ԹՈՒՅԼԵՐԸ ՉԵՆ ՆԵՐՈՒՄ. ՆԵՐՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՈՒԺԵՂՆԵՐԸ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ Կա մի տհաճ զգացողություն, որը դրսևորվում է անորոշության, տխրության, լարվածության ձևով: Թվում է, թե այն չունի սկիզբ. չկան նման զգացողություն հարուցող պատճառներ, հիմքեր, սակայն փաստ է, որ այն կա և որ ամենավտանգավորն է՝ աստիճանաբար սկսում է դրսևորվել ֆիզիոլոգիական մակարդակում՝ վերածվելով անքնության, գլխացավերի, ախորժակի բացակայության և այլ տարաբնույթ խնդիրների: Նման զգացողության առաջացման պատճառ կարող է լինել վիրավորանքը: Լինում են կյանքում այնպիսի իրավիճակներ, երբ վիրավորանքը փորձում ես «կուլ տալ», հանդուրժել՝ մոռանալով, սակայն, որ դրա համը դեռ երկար ժամանակ պահպանվելու է՝ քայքայելով հոգեկան անդորրը: Լավագույն դեղամիջոցը վիրավորանքի դեմ՝ ներելն է, քանի որ որևէ մեկին ներելիս, մարդն ունենում է թեթևության, ինքնավստահության զգացողություն, բացի այդ, կարելի է նաև նկատել, որ ներման արդյունքում անձի մոտ տեղի է ունենում ինքնագնահատականի կտրուկ բարձրացում: Իսկ ներելու համար պետք է անդրադառնալ վիրավորանքի առաջացման պատճառներին: Դրանք կարող են լինել շատ տարբեր, սակայն գրեթե բոլորի հիմքում ընկած է միևնույն պատճառը. մենք վիրավորվում ենք մեզ շրջապատողներից այն պատճառով, որ նրանք նման չեն մեզ…չեն վարվում այնպես, ինչպես մենք կվարվեինք, չեն խոսում այնպես, ինչպես, մենք կցանկանայինք և այլն: Եվ միթե՞ արդարացված է այս վիրավորանքը, անշուշտ ոչ, այնպես, ինչպես մենք ինքներս չենք կարող ամեն բան անել այնպես, ինչպես ուրիշներն են ցանկանում, այդպես էլ նրանք չեն կարող լինել այնպիսին, ինչպիսին մենք ենք ցանկանում: Այս ամենը գիտակցելով՝ կարելի է հեշտությամբ ներել բոլոր նրանց, ովքեր նման չեն մեզ` լավ հասկանալով, որ ներելով նրանց` ազատություն ենք շնորհում ինքներս մեզ: Վիրավորանքից ազատվելու հոգեբանական այս տեխնիկան օգտագործվում է շատ վաղուց, այն բավական հեշտ է կիրառության մեջ: Վերցնում եք թուղթ և գրիչ, վրան գրում այն բոլոր խոսքերը, բացասական մտքերը, որոնք ուղղված են ձեզ վիրավորանք հասցրած անձին: Արդյունքը նկատելի կլինի աստիճանաբար, սկզբում ենթագիտակցությունից դուրս կհանեք, բոլոր այն վիրավորանքները, որոնք համեմատաբար թարմ են և աննշան: Հետագայում արդեն հիշողության միջոցով կազատվեք այն բոլոր վիրավորանքներից, որոնք կուտակվել են երկար տարիների ընթացքում: Ֆրիդրիխ Նիցշեն ասում էր, որ ներելով՝ մարդիկ ցույց են տալիս իրենց թուլությունը, իրենց՝ սեփական իրավունքները պաշտպանել կարողանալու անկարողությունը, սակայն, համաձայնեք, որ վիրավորանքի նման բացասական և ուժգին զգացողությունից կարող են ազատվել միայն ուժեղ մարդիկ: | |
| ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
| 4585 reads | 12.05.2014
| |

ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
Կա մի տհաճ զգացողություն, որը դրսևորվում է անորոշության, տխրության, լարվածության ձևով: Թվում է, թե այն չունի սկիզբ. չկան նման զգացողություն հարուցող պատճառներ, հիմքեր, սակայն փաստ է, որ այն կա և որ ամենավտանգավորն է՝ աստիճանաբար սկսում է դրսևորվել ֆիզիոլոգիական մակարդակում՝ վերածվելով անքնության, գլխացավերի, ախորժակի բացակայության և այլ տարաբնույթ խնդիրների:
Վիրավորանքից ազատվելու հոգեբանական այս տեխնիկան օգտագործվում է շատ վաղուց, այն բավական հեշտ է կիրառության մեջ: Վերցնում եք թուղթ և գրիչ, վրան գրում այն բոլոր խոսքերը, բացասական մտքերը, որոնք ուղղված են ձեզ վիրավորանք հասցրած անձին: Արդյունքը նկատելի կլինի աստիճանաբար, սկզբում ենթագիտակցությունից դուրս կհանեք, բոլոր այն վիրավորանքները, որոնք համեմատաբար թարմ են և աննշան: Հետագայում արդեն հիշողության միջոցով կազատվեք այն բոլոր վիրավորանքներից, որոնք կուտակվել են երկար տարիների ընթացքում: 

