II. ԱՍՏՎԱԾՆԵՐԻ, ՀԵՐՈՍՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՌՔԵՐԻ ՀՄԱՅՔԸ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Աստվածները, հերոսները և դավանանքները որպես կանոն ներշնչում են, հմայում են և չեն վիճարկվում: Սակայն անգամ նրանց հմայքը շատ անգամ կախված է հաջողությունից կամ ժողովրդական լեզվով ասած, բախտից (fortuna): Եվ եթե ‹‹fortuna››-ն երես է թեքում հերոսից, ապա նա մեկ օրից մյուսը վերածվում է հակահերոսի:…Երբ Ֆրանսիական հեղափոխության բոցաշունչ առաջնորդներից մեկը` մոլի յակոբինցի Մաքսիմիլիան Ռոբեսպիերը, կառափնարան էր ուղարկում Լյուդովիկոս XVI-ին, թագուհուն` Մարի Անտուանետին, և ժիրոնդիստներին, ժողովուրդը հիացած ծափահարում և ողջունում էր նրան: Իսկ երբ Տերմիդորից հետո Ռոբեսպիերը մի քանի ձայնի տարբերությամբ դուրս մնաց քաղաքականությունից և կորցրեց իշխելու լծակները, նրան գլխատեցին: Եվ այդ նույն ամբոխը երեկվա սիրված հերոսին հայհոյանքով, նզովքներով և լուտանքներով ուղեկցեց դեպի գելիոտին: Մարդիկ նույն եռանդով և մոլեգնությամբ են ջարդում իրենց կուռքերին, ինչ եռանդով որ երկրպագել են նրանց: ![]() Ասվածի դասական օրինակը ‹‹ժողովուրդների հայր›› Իոսիֆ Ստալինի մոնումենտի ճակատագիրն է Երևանում: Այն բարձրացվեց Հաղթանակի զբոսայգում` անհատի պաշտամունքի ծաղկման գագաթնակետին` 1950 թվականին: Մոնումենտը, որը Սերգեյ Մերկուրովի լավագույն գործերից մեկն էր, աշխարհում ամենաբարձրն էր` 17 մետր: (Օտարին փառաբանելու գործում մենք անմրցելի ենք): Բրոնզե Ստալինն իր բարձունքից հսկում էր ողջ քաղաքին: Երևանում այդ ժամանակ լեգենդ էր շրջանառվում այն մասին, թե առաջնորդը ինքնաթիռով եկել` պտտվել է մոնումենտի գլխին, շատ հավանել է այն ու վերադարձել Կրեմլ: Հավանբար, այն ժամանակվա ‹‹փիառչիկները›› նման անհեթեթություն էին ասպարեզ նետել` հայ ժողովրդի սերը բռնակալի նկատմամբ էլ ավելի ամրապնդելու նպատակով: Իսկ երեք տարի հետո մոնումենտի շուրջը փռեցին մի քանի շերտ անվադողեր, մոտեցրին տանկերը, պողպատե չորս օղապարան նետեցին վիզը և վայր գլորեցին պատվանդանից: Վերջ: Կուռքը վերացավ, սերն ու հմայնքն էլ հետը: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... | |
| ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ | |
| 2543 reads | 04.05.2014
| |


Աստվածները, հերոսները և դավանանքները որպես կանոն ներշնչում են, հմայում են և չեն վիճարկվում: Սակայն անգամ նրանց հմայքը շատ անգամ կախված է հաջողությունից կամ ժողովրդական լեզվով ասած, բախտից (fortuna): Եվ եթե ‹‹fortuna››-ն երես է թեքում հերոսից, ապա նա մեկ օրից մյուսը վերածվում է հակահերոսի:


