ԹԱԹԱՐՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՋԻՀԱԴ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
![]() Ղրիմի գերագույն ռադայի նախկին անդամ Ջեմիլովը նաև նշել է, որ իրենց շարքերում կան Սիրիայում ընդդիմության կազմում կռված վահաբիստներ, սալաֆիականներ, իսլամիստներ, որոնք հայտարարել են, որ իրենց հող է ներխուժել թշնամին՝ ռուսը, և իրենք պատրաստ են ամեն ինչի՝ իրենց հողը պաշպանելու համար: Թերակղզում ռուսական զորքերի հաստատվելուց հետո լարված իրավիճակ է ստեղծվել, որը մեծացրել է միջհամայնքային լարվածությունը և սպառնում է զինված հակամարտության վերածվել: Ռուսաստանն այստեղ ամենահզոր դիմադրությանը հանդիպում է և դեռ կհանդիպի թաթարների կողմից, որոնք կազմում են Ղրիմի բնակչության 12 տոկոսը՝ 280 հազար մարդ: Ռուսաստանի համար ևս մեկ հնարավոր սպառնալիք կարող է լինել հակամարտության տարածումը, ինչպես եղավ 2000-ական թվականներին, երբ օտար պետությունների իսլամիստ ծայրահեղական քաղաքացիները ռուսների դեմ մարտնչելու համար եկել էին Չեչնիա: Այս պարագայում թաթարները արդեն կապեր են հաստատել տարբեր իսլամիստական խմբավորումների հետ, որոնք հանուն գաղափարի պատրաստ են կռվել ցանկացած թշնամու դեմ: Թաթարների մոտ թարմ են հիշողությունները ստալինյան բռնապետության ժամանակաշրջանից, երբ խորհրդային առաջնորդը հրամայեց Ղրիմից արտաքսել բոլոր թաթարներին՝ նրանց մեղադրելով հիտլերյան կոալիցիայի հետ համագործակցության մեջ: Այժմ թաթարների առաջնորդների մեջ նույնպիսի մտավախություն կա, որոնք ՌԴ նախագահ Պուտինի մեջ էլ են տեսնում նմանատիպ ցանկություն: <<Պուտինին պետք է միայն հողը, բնակիչների մասին նա չի մտածում>>,- հայտնել է թաթար 79-ամյա մի բնակչուհի, որը տեղահանության ամբողջ դժվարություններն իր վրա զգացել է: Ջեմիլևի խոսքերով, Ղրիմի նոր իշխանությունները փորձում են թաթարներին համոզել, որ նրանք կարիք չունեն վախենալ Ռուսաստանից: Թաթարական համայնքին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոնը, երեք նախարարական աթոռ և իրենց հասարակական կազմակերպությունների գրանցում ու ճանաչում: Սակայն Ղրիմի թաթարները չեն շտապում ստորագրել փաստաթուղթ այն իշխանությունների հետ, որոնք թաթարների կարծիքով խամաճիկային են և ենթարկվում են Ռուսաստանին, կարծելով, որ եթե այսօր ստորագրեն, վաղը կարող է ամեն ինչ փոխվել և գրոշի արժեք չունենալ: ԱՂԲՅՈՒՐԸ՝ ft.com | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1767 reads | 12.03.2014
| |