ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ (ՄԱՍ ԱՌԱՋԻՆ)
27.04.2014 \ 00:36 Reads: 10686
Արդյո՞ք սա է եղել մեր գերագույն նպատակը որպես ժողովուրդ: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ նման կենսագրություն ունեցանք: Ինչո՞ւ տարածաշրջանում էթնիկական մեծ ամբողջություն լինելով՝ աստիճանաբար ահավոր անկում ապրեցինք: Եկեղեցին իրեն հեռու է պահում այսօրինակ հարցերից: Նա ապրում է փակ կյանքով: Հարցերին պատասխանողը պիտի լինենք մենք, որ ժողովուրդ ենք կազմում:
I. ՀՄԱՅՔ. ՀՄԱՅԻՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԸ, ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՆՇՈՒՆՉ ԱՌԱՐԿՆԵՐԸ ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆՆՆԵՐԸ
25.04.2014 \ 02:25 Reads: 4813
Մեկ այլ օրինակ` Կազիմիր Մալևիչի ‹‹Սև քառակուսին››: Այն, որ հեղինակը հանճարեղ նկարիչ է և հիմնել է ավանգարդիզմի նոր ուղղություն` սուպրեմատիզմը, կասկածից վեր է: Մինչդեռ 79,5 x 79,5 չափերով անշուք կտավի առաջ կանգնած այցելուների մեծ մասը, համոզված եմ, ոչինչ չի զգում և հասկանում: Սակայն հիացական բացականչություններն անպակաս են սրահում: Ինչո՞ւ: Որովհետև կտավն արդեն հարյուր տարի է` հմայքի անվիճելի առարկա է, և դա վերանայման ենթական չէ:
ՍՏԱԼԻՆԻ ԼՐՏԵՍՈՒՀԻ՞, ԹԵ՞ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
22.04.2014 \ 01:58 Reads: 4962
Մեր աշխարհը հայրիշխանական է: Այն գերիշխանության ու ենթակայության աշխարհ է: Անհիշելի ժամանակներից իշխողը միշտ էլ եղել է տղամարդը, ենթարկվողը` կինը: Հույն հանճարեղ փիլիսոփա Սոկրատեսը ժամանակին պնդում էր, որ կենդանի էակի համար երջանկություն է համարում երեք հանգամանք. որ մարդ է, ոչ թե անասուն, որ հույն է և տղամարդ, ոչ թե կին: Ի՞նչ արած, այդպիսին էր ժամանակին քաղաքակրթությունը:
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԵՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔՐԴՍՏԱՆ։ 1993 ԹՎԱԿԱՆ
19.04.2014 \ 02:37 Reads: 5862
Ըստ Հայաստանի նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի՝ Դեմիրելը մի քարտեզ հանեց և սկսեց բացատրել՝ «Սա Հայաստանն է, հայկական հող է, հարց չունենք: Սա Ղարաբաղն է, հայկական հող չէ, բայց այնտեղ հայեր են ապրում, վերցրեցիք Ղարաբաղը, դա էլ հասկացանք: Սա Լաչինն է, ձեր հողը չէ, ոչ էլ հայեր էին ապրում, վերցրեցիք, ասացիք՝ անվտանգության համար է, դա էլ հասկացանք: Քելբաջարի հետ ի՞նչ գործ ունեք»:
Ի՞ՆՉ Է ՍԱՐՍԱՆԳԻ ՋՐԱՄԲԱՐԸ ԵՎ Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՆՐԱ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ. ՀԱՅԱՑՔ ԼՂՀ-ԻՑ
17.04.2014 \ 23:15 Reads: 5732
Արցախի Մարտակերտի շրջանում Սարսանգի ջրամբարը կառուցվել է 1976-ին: 130մ հողե պատվար ունեցող հսկա այս ջրամբարում կա ավելի քան 600մլն խմ ջուր, որը սովետական տարիներին նախատեսված էր հիմնականում ադրբեջանաբնակ տարածքների ոռոգման համար, իսկ անկախության հռչակումից հետո ԼՂՀ-ն Սարսանգի ջուրն օգտագործում է ոչ միայն ոռոգման, այլև էներգետիկ նպատակներով:
ԷՄՊԱԹԻԱ (ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ) -ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
17.04.2014 \ 22:08 Reads: 6567
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ ընդհանրություններ և տարբերություններ գոյություն ունեն էմպաթիայի, կարեկցանքի և բարյացակամություն միջև: Սրանք երեքն էլ հաղորդակցության գործակիցներ են, սակայն բոլորն էլ տարբեր կատեգորիաներ են: Երբ կարեկցում ենք` խղճում ենք: Երբ բարյացակամ ենք` մաղթում ենք հաջողություն: Սակայն և՛ կարեկցանքը, և՛բարյացակամությունը ձե՛ր զգացմունքներն են:
ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ. ՔԵՍԱԲԸ ԴԱՐՁԱՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ՞, ԹԵ՞ ԲԱՇԱՐ ԱՍԱԴԻ ԶՈՀԸ
14.04.2014 \ 14:39 Reads: 3388
Թեպետ Քեսաբում բառի բուն իմաստով ցեղասպանություն չի կատարվել, բայց հայրենական պրոֆեսիոնալ դիվանագիտությունը պե՛տք է կարողանա օգտագործել Քեսաբի դեպքն իր բոլոր մանրամասնություններով հանդերձ՝ աշխարհի ուշադրությունը վերստի՛ն սևեռելու Հայկական հարցի վրա...
‹‹ԵՐԿԱԹՅԱ ԿԱՆՑԼԵՐԻ›› ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ (ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ)
05.04.2014 \ 21:58 Reads: 5777
Ռուսասատանը կկորցնի իր հզորությունը միայն մի դեպքում, երբ նրանից անջատեն Ուկրաինան, հակադրեն և միմյանց դեմ տրամադրեն միևնույն ազգի երկու ժողովուրդներին և դրդեն եղբորը սպանել եղբորը: Իսկ ի՞նչ է հարկավոր դրա համար: Անհրաժեշտ է միայն օգտվել դարերի ընթացքում անընդմեջ կիրառվող քաղաքականությունից` ազգային վերնախավի շրջանակներում գտնել և դաստիարակել դավաճաններ...
ԷՄՊԱԹԻԱ (ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ) -ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
05.04.2014 \ 00:40 Reads: 6361
Մարդկային ներաշխարհի նուրբ գիտակ Անդրե Մորուան ասում է. «Եթե մենք ուզում ենք, որ մեզ սիրեն, անհրաժեշտ է ուրիշների հետ խոսել ոչ թե այն մասին, թե ինչն է մեզ հետաքրքրում, այլ այն մասին, թե ինչն է նրանց հետաքրքրում»: Նշենք, որ էմպաթիայի օգտակար գործողության գործակիցը` EQ պակաս կարևոր չէ, քան ինտելեկտի օգտակար գործողության գործակիցը` IQ:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ. ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԲՈՂՈՔԻ ՏԵՔՍՏԸ
02.04.2014 \ 18:48 Reads: 1836
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանը վճռեց, որ շվեյցարական դատարանները խախտել էին Դողու Փերինչեքի` թուրքական աննշան մի կուսակցության ղեկավարի իրավունքները, որը 2005 թվականին մեկնել էր Շվեյցարիա՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու հատուկ դիտավորությամբ և տեսնելու, արդյոք շվեյցարական իշխանությունները հանդգնելու էին իրեն պատժել Ցեղասպանությունը «միջազգային սուտ» անվանելու համար:
ԷՄՊԱԹԻԱ (ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ) -ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
28.03.2014 \ 00:28 Reads: 14548

Էմպաթիայի մեխանիզմն սկսում է գործել այն ժամանակ, երբ անհատը թափանցելով ուրիշի զգացմունքերի մեջ, կարծես թե միաձուլվում, տարալուծվում է դրանցում:

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳՈՐԾԻՉ. ՋՈՆ ՔԵՐՐԻՆ ՉՈՒՆԻ ՄՇԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՒՆԻ ՄԻԱՅՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
27.03.2014 \ 12:58 Reads: 2006
Գլոբալիզացված աշխարհում յուրաքանչյուր հակամարտություն կապված է այլ հակամարտությունների հետ: Այն ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում արտացոլված է այլ տարածաշրջաններում: Տիերրի Մեյսանի կարծիքով Վաշինգտոնի ինքնագովություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ, այլ ուղղված են եվրոպացիներին իրենց եկամտի ամենամեծ աղբյուրից կտրելու դեմ: Իսկ Ժնևի բանակցային գործընթացի տապալմամբ հնարավորություն կընձեռվի թուլացնել Սաուդյան Արաբիային և կենտրոնանալ Պաղեստինի հարցի վրա:
ԷԴԻՏ ՊԻԱՖ. ՓԱՐԻԶՅԱՆ ՃՆՃՂՈՒԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԹՌԻՉՔԸ (ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ)
25.03.2014 \ 00:07 Reads: 4788
Ելույթներից մեկի ժամանակ, Պիաֆը ճամբարի ռազմագերիների հետ լուսանկարվելու ցանկություն հայտնեց: Նման մեծության խնդրանքը չէր կարող մերժվել գերմանական իշխանությունների կողմից: Նա դուրս եկավ ճամբարից 120 ֆրանսիացի ռազմագերիների հետ լուսանկարը ձեռքին, որը Փարիզ հասնելուն պես տարվեց ընդհատակյա արհեստանոց: Հաշված օրերի ընթացքում ստեղծվեցին հարյուր քսան կեղծ անձնագրեր:
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆՎԱՃՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՈՒԿՐԱԻՆԱ
24.03.2014 \ 22:29 Reads: 4057
Ուկրաինական դեպքերը տեղավորվում են Գերմանիա (ԵՄ)-Ռուսաստան նոր հակամարտությունում: Գաղտնիք չէ, որ Եվրամայդանի ղեկավարներից Կլիչկոն երկար տարիներ ապրել ու աշխատել է Գերմանիայում, լավ կապեր ունի գերմանացի քաղաքական գործիչների հետ, իսկ նրա ղեկավարած <<Ուդառ>> կուսակցությունը ֆինանսական օգնություն է ստանում Գերմանիայից:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔ. ՈՒՏՈ՞ՊԻԱ, ԹԵ՞ ԽԵԼԱՄԻՏ ԳԱՂԱՓԱՐ
22.03.2014 \ 00:07 Reads: 1726
Այն ժամանակ, երբ նոր սառը պատերազմի քամին արդեն փչում է, և Ուկրաինայում տիրող իրադարձությունների հետևանքով զինված հակամարտության ռիսկը մեծանում է, ռուս տնտեսագետները և գիտնականները եվրասիական տարածաշրջանում ենթակառուցվածքային, տնտեսական և մշակութային խաղաղ զարգացման նախագիծ են առաջարկում:
«ՄԱՅԴԱՆ-ՉԵՄՈԴԱՆ-ԻՍՐԱՅԵԼ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՐԵԱՆԵՐԸ»
19.03.2014 \ 22:46 Reads: 2057
Իսրայելի հրեաները իրենց հայրենակիցներին կոչեր են անում այլևս չհապաղել և փախչել խորտակվող նավից այնքան շուտ, որքան հնարավոր է:
ՆԱԽԱՆՁԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
17.03.2014 \ 12:22 Reads: 5046
Նախանձն առաջնային դրդապատճառ է գաղափարախոսական և ինֆորմացիոն աշխատանքներում: Խորհրդային դիվանագետներն ու հետախույզները գաղափարական հակառակորդների արտաքին և ներքին քաղաքականությունը Կենտրոն ներկայացնելիս հաճախ կոպիտ սխալներ էին անում, քանի որ, չնայած իրենց բարձր պրոֆեսիոնալիզմին, ենթագիտակցաբար, տուրք էին տալիս գենետիկորեն իրենց մեջ նստած նախանձի զգացողությանը` իրենցից լավ ապրող օտար գործընկեր-դիվանագետների նկատմամբ:
ԻՐԵՆ ՍԵՆԴԼԵՐԻ ԽԻԶԱԽ ՍԻՐՏԸ (ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ)
14.03.2014 \ 19:46 Reads: 4084
Ինչքա՞ն բարի գործեր կարող է անել անհատը, հատկապես երբ խոսքը վերաբերում է փոքրամարմին, փխրուն, բայց խիզախ կնոջը: Արդյո՞ք լսել եք Իրեն Սենդլերի մասին: Հավանաբար, ոչ: Նայե՛ք նրան և փորձե՛ք մտապահել, քանզի այս կնոջ սխրագործությունների շնորհիվ Երկրորդ Աշխարհամարտի տարիներին փրկվեց ավելի քան 2500 հրեա երեխա:
ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ)
14.03.2014 \ 11:36 Reads: 3825
Ինչո՞ւ ենք ասում, թե նախադեպը չունեցող դեպք է սա, եթե նույն Մանուելը Պարսկաստանից գալով Հռոմի պրոտեկտորատի տակ գտնվող Հայք և այնտեղից դուրս քշելով Վարազդատին (ըստ Բուզանդի)` երկիրը նախ հանձնում է պարսիկներին:
ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
28.02.2014 \ 20:16 Reads: 6217
Ակնհայտորեն տարբեր են այս երկու հատվածները, սակայն երկուսն էլ կարող են օգտակար լինել իսկությունը պարզելու համար, եթե դրանք համադրենք, ոչ թե հակադրենք: Այդ դեպքում կտեսնենք, որ Մանուելը, նախնական պայմանավորվածության կամ հրահանգի համաձայն, մշտապես իր բանակում պահվող Հայոց թագուհուն և նրա որդիներին տանում է Կարնո աշխարհ//Բարձր Հայք, որը Մծբինի պայմանագրից ի վեր հռոմեացիների ենթակայության տակ էր, և հանձնում Թեոդոս կայսրին:
ՆԱԽԱՆՁԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ. ԻՍԿԱԿԱՆ ԴԵՄՔԸ
16.02.2014 \ 12:55 Reads: 3167
Նախանձը մարդկության տարեկիցն է: Այն ուղեկցում է գիտակից մարդուն` Homo sapiens-ին (պրիմատների խմբի հոմինիդների ընտանիքից ներկայում ապրող միակ` մարդկային ցեղը), անհիշելի ժամանակներից: Նախանձի մասին հիշատակումների մենք հանդիպում ենք քաղաքակրթության առաջին իսկ վկայություններում` նույնքան այլանդակ, նույնքան զարհուրելի կերպարանքով, որքան հետագա հիշատակություններում:
ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ՀԻՆԳԵՐՈՐԴ)
10.02.2014 \ 22:47 Reads: 5315
Աղբյուրները որևէ տեղեկություն չեն հաղորդում, թե Սահակը ինչպես և որտեղ է ձեռնադրվել: Նրա գահակալության տարին համարվում է 387/8 թվականը, սակայն կարծում ենք, դա պարզապես հարմարեցված է Մեծ Հայքի բաժանման տարեթվին: Նա կարող էր ձեռնադրված լինել և՛ 387-ից առաջ, երբ պարսկական կողմի հետ տարվող բանակցությունների շրջանում նրան նախապատրաստում էին, և՛ 387-ից հետո, երբ արդեն հարցը քաղաքականապես լուծված էր:
ԹԵ ԻՆՉՈՒ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՂԱՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ 387 ԹՎԱԿԱՆԻՆ (ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ)
28.01.2014 \ 13:34 Reads: 5078
Այն, որ Հայոց թագավորը ոչինչ էր եկեղեցու և եկեղեցասեր իշխանների համար, չի թաքցնում Բուզանդը: Նա գրում է, որ Պապի սպանությունից հետո <<Հայոց բոլոր մեծամեծ իշխանները ժողովվեցին միասին, և Մուշեղ Սպարապետը, և Հայր մարդպետը, և բոլոր իշխանները. <<Ի՞նչ անենք, ի՞նչ գործենք,- ասում էին նրանք,- մեր թագավորի վրեժը պահանջե՞նք թե ոչ>>:
ՀԱՅՈՒՀԻ, ՈՐՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՑ ՔԵՄԱԼ ԱԹԱԹՈՒՐՔԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԱԶԱՆՔԸ
26.01.2014 \ 23:58 Reads: 8858
Նրան շատ է դուր գալիս լուրթ աչքերով աղջնակը: Ծանոթանում է կենսագրությանը և որոշում որդեգրել` ստանալով երեխայի մեծ եղբոր համաձայնությունը: Սաբիհան տեղափոխվում է նախագահական պալատ և միանգամից ձեռք բերում մի քանի քույր: ‹‹Ապագան երկնքինն է››,- երազում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը և ուշադիր հետևում ավիացիայի զարգացմանը, հատկապես` թուրքական Օդագնացության ընկերության գործունեությանը:
ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ
23.01.2014 \ 11:33 Reads: 4610
Հանթինգթոնը 1993թ. <<Foreign Affairs>> ամսագրում հրապարակված հոդվածում փորձում է ապացուցել, որ համաշխարհային հետագա զարգացումներում հիմնական բախումները տեղի կունենան ոչ թե հանուն ռեսուրսների կամ գաղափարախոսության, այլ քաղաքակրությունների միջև առկա հիմնական տարբերությունների պատճառով: Հանթինգթոնն իր հոդվածում ներկայի ու ապագայի մի շարք բախումների հիմքում կարևորում է կրոնական տարբերությունները և տարաձայնությունները, որոնք առկա են մուսուլմանների, քրիստոնյաների ու հինդուականների, կոնֆուցիոսականների միջև:
« 1 2 ... 5 6 7 8 9 10 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com