ԷՄՊԱԹԻԱ (ԱՊՐՈՒՄԱԿՑՈՒՄ) -ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
ՍԿԻԶԲԸ՝ ՄԱՍ ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
![]() ![]() Նախագահական ընտրություններից առաջ հրատարակած իր «Հույսի հանդգնություն» («The Audacity of hope») գրքում Բարաք Օբաման գրում է. «Դա (նկատի ունի փոխգործակցությունը, Ա.Ն.) կազմում է իմ բարոյական կոդեքսի անկյունաքարը , ոսկյա օրենքը: Ոչ թե խղճահարություն և կարեկցանք, այլ մեկ ավելի խորը բան: Ուրիշի դրության մեջ մտնելու, նրա տեսակետը հասկանալու ունակություն»: Այս սկզբունքը Օբաման տարածում է կյանքի բոլոր ոլորտների վրա: Նա փորձում է հասկանալ անգամ իր քաղաքական հակառակորդների տեսակետը: Համաձայն չլինելով Բուշի արտաքին քաղաքականության և դիվանագիտության հետ, նա ասում է: «Ես ինքս անպայման պետք է փորձեմ աշխարհին նայել Ջորջ Բուշի աչքերով»: Էմպաթիայի երևույթն այժմ ակտիվորեն ուսումնասիրվում է բանակցային գործընթացի մասնագետների, մասնավորապես, դիվանագետների կողմից: Պրոֆեսիոնալ դիվանագետները, որոնց ճնշող մեծամասնությունն անթերի կրթված և բարձր զարգացում ունեցող մարդիկ են, քաջ գիտակցւոմ են էմպաթիայի դերն իրենց աշխատանքում և ձգտում են օգտվել դրա մեխանիզմներից: Սակայն այդ մեխանիզմն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ հաջողվում է շրջանցել քաղաքական-գաղափարախոսական մտածելակերպի կարծրատիպերը, որը բարդ, երբեմն, անհեռանկարային գործ է: ![]() Ես իմ մեջ համարձակություն եմ գտնում չհամաձայնել Նիկոլսոնի հետ: Իսկ եթե ես լինեի Էդուրարդ Նալբանդյանի կամ Սերգեյ Լավրովի տեղը և իմ դեսպաններից որևէ մեկը արտասահմանում աշխատեր ոչ թե էմպաթիայի այլ ադապտացիայի սկզբունքներով, ես նրան անմիջապես հետ կկանչեի: Ինչու՞: Բացատրեմ: Դուք հասկացաք էմպաթիայի ինչ լինելը: Այն միայն օգուտ կարող է բերել կիրառողին: Իսկ մի՞թե ադապացիան ի վիճակի է խաղալ նույն դերը: Երբե՛ք: Իսկ ի՞նչ է կատարվում ադապտացվող դիվանագետի հետ: Եթե դիվանագետն հարմարվում է տեղի պայմաններին ո՛չ այնպես, և՛ ոչ այնքան, որքան հարկն է, ուրեմն նա խախտում է իր լոյալության սահմանները: Հետո՝ կորցնելով իրականությունն օբյեկտիվ գնահատելու կարողությունը, նա սկսում է վարդագույն ակնոցներով նայել դեսպանընկալ երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանը: Արդյունքում դիվանագետը տեղական հետաքրքրություններն աստիճանաբար վեր է դասում սեփական երկրի շահերից: Հատուկ ծառայությունները՝ լավ իմանալով այդ ամենը, ուշիուշով հետևում են դիվանագետներին և փորձում նրանց ներքաշել իրենց ցանցը: Ադապտացիայի բարձրագույն աստիճանը կոնֆորմիզմն է: Երբ դիվանագետն անհույս կերպով կորցնում է իր քաղաքական «ԵՍ»-ը: Իսկ էմպաթիա կամ էմպաթիա-հարմարվողականություն հավասարակշռության խախտումը կարող է ունենալ անցանկալի հետևանքներ: Այնպես որ էմպաթիայից ճիշտ կարող են օգտվել միայն փորձառու և խելացի մարդիկ: Էմպաթիայի կամ հարմարվողականության հակավարկածը` անտիթեզը «կանխակալ կարծիքն է», «preconceived opinion», «предвзятое мнение»: Ինչպես նորահարսի համար ամուսնու տանն ամեն ինչ վատ է, այնպես էլ կան դեսպաններ, որոնց համար դեսպանընկալ երկրում եղանակից սկսած մինչև քաղաքական համակարգը՝ անտանելի է: Կանխակալ սինդրոմով և էմպաթիայի բացակայությամբ սովորաբար տառապում են քաղաքական և գաղափարախոսական տարբեր բևեռներում գտնվող հասարակարգերի ներկայացուցիչները: Օրինակ՝ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի քաղաքական գործիչներն ու դիվանագետները: Ի՞նչ էմպաթիայի մասին կարող էր խոսք լինել Խրուշչովի և Քենեդիի և նրանց թիմակիցների միջև սառը պատերազմի տարիներին: Սակայն էմպաթիան հաճախ բացակայում է դասակարգային համախոհների միջև ևս: Այս առումով հատկանշանական են ֆրանսիացիների և անգլիացիների հարաբերությունները: Ֆրանսիայի նախագահ Ժիսկար դ’Էստենը, օրինակ, Անգլիայի պրեմիեր-մինիստր Մարգարիտ Թեթչերին արհամարանքով անվանում էր խանութպանի դուստր զուտ այն պատճառով, որ վերջինս երբեք չէր մտնում դիմացինի դրության մեջ և հաշվի չէր նստում նրա կարծիքի հետ: Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական քաղաքական երկխոսության արգելակող հանգամանքներից մեկը, իմ կարծիքով, կողմերի միջև էմպաթիայի իսպառ բացականությունն է: Քաղաքական մշակույթի և դիվանագիտական հոգեբանության տեսանկյունից կարիք կա վերանայելու նաև հայրենիք-սփյուռք հարաբերությունները: Կապերը արտասահմանի մեր հայրենակիցների հետ ավելի օգտաշատ և արժանապատիվ կլինեին, եթե դրանց հիմքում ընկած լինեին ոչ թե խղճահարությունն ու կարեկցանքը հայաստանցիների նկատմամբ, այլ էմպաթիայի երևույթը՝ որպես մարդկային հաղորդակցության կարևորագույն և ռացիոնալ գործոններից մեկը: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ | |
6567 reads | 17.04.2014
| |