ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆՎԱՃՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՈՒԿՐԱԻՆԱ
![]() Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտ, ՉԻՆԱՍՏԱՆ Գերմանիայում քաղաքական միտքը 1950-ականներից նորից զարթոնք ապրեց, բարձրացվեցին նոր հարցադրումներ, քանի որ Արևմտյան Գերմանիայի միավորումը որոշակի ինքնավարություն էր տվել նրանց: Քաղաքական վերլուծաբանները բարձրացրեցին մի շարք կարևոր հարցեր, որոնցից առաջինը՝ արդյո՞ք Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության սահմանադրությունը, տնտեսությունը ճիշտ ուղու վրա են դրված: Երկրորդ հարցը վերաբերում էր արտաքին քաղաքականությանն ու ազգային անվտանգությանը: Որոշ քաղաքագետներ, պատմագետներ առաջարկում էին Գերմանիան դարձնել չեզոք երկիր, որը յուրահատուկ կամուրջ կարող էր դառնալ Արևմուտքի և Արևելքի միջև: Այս թեզիսին հավատացողները հույս ունեին լավ հարաբերություններ հաստատելով ԽՍՀՄ-ի հետ, հասնել Արևմտյան և Արևելյան Գերմանիաների միավորմանը: ![]() Երկրորդ ուղղությունը պաշտպանում էր Ադենաուերի այն միտքը, որ Գերմանիան չի կարող գոյատևել 2 հակամարտող բլոկների միջև: Նրա կարծիքով, Գերմանիայի վերջնական միավորումն ու անվտանգության վերականգնումը հնարավոր է միայն Արևմուտքի հետ դաշնակցելու միջոցով: Պետք է նշել, որ Արևմտյան Գերմանիայի ղեկավարությունն ահռելի օժանդակություն էր ստանում Մարշալի պլանի շրջանակում: Մարշալի պլանի հիմնական նպատակն էր նպաստել եվրոպական տնտեսության զարգացմանն ու ազատականացմանը: Մարշալի պլանի շրջանակում ԱՄՆ-ը վերականգնում էր հետպատերազմյան Եվրոպան, որի շնորհիվ իր ազդեցության ներքո էր պահում բոլոր այն երկրները, որոնք ստանում էին այս օգնությունը: ԱՄՆ-ն առաջնորդվում էր, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը սկզբունքով: ԱՄՆ-ում լավ էին հասկանում, որ առանց Գերմանիայի հնարավոր չէ զարգացնել ամբողջական Եվրոպայի տնտեսությունը: Մարշալի պլանի շնորհիվ ԱՄՆ-ին հաջողվեց իշխանությունից հեռացնել Ֆրանսիայի, Իտալիայի, Արևմտյան Գերմանիայի, Հունաստանի կոմունիստական կուսակցություններին: Մարշալի պլանի միջոցով ԱՄՆ-ն Արևմտյան Եվրոպայի երկրներին առաջնորդեց դեպի ազատ շուկայական հարաբերությունների վրա հիմնված տնտեսություն: ![]() 1991-ին Գերմանիան վերջապես միավորվեց: 1940-1950-ականներին այս միավորումից հիմնականում վախենում էր Ֆրանսիան, քանի որ Փարիզում Գերմանիայի հնարավոր հզորացումն ընդունում էին որպես վտանգ: Երբ նոր էր սկսվել այն գործընթացը, որի շնորհիվ առաջացավ ԵՄ-ն՝ Ֆրանսիան, որպես հաղթող կողմ, իր կամքն էր թելադրում, ու ենթադրվում էր, որ պետք է առաջնորդի մայրացամաքային Եվրոպան: Սակայն Գերմանիան միավորվելով՝ ընդամենը 23 տարվա ընթացքում կարողացավ դառնալ Եվրոպայի հզորագույն պետությունը: Տնտեսական հզոր լծակները թույլ են տալիս գերմանացիներին իրենց կամքը թելադրել եվրոպական գրեթե բոլոր մայրաքաղաքներում: Այս զարգացումներին նպաստում է նաև Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը: Վերջինս չի մասնակցում ԵՄ-ի մի շարք ծրագրերի, օրինակ՝ չի մտնում <<Եվրոգոտի>>, երբեմն նրա բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են ԵՄ-ից դուրս գալու տարբերակի մասին: Գերմանական քաղաքական միտքը, կարծես, I-ին և II-րդ աշխարհամարտից հետո նոր հետևություններ է արել: Ի տարբերություն 18-րդ-20-րդ դարի գերմանական քաղաքականության՝ 21-րդ դարում Գերմանիան զերծ է մնում իր ազդեցությունը զենքի ուժով տարածելուց: Նա իր ազդեցությունը տարածում է տնտեսական օժանդակության, վարկերի, ներդրումների տեսքով: Գերմանիան միշտ հակված է եղել տարածվել դեպի արևելք, որտեղ հանդիպել է Ռուսաստանին, ինչն էլ պատճառ է դարձել ռուս-գերմանական երկարատև պատերազմների: ![]() ![]() Այսպիսով, Ուկրաինան կիսվեց երկու մասի: Արևմտյան Ուկրաինան անցավ ԵՄ (Գերմանիա) ազդեցության գոտի, իսկ Ղրիմն ու Սևաստոպոլը մարտի 16-ի հանրաքվեի արդյունքում անցան Ռուսաստանի կազմ: Կարևոր է նշել, որ Ղրիմի հարցով լուծվում էր նաև Սև ծովում ռուսական նավատորմի հարցը: Պահելով Ղրիմը՝ Ռուսաստանը պահեց ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ռազմաբազաներն ու նավահանգիստները: Հետաքրքիր է նաև փաստը, որ II-րդ աշխարհամարտի տարիներին Արևմտյան Ուկրաինան Ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցն էր, իսկ Արևելյան Ուկրաինան՝ ԽՍՀՄ-ի: | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
4057 reads | 24.03.2014
| |