ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՈՂՔԻՆ ԽԱՂԱՍԵՂԱՆԻՆ Է ԴՐՎՈՒՄ ԱՐՑԱԽԸ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում Լեռնային Ղարաբաղի մասին զեկույց կարդալիս ամերիկացի համանախագահը, որի առաքելությունը հակամարտության լուծման՝ բոլոր կողմերի համար շահեկան տարբերակ գտնելն է, հայտարարում է՝ կան 6 կետեր, որոնց կատարման դեպքում կհաշտվեն հայերն ու ադրբեջանցիները: Տխրահռչակ Մադրիդյան սկզբունքների քիչ փոխված, բայց ավելի ադրբեջանամետ տեսք ստացած 6 կետերը թվարկելուց առաջ Ջեյմս Ուորլիքը շեշտում է՝ Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել եւ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի: «Նախկին ԼՂԻՄ սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ եւ ինքնակառավարում: Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը»: ![]() Սա ամերիկացի դիվանագետի խոսքի հիմնական մասն է: Հայաստանում ԱՄՆ դիվանագիտության ղեկավար Ջոն Հեֆերնը պարզաբանեց՝ Ուորլիքը նպատակ ունի նոր լիցք հաղորդել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, բացի այդ, ԱՄՆ-ը հատուկ քաղաքականություն է տանում Լեռնային Ղարաբաղի և նրա սահմանամերձ շրջանների տարբերակման ուղղությամբ: Դրանք տարբեր տարածքներ են և պետք է ունենան տարբեր լուծումներ: Ասել է թե ամերիկյան դիվանագիտությունը ձգտում է հայ-ադրբեջանական հակամարտությունը բաժանլ մասերի և այդկերպ գտնել լուծման տարբերակներ: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ առաջարկները չեն փոխվել և իրեն ձեռնտու չեն, Հայաստանը պաշտոնապես լռում է, փոխարենը չուշացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատասխանը ՝ սա մեկ խնդիր է և ունի մեկ լուծման տարբերակ: ![]() Հենց արցախցիների ակնարկած սակարկությունն էլ մտահոգություն է առաջացրել հատկապես Հայաստամի քաղաքական դաշտում: Տարբեր կուսակցությունների տարածած հայտարարություններում համոզմունք կա, որ տեղի է ունենում աշխարհաքաղաքական առևտուր, իսկ սեղանին դրված խաղաթղթերից մեկը հայկական երկրորդ հանրապետությունն է: Ինչո՞ւ Շուշիի ազատագրման 22-ամյակին որոշվեց հայտարարել Արցախը հանձնելու ցանկության մասին, գուցե դա անուղղակի կապ ունի ուկրաինական հակամարտությա՞ն հետ: Ջեմս Ուորլիքի հայտարարության վերջին՝ վեցերորդ կետը ներառում է առևտրի տարրեր: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»: ![]() | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
3000 reads | 10.05.2014
| |