ԻՆՉՔԱ՞Ն ԿՆՍՏԻ ՂՐԻՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՐԱ
![]() Չնայած Ղրիմը համարվում է հանգստի մեծ պահանջարկ ունեցող վայր, այնուամենայնիվ այն ունակ չէ ամբողջովին հոգալ իր ծախսերը, իսկ միայն այս տարի ազգային բյուջեից վերցրել է մոտ 320 միլիոն դոլար: Եվ, հաշվի առնելով, որ մարտի 16-ին պետք է տեղի ունենա հանրաքվե, որտեղ Ղրիմի բնակչությունը որոշելու է, արդյոք մնալ Ուկրաինայի կազմի մեջ թե միանալ Ռուսաստանին, ապա հարց է առաջանում, թե առաջիկայում այդ միջոցները որտեղից են գալու: Թերակղզու հանկարծակի ռազմականացումը ավելի կխորացնի իրավիճակը, քանի որ փողոցներում շրջող մետ 6000 զինվորականները, դրան գումարած ինքնապաշտպանական ուժերը ամենայն հավանականությամբ կվախեցնեն Ղրիմ այցելող տարեկան մոտ 6 միլիոն զբոսաշրջիկների: Զբոսաշրջիկների մեծ մասը գալիս է Ուկրաինայի ցամաքային շրջաններ, իսկ եթե Ղրիմը անջատվի, նրանց թիվը զգալիորեն կնվազի: Արսեն Յացենյուկը արդեն հայտարարել է, որ այս տարի այլևս ոչ մի օգուտ պետք չէ ակնկալել զբոսաշրջությունից: Բացի այդ, ուկրաինական կենտրոնական իշխանությունների վրա դրված էր Ղրիմի բնակչությանը թոշակներ վճարելու պարտականությունը, որը, էլի, թերակզղու հնարավոր անջատման դեպքում Ռուսաստանն է ապահովելու: Դեռ հայտնի չէ, թե ինչպես է պատրաստվում Մոսկվան լուծել այս խնդիրը, այն դեպքում, երբ այս տարի ռուսներիս սպասվում է 9 միլիարդ դոլարի պակասորդ: ՌԴ ֆիննախարարությունը հրաժարվել է մեկնաբանել այս փաստը: Բացի այդ, Կրեմլը նաև հսկայական գումարներ է ծախսում Հյուսիսային Կովկասի անհանգիստ շրջանների վրա: Այս պահին Ղրիմը անհրաժեշտություն ունի իր ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու մեջ, որը տեղական իշխանությունների հաշվարկներով կազմում է մոտ 3 միլիարդ դոլար: Թերակղզում չկա նաև սեփական խմելու ջրի աղբյուր և էլեկտրաէներգիա, որը նույնպես գալիս է Ուկրաինայի ցամաքային շրջաններից:
Այս բոլոր հարցերը լուծելու համար Ռուսաստանը ներկա պահին քիչ միջոցներ ունի: Իսկ Ղրիմը Ռուսաստանին այդ ամենի փոխարեն դժվար կարողանա ինչ-որ բան առաջարկել, բացի մի փունջ մեծ խնդիրներից: Ռուսական իշխանությունները որոշում կայացնելուց առաջ պետք է բոլոր հանգամանքները ծանրութեթև անեն՝ համոզվելու համար՝ արդյոք կարող են մարսել այդ ամենը: ԱՂԲՅՈՒՐԸ՝ online.wsj.com | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1555 reads | 10.03.2014
| |