ՆԱԽԱՆՁԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ. ԻՍԿԱԿԱՆ ԴԵՄՔԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Սիրելի ընթերցող, Հետադարձ հայացք նետելով ‹‹DIPLOMAT. AM››-ի անցած մեկ տարվա ուղուն` գոհունակությամբ կարող եմ նշել, որ մեր թիմը հիմնականում կատարել է իր խոստումը` անդրադարձել է այն թեմաներին, որոնք ի սկզբանե գրանցված են եղել մեր ‹‹պարտավորությունների›› ցանկում: Մեր ջանքերն իզուր չեն անցել. կայքի բոլոր էջերը` սկսած դիվանագիտական - քաղաքական հոդվածներից վերջացրած գրական և երաժշտական, լսա-տեսանյութերով, ջերմ ընդունելության են արժանացել մեր այցելուների կողմից, որոնց թիվն այսօր մոտենում է 10 հազարի. մասնագետների կարծիքով` դա լավ ցուցանիշ է նշված ժամկետի համար: Առաջնորդվելով սկսած հաջող ձեռնարկը շարունակելու ցանկությամբը, մենք բացում ենք նոր էջ` ‹‹ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ››, որը, իմ կարծիքով, կհետաքրքրի մեր մշտական լսարանին` երկու պատճառով` ա/թեման ուսումնասիրված չէ կամ գրեթե ուսումնասիրված չէ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում, բ/ այն կներկայացվի գիտահանրամատչելի մեկնաբանությամբ, պարզ շարադրանքով և կօգնի քաղաքագետներին, վերլուծաբաններին ու դիվանագետներին, ինչպես նաև կնպաստի մարդկային հաղորդակցության կատարելագործմանը: Առաջին թեման, որով մենք կսկսենք նոր հոդվածաշարը, նախանձի երևույթն է, նրա նշանակությունն անձի և հասարակության կյանքում: ‹‹ՆԱԽԱՆՁԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ››. այս հարցին մենք կանդրադառնանք հատուկ: ![]() Երեխային ընտանիքում և դպրոցում ներշնչում են հատուկ անհանդուրժողական վերաբերմունք մարդու ամենաարատավոր հատկանիշներից մեկի` նախանձի նկատմամբ: Որպես այդ բառի հոմանիշ` բանավոր ու գրավոր խոսքի մեջ օգտագործում են տհաճ, զզվելի, ագրեսիվ, արգահատելի և նման այլ բացասական մակդիրներ ու ածականներ: Նախանձը մարդկության տարեկիցն է: Այն ուղեկցում է գիտակից մարդուն` Homo sapiens-ին (պրիմատների խմբի հոմինիդների ընտանիքից ներկայում ապրող միակ` մարդկային ցեղը), անհիշելի ժամանակներից: Նախանձի մասին հիշատակումների մենք հանդիպում ենք քաղաքակրթության առաջին իսկ վկայություններում` նույնքան այլանդակ, նույնքան զարհուրելի կերպարանքով, որքան հետագա հիշատակություններում: ![]() Նախանձի արտաքինի այսքան մանրամասն նկարագրությունից հետո անցնենք նրա բարոյահոգեբանական հատկանիշներին և աշխատանքային գործունեությանը: Նախանձը ժպտում է բացառապես այն դեպքում, երբ իմանում է որևէ մեկի դժբախտության մասին: Ամենևին չի քնում` վախենալով բաց թողնել որևէ մեկի հաջողության մասին լուրը, իսկ երբ իմանում է այդ մասին, վատանում է և սրտի նոպաներ ունենում: Ուրիշների երջանկությունը նախանձի համար հավասար է մահվան: Նա քարանձավից դուրս է գալիս մարդկանց վատություն անելու և շուրջը չարիք սփռելու համար: Նախանձի անցած տեղերում ծաղիկները թոշնում են, խոտերը` դեղնում, իսկ շնչառությունը շրջապատում տարածում է դիակի գարշահոտություն: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ... | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ | |
3167 reads | 16.02.2014
| |