![]() Սխալ քաղաքականության հիմքը դրել է նախագահ Բուշը, երբ նա ասաց,
որ տեսել է Պուտինի հոգին, և նրան կարելի է վստահել: Բայց հիմա արդեն չափազանց ուշ է փրկել
Ուկրաինան, որը, ամենայն հավանականությամբ,
կբաժանվի: Հիմա ԱՄՆ իշխանությունները պետք է գիտակցեն, որ Ռուսաստանի հետ անհնար է
երկխոսության մեջ մտնել և հարաբերություների մեջ
վերաբեռնավորում կատարել: Սկզբունքորեն անհնար չէ, ուղղակի դաշնակիցներ փախցնելու
քաղաքականությունն է ստիպում կերպարանափոխվել: Պուտինը դեռ տարիներ առաջ էր նշում, որ ԽՍՀՄ փլուզումը համեմատում
է դարի մեծագույն աղետի հետ, իսկ վերլուծաբաններն ավելացնում էին, որ նա ամեն ինչ կանի
այդ կայսրությունը վերականգնելու համար: Ամերիկյան ղեկավարության անհետևողականությունը և ԵՄ իշխանությունների
անվճռականությունը Ուկրաինայի փրկության համար միջոցներ հատկացնելու գործում Պուտինի
առաջ մեծ հնարավորություններով դռներ բացեցին: Հիմա արդեն հարցը ավելի խորն
է դրված. կբավավարվի՞ արդյոք Պուտինը
Ղրիմով, թե իր զորքերը առաջ կտանի արևելք, որտեղ մեծամասնություն է կազմում
ռուսական ծագում ունեցող բնակչությունը: ԱՄՆ-ը և Եվորպական Միությունը միասին վերցրած շատ անգամ ավելի
ուժեղ են, քան Ռուսաստանը, նրանք կարող են տնտեսական կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի
նկատմամբ: Այդ պարագայում կավելանա միջազգային լարվածությունը և Սառը պատերազմի շունչը
արդեն զգալի կլինի: Սակայն թե ի՞նչ քաղաքականություն կկիրառի Արևմուտքը Ռուսաստանի
նկատմամբ և ի՞նչ պատժամիջոցներ, այս պարագայում Ուկրաինայի համար այդքան էլ կարևոր
չէ, քանի որ Ուկրաինայի մասնատման գործընթացն արդեն սկսվել է. ռումբ՝ ժամացույցի մեխանիզմով,
որն ամեն վայրկյան կարող է պայթել: Հարցն այստեղ այլ է՝ վերջնական ի՞նչ տեսք կունենա
քարտեզը, երբ կողմերից ամեն մեկը, ինչպես նաև Կիևի կենտրանական իշխանությունը, պոկի
այն, ինչ հնարավոր է: Աղբյուրը՝ lastampa.it | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2007 reads | 03.03.2014
| |