական կուսակցության արգելափակված ղեկավար Աբդուլլաh Օջալանի նամակն ուղղված հայ ժողովրդին, պարզագույն բանաձեւումով խառը ուղերձներ է փոխանցում ընթերցողին:
05.02.2014 \ 22:23
Reads: 2201

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻՋԱՄՏՈՒՄ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ
Այս շաբաթ ՄԻԵԴ-ը լսելու է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը` քննության առնելով Մինաս Սարգսյանի բողոքն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, որով նա պնդում է, որ բռնի արտաքսվել է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր տանից, որը կործանվել էր 1992 թվականի հունիսին ադրբեջանական բանակի կողմից: Սարգսյանի գործն առաջին անգամ ներկայացվել է ՄԻԵԴ 2006 թվականի օգոստոսի 11-ին:
05.02.2014 \ 15:34
Reads: 1670

ՄՈՍԿՎԱՆ ԵՒ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ` ՈՃԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Այս տարվա հունվարի 23-ին Միացյալ Նահանգների իշխանությունները արցախյան հակամարտության կողմերին կոչ էին արել զերծ մնալ բռնություններից եւ կենտրոնանալ հակամարտության խաղաղ լուծման ջանքերի վրա:
04.02.2014 \ 17:18
Reads: 1693

ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՃԱՆԱՉԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Եթե Սիրիայի խորհրդարանի խոսնակի 2001 թվականի հայտարարությունը եղել է մի անկեղծ ու սրտառուչ ուղերձ, ապա նույնը չի կարելի ասել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Ասադի խոսքերի մասին, որի գլխավոր նպատակն էր խստորեն դատապարտել թուրքական կառավարության թշնամական գործողություններն ընդդեմ սիրիական վարչակարգի: Հայտնի է, որ Թուրքիան մեծ դեր է խաղացել նախագահ Ասադին տապալելու միջազգային համատեղ ջանքերում՝ ուղարկելով զինամթերք և ապահովելով օտարերկրյա արմատական իսլամիստ գրոհայինների ներթափանցումը Սիրիա:
30.01.2014 \ 15:57
Reads: 2393
