ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՑ ԽԱՂԱՔԱՐՏԵՐՈՎ
Պարտությունը Սալամիսում շատ թանկ նստեց արքայից արքա Քսերքսեսի վրա: Բոլորի և, ամենասարսափելին, իր` աշխարհի տիրակալի աչքի առաջ պարսկական նավատորմը գրեթե ամբողջովին ոչնչացավ: Դա հոգեբանական այնպիսի հարված էր, որը նա, չնայած իր ամուր խառնվածքին, ի վիճակի չէր տանել:
13.05.2014 \ 01:13
Reads: 2355

ԹՈՒՅԼԵՐԸ ՉԵՆ ՆԵՐՈՒՄ. ՆԵՐՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՈՒԺԵՂՆԵՐԸ
Վիրավորանքից ազատվելու հոգեբանական այս տեխնիկան օգտագործվում է շատ վաղուց, այն բավական հեշտ է կիրառության մեջ: Վերցնում եք թուղթ և գրիչ, վրան գրում այն բոլոր խոսքերը, բացասական մտքերը, որոնք ուղղված են ձեզ վիրավորանք հասցրած անձին: Արդյունքը նկատելի կլինի աստիճանաբար, սկզբում ենթագիտակցությունից դուրս կհանեք, բոլոր այն վիրավորանքները, որոնք համեմատաբար թարմ են և աննշան:
12.05.2014 \ 14:20
Reads: 4580

ՀԱՅՐԻԿԻ ԼՈՒՍԱՄՈՒՏԸ ՀԱՎԵՐԺ ՓԱԿՎԵՑ...
Իմ կյանքում Օհան հայրիկի մահը միակն էր, որը կարծես թե թեթևացած սրտով ու հոգու հանգստությամբ ընկալեցի։ Մարդն իր երազին հասավ, տա Աստված, որ նրա հոգին էլ գնա մեզ անհայտ մի այլ աշխարհ, ուր Հայրենիք չկա…
12.05.2014 \ 13:23
Reads: 1918

III. ՀՄԱՅՔԸ ԲՆԱԾԻ՞Ն Է, ԹԵ՞ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ. ՀՄԱՅՔ-ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հմայքի` ժառանգական, բիոքիմիական կամ տիեզերական ծագման վերաբերյալ գիտական բանավեճերն սկսվել են շատ վաղուց և շարունակում են ցայսօր: Գոյություն ունի Մորենոյի տեսությունը, համաձայն որի` հմայքը ծնվում է մարդու հետ` օժտելով նրան հուզականության խորհրդավոր մասնիկներով (‹‹tele››-ներ), որոնք էլ, ըստ հոգեբանի, ձգում են մարդկանց դեպի համակրելի անձնավորություն կամ վանում են նրանից:
10.05.2014 \ 02:24
Reads: 6627

ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՂՔԻՆ ԽԱՂԱՍԵՂԱՆԻՆ Է ԴՐՎՈՒՄ ԱՐՑԱԽԸ
Միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հայտարարություն արեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, այս դեպքում, սակայն, Ուկրաինայի արևելյան շրջանների առումով: Այն, ինչի համար Ուկրաինայում պայքարում է ռուսական կողմը, նման սցենարով Արևմուտքը ճակատ է բացում մեր տարածաշրջանում: Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին կանխատեսում է ուկրաինական դեպքերի կրկնություն, որպեսզի արդարացվի առևտրի ելքը:
10.05.2014 \ 02:09
Reads: 3000

ՆՈՐ ՕՍՏՊՈԼԻՏԻԿ՝ ԵՄ-ՈՒԿՐԱԻՆԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ: ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆ
Ռուս վերլուծաբանները կարծում են, որ ԵՄ-ն չի կարող կոշտ ուժի դիրքերից հակամարտել ՌԴ-ի հետ, քանի որ ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունը կախված է ՌԴ-ից եկող գազից ու նավթից: Իրավիճակը կտրուկ կարող է փոխվել 2019-ին, երբ ադրբեջանական գազը Շահ-Դենիզից Վրաստանի ու Թուրքիայի տարածքով կառաքվի ԵՄ: Ըստ 2013-ին կնքված ԵՄ-Ադրբեջան պայմանագրի՝ գազամուղի ամբողջ ծախսը պետք է կատարի Եվրոպական կողմը:
06.05.2014 \ 01:19
Reads: 3778

ՆԱԽ ՈՒՂԵՂՆԵՐԻ, ԱՊԱ ՄԿԱՆՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏ ՍԱԼԱՄԻՍՈՒՄ
Բարձր կառուցվածք ունեցող պարսկական նավերը ճոճվեցին և աստիճանաբար փոխեցին իրենց դիրքը: Դա միանգամայն հեշտացրեց հունական ռազմանավերի ճակատային հարվածի և նավաճանկման հնարավորությունները: Այդ երկու մարտաձևում էլ աթենացիներն իրենց հավասարը չունեին: Եվ Թեմիստոկլեսը հելլեներին տարավ հարձակման: Ճակատամարտը նման էր միակողմանի կոտորածի:
06.05.2014 \ 00:57
Reads: 2585

ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿԻ. «ՍԻՍՏԵՄԻ» ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
Ստանիսլավսկին այս վիճակը բնութագրում է պատկե- րավոր մի համեմատությամբ: Կրկեսում ձիավարժ ձեռնածուն պահում է իր հավասարակշռությունը շրջանագծով վազող նժույգի թամբին և միաժամանակ ճակատին պահում է ձողը, ձողի ծայրին պտտվող ափսեն, իսկ ձեռքերով գցում-բռնում, բռնում-գցում հինգ-վեց գնդակ:
04.05.2014 \ 23:00
Reads: 2598

II. ԱՍՏՎԱԾՆԵՐԻ, ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՌՔԵՐԻ ՀՄԱՅՔԸ
04.05.2014 \ 02:25
Reads: 2539
…Երբ Ֆրանսիական հեղափոխության բոցաշունչ առաջնորդներից մեկը` մոլի յակոբինցի Մաքսիմիլիան Ռոբեսպիերը, կառափնարան էր ուղարկում Լյուդովիկոս XVI-ին, թագուհուն` Մարի Անտուանետին, և ժիրոնդիստներին, ժողովուրդը հիացած ծափահարում և ողջունում էր նրան: Իսկ երբ Տերմիդորից հետո Ռոբեսպիերը մի քանի ձայնի տարբերությամբ դուրս մնաց քաղաքականությունից և կորցրեց իշխելու լծակները, նրան գլխատեցին: Եվ այդ նույն ամբոխը երեկվա սիրված հերոսին հայհոյանքով, նզովքներով և լուտանքներով ուղեցեց դեպի գելիոտին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
03.05.2014 \ 01:18
Reads: 3580
Հայաստանը կոչված է լինելու կապող օղակ Արևմուտքի և Արևելքի միջև: Այդ` ի վերուստ տրված առաքելությունը կարևորվում է այն բուռն քաղաքական բանավեճերի շրջանակներում, որոնք տեղի են ունենում հանրապետությունում` կապված Մաքսային միության և Ասոցացաման համաձայնագրի հետ: Իմ խորին համոզմամբ, հայկական դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի այդ երկու կառույցներն այստեղ համատեղելու համար:
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)

Վտանգն ամբողջապես ընկալելուն մեզ միշտ խանգարել է այն թվացումը, թե նահանջի տեղ ունենք և անընդհատ զիջելով կամ կորցնելով էլի կհասնենք ապահով մի հանգրվանի, ուր կարող ենք գոնե մեր ազգային կյանքը կազմակերպել, այն է՝ ունենալ դպրոց ու եկեղեցի, համախմբվել վերջինիս շուրջ (իմա՝ ներքո) և պահպանել ազգային ինքնությունը: Բայց զգաստացնող փաստ չէ՞, որ վերջին տասնամյակում զանգվածային արտագաղթն անգամ ոչ մի նոր գաղութ չձևավորեց. տարբեր երկրներում հայերի թիվը կտրուկ ավելացավ, բայց ներքին կառույցներ ունեցող հավաքականություններ չստեղծվեցին:
03.05.2014 \ 00:51
Reads: 2759


ԱՇԽԱՐՀԸ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՆ ԽԵԼԱՑԻ, ԻՀԱՐԿԵ, ՆԱԵՎ ՀՄԱՅԻՉ ԿԱՆԱՅՔ. ՄԱՏԱ ՀԱՐԻ (ՖԻԼՄ)
Կարծում եմ` լրտեսական գործունեությամբ Մատա Հարին զգալի վնասներ չի հասցրել: Նրան մահապատժի ենթարկելու հավանական պատճառը հետևանքն էր այն կապի, որ գոյություն ուներ կուրտիզանուհու և ֆրանսիական քաղաքական և ռազմական էլիտայի միջև. այս փաստը կարող էր վտանգ լինել շատ հայտնի մարդկանց հեղինակության համար. եկեք չմոռանանք, որ կանայք երբեք չեն փայլել իրենց գաղտնապահությամբ: Հարկավոր էր նրան շուտափույթ վերացնել:
01.05.2014 \ 12:45
Reads: 5410

ԹԵՐՄՈՊԻԼԵՆ ՄԵՐ ԱՉՔԵՐՈՎ
Այս հերոսապատումի մասին գրելիս Պլուտարքոսն ասել է. "Լեոնիդասը հրամայեց իր զինվորներին նախաճաշել և հայտարարեց, որ նրանք կճաշեն Հադեսում”: Այսինքն` անդրշիրիմյան աշխարհում: Թագավորը հանգիստ հայտնում է, որ գնում են մեռնելու: Ըստ էության՝ 300 սպարտացիներն առանց այլևայլի հանդես են գալիս որպես մահապարտներ, միանգամայն գիտակցաբար` սպարտական դաստիարակության և հոգեկերտվածքի (մենտալիտետ) համաձայն:
30.04.2014 \ 18:56
Reads: 6775

ՎԱԽ ԿՅԱՆՔԻՑ ԿԱՄ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ
Ժամանակին Ժան Պոլ Սարտրը, և ոչ միայն նա, այլև էքզիստենցիալ փիլիսոփայության շատ ներկայացուցիչներ կարծում էին, որ կյանքի իմաստի բացահայտումը հնարավոր է միայն մահվան պահին, Անտոն Չեխովը դեմ էր նման տեսակետին, կարծելով, որ կյանքի իմաստը հենց պայքարի մեջ է: Որոշ հեղինակներ, ինչպես Լև Տոլստոյը, կարծում էին, որ կյանքի իմաստի որոնման և կյանքից վախի հաղթահարման լիարժեք հնարավորություն է ընձեռնում կրոնը, քանի որ այն կյանքին այնպիսի իմաստ է տալիս, որը չի կորչում անգամ մահվան գաղափարի դեպքում:
29.04.2014 \ 01:30
Reads: 6936
